Հովսեփավան, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 15 կմ հեռավորութան վրա։

Գյուղական համայնք
Հովսեփավան
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես116.59 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն176 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հովսեփավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հովսեփավան (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ Պատարա գետի ձախ գետահովտում։ Գյուղը հիմնադրվել է քաղաքական որոշ հանգամանքների ազդեցության տակ, և այն նոր որակ է հաղորդել արցախյան ազատագրական պայքարին[1]։

Համայնքը հարթավայրային է, ունի 116.59 հա տարածք, որից 76.91 հա գյուղատնտեսական նշանակություն։ Հովսեփավան համայնքի սահմանային գոտով հոսում է Բադարա գետը։ Համայնքի տարածքում առկա է թվով 1 աղբյուր` «Խաչիկի աղբյուր»։

Պատմություն խմբագրել

Արցախյան շարժման առաջին իսկ օրերից ժողովրդական ընդվզման նկատմամբ իշխանությունները թշնամաբար էիր տրամադրված։ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն շարժումը որակեց «ծայրահեղական» և «նացիոնալիստական»։ Դրան հաջորդեց 1988 թվականի մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ 1988-1995 թվականներին ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների վերաբերյալ որոշումը, որով նախատեսված շուրջ 400 մլն խորհրային ռուբլին հետագայում հիմնականում նպատակաուղղվեց մարզի ադրբեջանական բնակավայրերի արհեստական խոշորացմանը։

Ավելին՝ Իվանյանը հայտարարվեց մարզկենտրոն ու աննախադեպ շինարարություն սկսվեց։ Ստեփանակերտի շուրջ օղակը օրեցօր ավելի էր սեղմվում։ Այդ օրերինն հայ գործիչները միջոցներ էին որոնում օրեցօր ահագնացնող վտանգը չեզոքացնելու[1]։

1989 թվականին շարժման առաջամարտիկներից մեկը՝ Յուրի Հովսեփի Ջհանգիրյանը, դիմում է Աստղաշենի կոլտնտեսության նախագահ Սլավիկ Գրիգորյանին՝ Իվանյանին հակակշիռ մի նոր բնակավայր ստեղծելու համար իրեն տրամադրել վերոհիշյալ բնակավայրի մոտ գտնվող մեքենատրակտորային կայանը՝ իր օժանդակ շինություններով և 40 հա հողահանդակ։

Հայաստանի կոոպերատիվների միությունը նոր բնակավայրերի կառուցման համար 2 մլն ռուբլի է տրամադրում։ Շուտով կառուցվեցին առաջին տները, և Յուրի Ջհանգիրյանի հոր՝ Հովսեփի անունով նոր բնակավայրը անվանվեց Հովսեփավան։ Ադրբեջանական իշխանությունները չէին կարող հանդուրժել դա, և 1991 թվականի հուլիսին, խորհրդային բանակաի զինվորների ուղեկցությամբ, Ադրբեջանի հատուկ ջոկատայիններիը անձնագրային ռեժիմի պատրվակով Հովսեփավանում կալանավորում են Յուրի Ջհանգիրյանի և Շուշիի ու Բաքվի բանտերում դաժանաբար խոշտանգելով՝ սպանում են 1993 թվականի մայիսին։ Նրա խոշտանգված մարմինը փրկագնով բերում և ամփոփում են հայրենի հողում[1]։

Բնակչություն խմբագրել

Հովսեփավան համայնքի բնակչության թիվը կազմում է 176 մարդ, կա 35 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 160 165 175

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

1998 թվականին Հովսեփավաում բացվել է տարրական դպրոց։ 2009 թվականին դպրոցը դարձավ հիմնական և անվանակոչվեց Յուրի Ջհանգիրյանի անունով։ 2013 թվականին Արցախի Հանրապետության կառավարությունը գյուղում նոր դպրոցական շենք է կառուցել։ 2014-2015 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 25 աշակերտ, դասավանդում 12 ուսուցիչ[1]։

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 20 աշակերտներ[3]։

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 67.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)