Նոր ուղի (թերթ, Մասիս)
Հայաստանի օրաթերթ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նոր ուղի (այլ կիրառումներ)
«Նոր ուղի», երկօրյա թերթ։ ՀԿԿ Մասիսի շրջկոմի և ժողդեպուտատների Մասիսի շրջանային սովետի օրգան։ Լույս է տեսնում 1969 թվականից Մասիսում (հայերեն և ադրբեջաներեն)։ Ներկայացնում է շրջանի գյուղատնտեսության և արդյունաբերական ձեռնարկությունների նվաճումները, լուսաբանում սոցիալիստական մրցության ընթացքը, ընդհանրացնում առաջավոր փորձը, ծանոթացնում շրջանի անվանի մարդկանց։ Սիստեմատիկաբար պրոպագանդում է ԽՍՀՄ ժողովուրդների բարեկամությունը և եղբայրական հանրապետությունների հաջողությունները։ Պատմում է նաև միջազգային իրադարձությունների, շրջանի մշակութային ու մարզական կյանքի մասին, «Շաբաթօրյա էջ» խորագրով տպագրում գիտության և տեխնիկայի հետաքրքիր նորություններ, բժշկական, իրավաբանական խորհուրդներ, մասիսցիների գրական փորձերը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 372)։ |