Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մասիս (այլ կիրառումներ)

Մասիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ապա՝ Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավոր այժմյան Արարատի մարզի հյուսիսում։ Գտնվում էր ՀԽՍՀ կենտրոնական մասում՝ մայրաքաղաք Երևանին կից։ Սահմանակցում է Թուրքիային՝ արևմուտքից։ Կազմավորվել է 1937 թվականի դեկտեմբերի 1-ին։ Տարածությունը 182,2 քառ. կմ է, բնակչությունը՝ 64,4 հազար մարդ (1987), խտությունը՝ 353 մարդ։ Մինչև 1953 թվականը կոչվում էր Զանգիբասարի շրջան, 1953-1969 թվականներին մտել է Էջմիածնի ու Արտաշատի շրջանների մեջ, վերակազմավորվել է 1969 թվականին։

Picto infobox map.png
Մասիսի շրջան
ԵրկիրԿաղապար:Դրոշավորում/ԽՍՀՄ, Հայաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ
Հայաստան Հայաստան
ՎարչկենտրոնՄասիս
Խոշորագույն քաղաքՄասիս
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (1987)64 400
Խտություն353
Ազգային կազմՀայեր, ադրբեջանցիներ
Տարածք182,2
(0,61 %)
Masis region (Arm.SSR).png
Հիմնադրված է1937-1995 թ.
Պատմական շրջան(ներ)Այրարատ

ԲնակավայրերԽմբագրել

ՊատմությունԽմբագրել

Մասիսի շրջանի տարածքը դեռ հնադարում եղել է Հայաստանի կազմում՝ Երվանդունիների (մ.թ.ա. 570-201) և Արտաշեսյանների (մ.թ.ա. 189-1) թագավորության ժամանակ։ Ավելի ուշ Մասիսի շրջանի տարածքը կազմել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Ոստան Հայոց գավառի մեջ։ 9-րդ դարի վերջից մտել է Բագրատունյաց թագավորության, ապա՝ Զաքարյան իշխանապետության մեջ։ 14-16-րդ դարերում այն մտել է մոնղոլական, ապա՝ կարակոյունլու և ակկոյունլու թուրքմենական պետությունների մեջ։

Պարսկական տիրապետության ժամանակ Մասիսի շրջանը Երևանի կուսակալության, ապա Երևանի խանության մի մասն էր։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալուց հետո, այն մտել է Հայկական մարզի, Երևանի նահանգի, 1920-1937 թվականներին՝ Երևանի գավառի մեջ։

Շրջանային կուսակցական կազմակերպությունը ստեղծվել է 1930 թվականին։ 1987 թվականին կար 150 սկզբնական կուսակցական, 162 կոմերիտական կազմակերպություն։ Լույս է տեսնում «Նոր ուղի» շրջանային թերթը։

Ռելիեֆ և կլիմաԽմբագրել

Մասիսի շրջանը գտնվում էր Արարատյան դաշտի արևելքում, Հրազդանի ստորին հոսանքի ավազանում։ Ունի հարթ մակերևույթ, 800 մ միջին բարձրություն։ Կան մարմարի, ավազի, կավի հանքավայրեր։ Տիրապետում է կիսաանապատային լանդշաֆտը։

Կլիման չոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C-ից մինչև -6 °C, հուլիսինը՝ 22-26 °C, տարեկան տեղում- ները՝ 200-300 մմ, վեգետացիայի շրջա- նը՝ 210 օր։ Տարածքով հոսում է Հրազդանը, պետական սահմանով՝ Արաքսը։ Կան արհեստական լճեր։ Գործում են Նիզամիի, Արբաթի, Գետափի, Գեղանիստի ջրանցքները (62,5 կմ)։

ՏնտեսությունԽմբագրել

Տնտեսության առաջատար ճյուղերն են տեղական ու թեթև արդյունաբերությունը, բանջարաբուծությունը, խաղողագործությունը, կարտոֆիլագործությունն ու անասնապահությունը։ Կա 13 արդյունաբերական ձեռնարկություն, 5 կոլեկտիվ, 21 խորհրդային տնտեսություն։ Արտադրանքի ծավալով առաջատար են պահածոների գործարանը, ոչ գործվածքային կտորեղենի, ժանյակի, տարայի ֆաբրիկաները, «Շինմանրամասեր», «Հայբնագույնքարեր» ար- տադր․ միավորումները, ատաղձագործական, ձկան կոմբինատները։ Երկաթուղու երկարությունը 10 կմ է։ Ունի կապի հանգույց՝ 21 բաժանմունքով։

1986-87 ուսումնական տարում գործում էր 30 միջնակարգ, 2 ութամյա, 3 երաժշտական, 2 մարզական, 1 գեղարվեստի դպրոց, 1 սովխոզ-տեխնիկում, 1 պրոֆտեխնիկական ուսումնարան։ 1987 թվականին կար 26 գրադարան, 14 մշակույթի տուն, 16 ակումբ, 1 հիվանդանոց, 1 ծննդատուն, 1 պոլիկլինիկա։

Շրջանում են ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության բազաները, արտասահմանից վերադարձող հայերի ընդունման ու տեղավորման կոմիտեի Մասիսի ընդունման կայանը։ Ղուկասավանում գործում է Հայաստանի կոմերիտմիության պատմության թանգարանը, Նոր Խարբերդում՝ զառամյալների տուն-ինտերնատը։

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 269