Վերին Սզնեք, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է կենտրոնական հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 34 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 18 կմ հեռավորութան վրա։

Գյուղ
Վերին Սզնեք
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ԲԾՄ1084 մ
Բնակչություն28[1] մարդ (2005)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունսզնեքցի
Ժամային գոտիUTC+4
Վերին Սզնեք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վերին Սզնեք (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անվան ստուգաբանություն Խմբագրել

Գյուղանվան առնչությունն Սզնի ծառատեսակի հետ, ըստ գրքի հեղինակների, բացառվում է։ Հավանական է, որ գյուղանունը ծագել է սուզ-ից, իսկ վերջինս՝ որպես սուս -ի ձևափոխված տարբերակ, վերաբերում է սրբավայրերի։ Այդ են վկայում, մասնավորապես ներկայիս նույնանուն երկու բնակավայրերի տարածքում սփռված սրբատեղիները՝ Պառավ խաչ, Խաչին խութ, Ս. Հովհաննես, և այլն[2]։

Աշխարհագրություն Խմբագրել

Գյուղը տեղակայված է ԱՀ կենտրոնական հատվածում՝ Ասկերանի շրջանում՝ նախկին Վարանդա գավառում՝ համանուն գետի ձախ ափին՝ պատմական մելիքանիստ Ավետարանոցից փոքր հեռավորության վրա[3]։

Գյուղը տեղբաշպված է Ներքին Սզնեքից 500-600 մ դեպի արևմուտք և ունի ավելի բարձր դիրք։ Շրջապատված է չքնաղատիպ անտառներով[3]։

Համայնքը լեռնային է, ունի 349,2 հա տարածք, որից 238,58 հա գյուղատնտեսական նշանակություն, 75,74 հա անտառային հողեր։ Վերին Սզնեք համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Պատմություն Խմբագրել

Վերին Սզնեքը՝ որպես բնակավայր, ձևավորվել է 18-րդ դարերի սկզբներին՝ մինչև վերոհիշյալ ժանանակահատվածը մերձակայքում գոյություն ունեցած հայկական գյուղերի հաշվին[3]։

19-րդ դարում այստեղ են հաստատվել որոշ ընտանիքներ Արաքսի աջափնյակում գտնվող Ղարաբաղ գավառից։

1885 թվականին գյուղում կառուցվել է Սբ. Աստվածածին եկեղեցին, որտեղ քահանայություն էր անում Ներքին Սզնեքի եկեղեցու սպասավորը[3]։

Բնակչություն Խմբագրել

Վերին Սզնեք համայնքի բնակչության թիվը կազմում է 33 մարդ, կա 11 տնտեսություն։

19-րդ դարի վերջերին Վերին Սզնեքում կար 46 ծուխ և 323 բնակիչ[3]։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 33 32 33

Տնտեսություն Խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Վերին Սզնեքում 1930 թվականին կազմավորվել է կոլտնտեսություն՝ Արցախում խորհրդային կարգերի հաստատվելուց հետո։ 1950 թվականին Վերին և Ներքին Սզնեքների, Կարմիր գյուղի, Խաչմաչի տնտեսությունները միացվել են մեկ կոլեկտիվ տնտեսության մեջ։

1988 թվականին ապախոշորացումից հետո Վերին և Ներքին Սզնեքների տնտեսությունները շարունակել են գործել որպես մեկ առանձին կոլտնտեսություն։ Այդ իրավիճակը պահպանվել է մինչև 1998 թվականի հողերի սեփականաշնորհումը[3]։

Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (18-րդ դար), գերեզմանոց (16-18-րդ դարեր), աղբյուր (19-րդ դար), Եղցաձորի եղցի եկեղեցին(17-18-րդ դարեր), հաշվառված է 13 հուշարձան[5]։

Վերին Սզնեքի աղբյուրներն են՝ Ցորտ, Խաչեն տակեն, Օբուն, Շենին[3]։

Հասարակական կյանք Խմբագրել

Գյուղը ունի խմելու ջրագիծ։ Էլեկտրաֆիկացված է։ Հեռուստատեսությունը, ռադիոն, անլար հեռախոսակապը, ինտերնետ ծառայությունը հասանելի են բնակչությանը[3]։

Այստեղ գործում են գյուղապետարան, բուժկետ, մշակույթի տուն։

Աղբյուրներ Խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. ԼՂՀ մարդահաշիվ (անգլ.)
  2. Սարգսյան Սլավա (2018)։ Արցախի բնակավայրերը։ Երևան։ էջ 48 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Բալայան Վահրամ (2020)։ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ։ Երևան: Զանգակ։ էջեր 150–151 
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1 
  5. Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 67