Մադաթաշեն, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։

Գյուղական համայնք
Մադաթաշեն
ադրբ.՝ Mədədkənd
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես506.4 հա կմ²
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն104 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Մադաթաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Մադաթաշեն (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 506.4 հա տարածք, որից 225.06 հա գյուղատնտեսական նշանակություն, 262.85 հա անտառային հողեր։ Մադաթաշեն համայնքի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը։

Պատմություն խմբագրել

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[1]։

Բնակչություն խմբագրել

Մադաթաշեն համայնքի բնակչության թիվը կազմում է 104 մարդ, կա 30 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 112 104 104

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Պատմամշակութային հուշարձաններ խմբագրել

Կան պատմամշակութային հուշարձաններ՝ Սբ. Աստվածածին եկեղեցի (19-րդ դար), գերեզմանոց (18-19-րդ դարեր), ջրաղաց (19-րդ դար), կամուրջ (17-րդ դար), աղբյուր (17-րդ դար), հաշվառված է 6 հուշարձան[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 68.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.