Ուրուխաչ, գյուղ Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 15 կմ հյուսիս-արևմուտք, Խաչեն գետի աջ կողմում, այգեվետ, աղբյուրաշատ և զովասուն վայրում։ Մտնում էր Խաչեն համայնքի մեջ[2]։

Գյուղ
Ուրուխաչ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն180 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Ուրուխաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Ուրուխաչ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Նախկինում մտել է Ելիզավետպոլի նահանգի Շուշիի գավառի մեջ։

Անվան ստուգաբանություն խմբագրել

Անվանումը առաջացել է «հլու բաբա» արտահայտությունից։

Անվանումներ խմբագրել

Գյուղն ունեցել է հետևյալ անվանումները. Ուլուբաբ, Ուլուբաբ շեն, Ուլուպապ, Ուլուպապ շեն, Ուրախաչ, Ուրուխաչ, Քարամեջ, Օրախաչ։

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրել են 1855 թվականին հարևան գյուղերից եկածները գետի ափին, որտեղ նշմարվում էին հին Ուլուպապ գյուղատեղիի հետքերը։ Այնուհետև առողջարար օդի և ապահովության համար բարձրացել են վեր՝ լեռնային սարահարթի վրա։

Հայ-ադրբեջանական 1988-1994 թվականի կռիվներից հետո գյուղը չի վերաբնակեցվել։

Բնակչություն խմբագրել

1907 թվականին ուներ 30 տուն (191 անձ), 1920 թվականին՝ 60 տուն (300 անձ), իսկ 1970 թվականին 30 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը դաշտավարություն, անասնապահությունն ու այգեգործությունն էր։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Գյուղն ունի 1263 թվականին կառուցված եկեղեցի։ Գյուղից 1 կմ արևելք գտնվում է Պտկի ս Գևորգ կամ Պտկերսբերք վանք։

Անվանի մարդիկ խմբագրել

Ուրուխաչում է ծնվել փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրաչիկ Շաքարյանը (ծնվ. 1930 թ.)[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջեր 390, Ուրախաչ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  3. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 5, էջ 182, Ուլուբաբ