Վարազաբուն
Վարազաբուն, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Նախկինում կոչվել է Արանզամին։
Բնակավայր | ||
---|---|---|
Վարազաբուն | ||
Երկիր | Արցախ | |
Համայնք | Խոջալուի շրջան, Ասկերանի շրջան և Շուշիի գավառ | |
ԲԾՄ | 843 մետր | |
Բնակչություն | ▼10 մարդ (2010) | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Բնակչություն
խմբագրելԲնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 35 | 34 | 32 |
Ընդհանուր տեղեկություններ
խմբագրելԳտնվում է Ասկերանից 11 կմ դեպի հարավ-արևելք, հեռու է Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտից 29 կմ։ 1864 թվականին այստեղ կառուցվել է եկեղեցի, որն այժմ անմխիթար վիճակում է։ 1987 թվականին Վարազաբունում կար 45 տուն, 150 բնակիչ[2]։ 1932 թվականին կազմավորվել է կոլտնտեսությունը։ Գյուղատնտեսության հիմնական ուղղությունները խաղողագործությունն ու հացահատիկի մշակությունն են։ Դպրոցը հիմնադրվել է 1875 թվականին, էլեկտրաֆիկացվել է 1959 թվականին։ Տարածված է թթենու մշակությունը։ 1880-1890-ական թվականներին ուներ տղաների միդասյան դպրոց (Սբ. Գրիգորյան)։ Ունի առողջարար օդ, խմելու սառը ջուր։ Ոմանք կարծում են, որ Արանզամինը հնում եղել է Վարազ-Տրդատ և Վարազ-Գրիգոր հայ իշխանների ամառանոցավայրը, որից էլ այն այն ժամանակ կոչվել է Վարազաբուն։ Գյուղում կա քարաշեն գեղեցիկ եկեղեցի Սբ. Աստվածածին անունով։
Վարազաբունը Հայրենական Մեծ պատերազմում
խմբագրելԱյս գյուղում են ծնվել են Խորհրդային Միության հերոսներ Գևորգ Հակոբյանը և Երեմ Դանիելյանը, վերջինիս պատվին ժամանակին արձան է կանգնեցվել, որը ադրբեջանական եռամսյա գերության ժամանակ ոչնչացրել են[3]։ Հայրենական Մեծ պատերազմին մասնակցել է 97 մարդ, զոհվել է 59-ը։
Վարազաբունը Արցախյան պատերազմում
խմբագրելԱրցախյան պատերազմի ընթացքում ադրբեջանցիները մտել են Ասկերանի շրջան և մի շարք գյուղերի հետ, որոնք են Նախիջևանիկը և Վարդաձորը, Վարազաբունը վերածել են ավերակի[4]։ Արցախյան պատերազմում զոհվել է 5 մարդ, 9-ը անհետ կորած են։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Մելքումյան Ս., Լեռնային Ղարաբաղ,Երևան, 1990, էջ 143
- ↑ Նորակառույց հուշարձանի բացում Վարազաբուն գյուղում
- ↑ «Կենդանի պատնեշ. Ավդուռ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 22-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 688)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարազաբուն» հոդվածին։ |