Նորաբաց

գյուղ ՀՀ Արարատի մարզում
(Վերահղված է Նորաբաց (Արարատի մարզ)ից)

Նորաբաց (մինչև 1978 թ.` Ենգիջա), գյուղ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում, Մասիս քաղաքից 4 կմ հյուսիս, մարզկենտրոնից` 25 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Նորաբաց
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրարատի
Համայնքի ղեկավարԳալուստ Գալստյան
Հիմնադրված է1897[1] թ.
Մակերես2,92 կմ²
ԲԾՄ855 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն2155 մարդ (2011)[2]
Ազգային կազմՀայեր
Ժամային գոտիUTC+4
Նորաբաց (Հայաստան)##
Նորաբաց (Հայաստան)

Պատմություն խմբագրել

Գյուղը հիմնադրվել է 1897 թվականին։ Նախկինում ունեցել է Ենգիջա անվանումը և Նորաբաց է վերանվանվել 1978 թ. հունվարի 25-ին[3]։ Գյուղի շրջակայքում գտնվում է նոր քարեդարի բնակավայր` մ.թ.ա 6-4 հազարամյակ։

Գյուղը գտնվում է Արարատյան դաշտում, ծովի մակարդակից 855 մ բարձրության վրա։ 2014 թվականին գյուղում բացվել է Սուրբ Մաիրամ Աստվածածին եկեղեցին։ Գյուղում կառուցվում է այգի, իրականացվում են կանաչապատման աշխատանքներ։

Կլիման խմբագրել

Կլիման չոր, խիստ ցամաքային է։ Ձմեռները սկսվում են դեկտեմբերի կեսերին, հունվարյան միջին ջերմաստիճանը տատանվում է -3-ից -5 °C։ Ամառը տևական է՝ մայիսից մինչև հոկտեմբեր օդի միջին ամսական ջերմությունը հասնում է 24-26 °C, իսկ առավելագույնը՝ 42 °C։ Հաճախ լինում են խորշակներ, որոնք զգալի վնաս են հասցնում գյուղատնտեսությանը։ Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 250 - 300 մմ է։ Բնական լանդշաֆտները կիսաանապատներ են, որոնք ոռոգման ընթացքում վերածվել են կուլտուր-ոռոգելի լանդշաֆտի։ Ագրոկլիմայական տեսակետից համայնքն ընկած է բացարձակ ոռոգման գոտում։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Նորաբացի մշտական բնակչությունը կազմել է 2155, առկա բնակչությունը՝ 1935 մարդ[4], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.

Տարի Բնակչություն
1897 27 մարդ [5]
1926 194 մարդ [5]
1939 446 մարդ [5]
1970 1469 մարդ [5]
1979 1590 մարդ [5]
1989 1881 մարդ [5]
2001 2193 մարդ [5]
2011 2155 մարդ [2]


Տնտեսություն խմբագրել

Գյուղն ունի առկա 740 տնտեսություն, դպրոց, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց։ Համայնքի տնտեսության մասնագիտացման ճյուղը գյուղատնտեսությունն է, համախառն բերքի մեծ մասը տալիս է բուսաբուծությունը։ Գյուղատնտեսական նշանակության հողերը կազմում են 185 հա։ Համայնքի հողերի հիմնական մասը օգտագործվում են որպես վարելահողեր՝ զբաղեցնելով մոտ 115 հա։ Ունի պտղատու և խաղողի այգիներ, համապատասխանաբար կազմելով 16 հա և 36 հա։ Զբաղվում են այգեգործությամբ, խաղողագործությամբ, դաշտավարությամբ, բանջարաբուծությամբ։ Մշակում են ջերմասեր բանջարաբոստային կուլտուրաներ, ինչպես նաև հացահատիկ։ Արդյունաբերություն չունի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորաբաց» հոդվածին։