Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարավ (այլ կիրառումներ)

Հարավ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության արևելյան հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 30 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 14 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Հարավ
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանԱսկերան
Մակերես1154,48 կմ²
ԲԾՄ1129 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն324 մարդ (2015)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Հարավ (համայնք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Հարավ (համայնք) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը լեռնային է, ունի 1154,48 հա տարածք, որից 505,16 հա գյուղատնտեսական նշանակության, 574,23 հա անտառային հողեր։ Հարավ համայնքի սահմանային գոտով հոսում է Կարկառ գետի վտակը։

Բնակչություն խմբագրել

Հարավ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 324 մարդ, կա 99 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[2].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 327 310 327

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ անասնապահությամբ և հողագործությամբ։

Տեսարժան վայրեր խմբագրել

Կան պատմամշակույթային հուշարձաններ՝ Սբ. Մեսրոպ եկեղեցի (1795 թ.), Բովուրխանի վանք-ամրոց (XVI-XVII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), խաչքար (XIII դ.), գերեզմանոց (XVII-XVIII դդ.), աղբյուր (1898 թ.), հաշվառված է 12 հուշարձան։ Համայնքի տարածքում առկա են մարմարացած կրաքարի (շահագործվում է) հանքային պաշարներ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

Համայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, միջնակարգ դպրոց, որտեղ սովորում են 44 աշակերտներ։ 2014 թ. դեկտեմբերի 1-ից հարավի միջնակարգ դպրոցում բացվել է նաև 1 նախադպրոցական խումբ՝ շաբաթական հինգօրյա և օրական ութժամյա տևողությամբ[3]։

Արտաքին հղումներ խմբագրել

  • Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  3. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 63.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 278