Վարդաձոր (Ասկերանի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Վարդաձոր

Վարդաձոր (նախկինում՝ Փիրջամալ), գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է կենտրոնական արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 9 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 26 կմ հեռավորութան վրա։

Գյուղ
Վարդաձոր
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերանի
ԲԾՄ778 մ
Բնակչություն268[1] մարդ (2008)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՎարդաձոր
Ժամային գոտիUTC+4
Վարդաձոր (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Վարդաձոր (Ասկերանի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը հարթավայրային է, ունի 2358,0 հա տարածք, որից 1817,48 հա գյուղատնտեսական նշանակություն, 430,9 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 13 աղբյուրներ` «Սև քարեն», «Թըխկըճրին», «Թեղուն», «Եղճնջուր», «Եխծունջուր», «Ղազան», «Ծարավաջուր», «Բլասեն», «Տնջրե», «Ցկանեն», «Գուլալին», «Շոր» և «Շենին»։

Բնակչություն խմբագրել

Վարդաձոր համայնքի կազմի մեջ ընդգրկված է նաև Վաևազաբուն գյուղը, որի բնակչության թվաքանակը կազմում է 38 մարդ, կա 10 տնտեսություն։

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 268 270 268

Տնտեսություն խմբագրել

Վարդաձոր համայնքի բնակչության թիվը կազմում է 267 մարդ, կա 80 տնտեսություն։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), աղբյուր (19-րդ դար), սրբատեղի «Նահատակ» (17-18-րդ դարեր), հաշվառված է 7 հուշարձան[2]։

Աղբյուրներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Nagorno-Karabakh Republic (self-proclaimed) (անգլ.)
  2. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 91.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)