Սառնաղբյուր (Ասկերանի շրջան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սառնաղբյուր (այլ կիրառումներ)
Սառնաղբյուր (Աղբուլաղ), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 30 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Սառնաղբյուր | ||
Սառնաղբյուր | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Ասկերան | |
Համայնք | Խոջալուի շրջան և Ասկերանի շրջան | |
Մակերես | 455.14 կմ² | |
ԲԾՄ | 786 մետր | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 132 մարդ (2015) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը լեռնային է, ունի 1799.2 հա տարածք, որից 1077.22 հա գյուղատնտեսական նշանակության, 667.77 հա անտառային հողեր։
Բնակչություն
խմբագրելՍառնաղբյուր համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 107 մարդ, կա 24 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[1].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 105 | 113 | 120 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Տեսարժան վայրեր
խմբագրելԿան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Գևորգ եկեղեցի (1875 թ.), գերեզմանոց (16-19 դդ.), ջրաղաց (19-րդ դ.), քարանձավ-սրբատեղի «Հցուտ», հաշվառված է 3 հուշարձան։
Հասարարակական կառույցներ
խմբագրելՀամայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, Նախիջևանի միջնակարգ դպրոցի Ջրաղացներ Սառնաղբյուրի մասնաճյուղը, որտեղ սովորում են 10 աշակերտներ[2]։
Արտաքին հղումներ
խմբագրել- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 84.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 252)։ |