Այգեստան (Ասկերանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Այգեստան (այլ կիրառումներ)

Այգեստան, համայնքը գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։

Բնակավայր
Այգեստան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՀամայնքԽոջալուի շրջան
Մակերես228346 հա կմ²
Խոսվող լեզուներՀայերեն
Բնակչություն1084 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Այգեստան (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Այգեստան (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Համայնքում գործում է գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ հաճախում են 210 երեխաներ (2015 թվականի տվյալներով)։ Հեռուստատեսությունը և ռադիոն համայնքում հասանելի են։

Անվան ծագում

խմբագրել

Այգեստան է վերանվանվել գյուղն անկախության շրջանում։ Արցախի յուրաքանչյուր գյուղ այգեստան է, և այս անվանումը դիպվածային է ու սոսկ ընդհանրական-նկարագրական արժեք ունի։ Ասկերանի շրջանում Այգեստան է վերանվանվել Բալլուջա գյուղը։ Տարբեր են այդ բնականվան ծագման մեկնությունները։ Նախ` մեկնաբանվում էր բալ և չայ բաղադրիչների բարդությամբ կազմված, որը բառացի նշանակում է Մեղրագետ։ Պատմական անունը` Մեղրագետ է նշվում եկեղեցական կալվածագրերի ցուցակում. համանուն գետի անունից։ Հիշատակվում է Հայաստանի պատմության պետական արխիվում պահպանվող եկեղեցական կալվածագրերի ցուցակում։ Ս.Սարգսյանը վկայում է, որ գյուղը կոչվել է Մեծ Խմհատ[2]։ Նա Մեղրագետ ստուգաբանությունը «Բալուջա»-ի անհեթեթ թարգմանությունն է համարում ու հավելում, որ գյուղի նախնական անվանումը եղել է հայկական հնագույն Բագլուջա-ն։ Այն կապում է բագ` աստված նշանակությամբ անվան հետ։ Իսկ լու-ն` լսելի լինել իմաստով է մեկնաբանում։ Նա նշում է, որ պատմական Բագլու տեղանունը, ձևափոխվելով, դարձել է Բալու, որը սովորաբար վերաբերում է լեռնային բարձունքների, հետագայում ստացել է ջա հավելյալ մասնիկը ու դարձել Բալուջա` լեռնագետ, որը վերաբերում է գյուղի արևմտյան մասով հոսող գետակին։ Դա, ըստ Ս.Սարգսյանի, եղել էր մինչև 17-րդ դարը[3]։

Աշխարհագրություն

խմբագրել

Բնակավայրը տեղաբաշխված է հանրապետության կենտրոնական հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 17 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 10 կմ։ Համայնքը լեռնային է, ունի 228346 հա տարածք, որից 974.91 հա գյուղատնտեսական նշանակության, 446.54 հա անտառային հողեր։ Այգեստան համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի Մեղրագետ վտակը։ Համայնքում առկա են գազի հանքային պաշարներ։

Բնակչություն

խմբագրել

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 1072 1078 1083

Պատմություն

խմբագրել

Այժմյան գյուղի պատմությունը սկսվում է 17-րդ դարից[5]։ Ս.Սարգսյանը հակափաստարկում է Մակար Բարխուդարեանցին, ով գյուղի բնակչությունը եկվոր է համարում Սյունիքի Ջրաբերդից.«120 ընտանիք քաջեր 1770 թվականին Ջրաբերդից տեղափոխվում են Խաչեն, և հիմնականում... Պալուճա գյուղը, որի մեջ բնակվում է 70 ընտանիք», այնուհետև «բայց որովհետև զարդմանի Պալուճայից ևս լինում են քաջերի մեջ, Պալուճա են անվանում իրենց գյուղը»[6]։ Ս.Սարգսյանը նշում է, որ դեռևս 1660-ական թվականներին գյուղն ու գետն այն անվամբ կային։ Եվ երկբայելի է, որը եկվորները գետն անվանանադրեն և ապա` գյուղը[7]։ Հատկանշական է այն իրողությունը, որ եթե նույն ժամանակաշրջանում վկայված են նույնանուն գետն ու շրջակա գյուղը, ապա ենթադրելի է, որ սկզբնապես գետանունն էր, որից անվանակոչվել է գյուղը և ոչ հակառակը։

Տնտեսություն

խմբագրել
 
Աղբյուր Շրշռան

Այգեստան համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 1084 մարդ[8], բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։ Կան նաև պետական տարբեր համակարգերի աշխատողներ։ Ջրամատակարարումն իրականացվում է համայնքի կողմից` ինքնահոս եղանակով, ջրամատակարարման համակարգը սնվում է 3 ակունքներից։ Համայնքի տարածքում առկա են թվով 10 աղբյուրներ` Քխծրաբեն, Մոշ, Շքյուրեն բաղեն, Զղարանց բաղեն, Դերունց բաղեն, Փթարխլու, Ցրցակետ, Բաբեն, Պտրուսանց և Շռշռան։ Համայնքն ապահովված է էլեկտրաէներգիայով, առկա է նաև գազամատակարարման համակարգ։ Համայնքում գործում են առևտրի 8 օբյեկտներ։

Տրանսպորտ

խմբագրել
 
Գյուղի կանգառ

Համայնքային ենթակայության ճանապարհներն ասֆալտապատ են, խճից և կոպճից, չմշակված կապակցող նյութերից։ Տրասնպորտային կապը կարգավորված է. ուղևորափոխադրումներն իրականցվում են Այգեստան-Ստեփանակերտ-Այգեստան միջշրջանային թիվ 121 կանոնավոր ավտոբուսային երթուղով։

Այգեստանցիներն Արցախյան պատերազմում

խմբագրել

1988-1989 թվականներին Այգեստանում կազմավորվել է կամավորական երկու ջոկատ։ 1992 թվականին ջոկատների հիմքի վրա ստեղծվել է հրետանային վաշտ։ 1988-94 թվականին ջոկատները առանձին կամ Ասկերանի պաշտպանական շրջանի կազմում մասնակցել են Ջամիլլու, Մալիբեյլի, Ղուշչիլար, Խոջալու, Ջանհասան, Քյոսալար, Նախիջևանիկ, Փրջամալ, Գյուլափլու, Քարագլուխ և այլ գյուղերի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանների պաշտպանական և ազատագրական մարտերին։ Այգեստանից հրամանատարներ են եղել Գ. Դադայանը, Ս. Հակոբյանը, Կ. Բարսեղյանը, Է. Խաչատրյանը, Ա. Գաբրիելյանը։ Ջոկատներից զոհվել է 27 ազատամարտիկ[9]։

Արցախյան ազատամարտում զոհված այգեստանիցիներ.

խմբագրել
  • Վազգեն Սարգսյան
  • Վասակ Բարսեղյան
  • Արմեն Պետրոսյան
  • Սեյրան Ավագիմյան
  • Սամվել Բարսեղյան
  • Ռազմիկ Ալեքսանյան
  • Սուրեն Ալուխանյան
  • Ռուդիկ Պետրոսյան
  • Աշոտ Բարսեղյան
  • Մհեր Գրիգորյան
  • Վազգեն Բեգիյան
  • Սեյրան Ավագիմյան
  • Ռուբեն Պետրոսյան
  • Դավիթ Պետրոսյան
  • Սերգեյ Գրիգորյան
  • Սամվել Ղուլյան
  • Էռնեստ Պետրոսյան
  • Վաչագան Դանիելյան
  • Գարիկ Հակոբյան
  • Արարատ Ամիրխանյան
  • Ռաֆել Դադայան
  • Վարդան Պետրոսյան
  • Մհեր Գրիգորյան
  • Սամվել Դադայան
  • Հրանտ Աբրահամյան
  • Գառնիկ Առուշանյան
  • Վազգեն Խաչատրյան
  • Սերժիկ Դադայան
  • Հրանտ Գրիգորյան
  • Կարո Մախմուրյան
  • Գառնիկ Ավթանդիլյան

Պատմամշակութային հուշարձաններ

խմբագրել

Այգեստանի պատմամշակութային հուշարձաններից են` Սբ Աստվածածին եկեղեցին (1850 թվական), գերեզմանոցը (17-19-րդ դարեր), խաչքար (18-րդ դար), Փռշնի նահատակ սրբատեղին (12-13-րդ դարեր), Թամցի եկեղեցին (12-13-րդ դարեր), գյուղատեղին (12-13-րդ դարեր), դամբարանները (մ.թ.ա 2-1-ին դարեր), հաշվառված են 10 հուշարձան։

Պատկերասրահ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
  • Հ. Ղահրամանյանը Տեղեկատու Լեռնային Ղարաբաղի հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի Երևան Ճարտարագետ 2015 էջ 31-32
  • ՀՊՊԿԱ, ֆ.57, ց.1, գ.3, թ.97
  • Դավիթ Միքաելյան Այգեստանի արծիվները Ստեփանակերտ 2011

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Սարգսյան, Սլ. (1996). Արցախի.պատմաշխարհագրական ճշգրտումներ. Հայ էդիթ Ե. էջ 67.
  3. Սարգսյան, Սլ. (2017). Արցախի բնակավայրերը/ստուգաբանություններ. Ե. էջ 67.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Լեռնային Ղարաբաղ. Մելքումյան Ս.Ա. Ե., 1990. էջ 123.
  6. Բարխուտարեանց, Մակար (1907). Պատմութիւն Աղուանից, Բ. Երևան. էջ 104.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  7. Սարգսյան, Սլ. (2017). Արցախի բնակավայրերը. Ե. էջ 67.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  8. «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ». www.stat-nkr.am. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 29-ին.
  9. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 61-62։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 234