Ջոն Մայքլ Քրայթոն (անգJohn Michael Crichton) ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 23-ին, ԱՄՆՉիկագո քաղաքում։ Մահացել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին, Լոս Անջելեսում), ամերիկացի գիտաֆանտաստիկ գրող, սցենարիստ և կինոռեժիսոր, պրոդյուսեր, ով լայնորեն հայտնի է ստեղծագործություններով, ինչպիսիք են՝ գիտաֆանտաստիկան, բժշկական ֆանտաստիկան և թրիլլերները։ Նրա գրքերն ամբողջ աշխարհում վաճառվել են ավելի քան 150 միլիոն օրինակով, որոնցից շատերի հիման վրա նկարահանվել են ֆիլմեր։ 1994 թվականին նա միակ մարդն էր, ում աշխատանքները միակն էին հեռուստատեսությամբ («Շտապ օգնություն»), կինոարվեստում («Յուրայի դարաշրջանի այգին») և գրքերի հրատարակման ոլորտում («Մերկացում»)։

Մայքլ Քրայթոն
անգլ.՝ Michael Crichton
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 23, 1942(1942-10-23)[1][2][3][…]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ[4]
Մահացել էնոյեմբերի 4, 2008(2008-11-04)[5][1][2][…] (66 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, ԱՄՆ[6]
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնդեիզմ
ԿրթությունՀարվարդի բժշկական դպրոց, Հարվարդի համալսարան[7], Հարվարդի քոլեջ և Roslyn High School?
Գիտական աստիճանբժշկության դոկտոր[4]
ԵրկերՅուրայի շրջանի բնայգի (վեպ)
Մասնագիտությունսցենարիստ, կինոպրոդյուսեր, կինոռեժիսոր, վիպասան, բժիշկ-գրող, գիտաֆանտաստիկ գրող, բժշկական տեքստերի հեղինակ, հեռուստատեսային պրոդյուսեր, գրող, բասկետբոլիստ, ծրագրավորող և ռեժիսոր
ԱշխատավայրՉիկագոյի համալսարան և Քեմբրիջի համալսարան
ԱմուսինAnne-Marie Martin?, անհայտ, անհայտ, անհայտ և անհայտ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունPhi Beta Kappa, PEN America[12] և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա
Կայքmichaelcrichton.com
Ստորագրություն
Изображение автографа
 Michael Crichton Վիքիպահեստում

Նրա գրական ստեղծագործությունները սովորաբար գործողությունների և տեխնոթրիլլերի ժանրերի համադրություն են, որոնք նկարագրում են նորագույն տեխնոլոգիաների, հատկապես կենսատեխնոլոգիայի հետ կապված մարդկային սխալների հետևանքով առաջացած աղետները։ Հեղինակի շատ գրքերի գործողությունները տեղի են ունենում գիտական և բժշկական ոլորտներում՝ նկարագրելով հեղինակի անցյալը։

Ի թիվս այլ աշխատանքների, նա հեղինակել է նաև հետևյալ գրքերը` «Անդրոմեդայի շտամը», «Կոնգո», «Ոլորտ», «Ծագող արևը», «Կորուսյալ աշխարհը», «Թևեր», «Ժամանակի սլաք», «Հաջորդ» (վերջին գիրքը, որը հրատարակվել է մինչև մահը)։

Կենսագրություն խմբագրել

Մանկություն խմբագրել

Ծնվել է 1942 թվականի հոկտեմբերի 23-ին Չիկագոյում (Իլինոյս), բայց մեծացել է Ռոսլինում (Լոնգ Այլենդ)։ Քրայթոնի հայրն աշխատում էր թերթի խմբագրությունում, մայրը տնային տնտեսուհի էր, ընտանիքն ուներ ևս երեք երեխա (երկու քույր և փոքր եղբայր)։

Հաճախել է Ռոսլինի միջնակարգ դպրոցը, որտեղ շնորհիվ բարձր հասակի հաջողությամբ հանդես է եկել բասկետբոլի թիմում։ Նա միշտ ցանկացել է գրող դառնալ, ուստի 1960 թվականից սովորել է Քեմբրիջի (Մասաչուսեթս) հեղինակավոր Հարվարդի համալսարանի՝ բանասիրական ֆակուլտետում։ Սակայն նրա ոճն անընդհատ քննադատության էր ենթարկվում դասախոսների կողմից, իսկ գնահատականները սովորաբար ցածր էին։ Մի օր նա որպես ստեղծագործություն ներկայացրեց Ջորջ Օրուելի էսսեներից մեկը։ Այս «աշխատանքի» համար պրոֆեսորը Քրայթոնին նշանակել է երեք պլյուս և դրանից հետո ապագա գրողը հասկացել է, որ Հարվարդի չափանիշներն իր համար չեն։

1964 թվականին, միջին գնահատականներով համալսարանն ավարտելուց հետո, նա որոշում է փոխել իր հետաքրքրությունների ոլորտը և զբաղվել մարդաբանությամբ Քեմբրիջում (Մեծ Բրիտանիա)։ Այս ոլորտում հաջողությունը գերազանցեց բոլոր ակնկալիքները, ակադեմիական հաջողությունների համար 1965 թվականին նրան շնորհվեց մեկամյա ճանապարհորդություն դեպի Եվրոպա և Հյուսիսային Աֆրիկա։ Վերադառնալով Միացյալ Նահանգներ՝ Քրայթոնը կրկին փոխում է հետաքրքրությունների ոլորտը։ Այս անգամ նա մտադիր էր բժիշկ դառնալ, Հարվարդի բժշկական դպրոցում 1969 թվականին պաշտպանել է իր թեզը բժշկության ոլորտում և կարճ ժամանակ աշխատել Լա Հոլի (Կալիֆոռնիա) Կենսաբանական հետազոտությունների Յոնաս Սալկի ինստիտուտում։

Հեղինակի խոսքերով, այդ ժամանակ (1977 թբականին) նրա հասակը մոտ 2 մետր 6 սանտիմետր էր[13], ուստի նրա կեղծանուններն էին Ջոն Լանգ (John Lange) և Ջեֆրի Հադսոն (Jeffrey Hudson)։ Լանգը գերմանական ազգանուն է, որը նշանակում է «երկար», Սըր Ջեֆրի Հադսոնը 17-րդ դարի հայտնի թզուկ էր։ Ճանապարհորդություններում Քրայթոնը հիշում է երկու անծանոթ բժիշկների միջև լսված խոսակցությունը, որտեղ քննարկվում էր «Անդրոմեդայի շտամում» թույլ տված սխալները, երբ նա պահպանում էր անանունությունը բժշկական դպրոցում։ Իր կրտսեր եղբոր՝ Դուգլասի հետ հրապարակեցին համահեղինակային գիրքը՝ Մայքլ Դուգլասի կեղծանունով։ Այդ գրքի հետևի մասում տեղադրված է Մայքլի և Դուգլասի լուսանկարը շատ վաղ տարիքում, որը նկարել էր նրանց մայրը։

Գրականություն խմբագրել

Մայքլ Քրայթոնն իր առաջին աշխատանքը՝ «ճամփորդական էսքիզները», վաճառեց The New York Times-ին երբ դեռ 14 տարեկան էր։ Ավելի լրջորեն փորձեց գրել բանասիրական ֆակուլտետում, իսկ 1960-ականների կեսերին ուսման ծախսերը հոգալու համար սկսեց գրել ոստիկանական վեպեր՝ հրատարակված Ջեֆրի Հադսոն և Ջոն Լենգ կեղծանուններով։ Այս վեպերից մեկը՝ «Անհրաժեշտության դեպքում»-ը 1968 թվականին արժանացավ հեղինակավոր «Էդգար» դետեկտիվ գրողի մրցանակին։ Եվ մեկ այլ գիրք, որը դառնում է Քրայթոնի առաջին գիտաֆանտաստիկ գիրքը՝ «Ընտրովի դեղամիջոց» (1968), որը դասական ֆանտաստիկ դետեկտիվ պատմություն է։ Քրայթոնի հաջողությունը բերեց նրան, որ իր անունով ստորագրված առաջին գրքի՝ «Անդրոմեդայի շտամը» (1969) էկրանավորվեց 2 տարի անց (1971

Կինո խմբագրել

1970-ականների սկզբին նա անցավ սցենարիստի, իսկ ավելի ուշ՝ ռեժիսորի կարիերայի և նրա հինգերորդ ֆիլմը՝ «Արևմտյան աշխարհը», որոշակի հաջողություն ունեցավ։ Այս պատմությունում ապագայի մարդիկ իրենց հանգիստն անցկացնում են Դիսնեյլենդի նման հսկա այգում, որտեղ վերարտադրվում են բոլոր անցյալ դարաշրջանները, բայց որտեղ մարդկանց փոխարեն մարդուց ոչնչով չտարբերվող ռոբոտներ են ապորում։ Ռոբոտի և մարդու դիմակայությունը ֆիլմի հիմնական սյուժեն է։ Բացի այս ժանրում Քրայթոնն առաջիններից էր, ով օգտագործեց պատկերների թվայնացումը հատուկ էֆեկտներ ստանալու համար։ Ռեժիսորի մեկ այլ հաջողված աշխատանք էր «Կոմա» թրիլլերը, որը նկարահանել է Քրայթոնն՝ իր ընկեր Ռոբին Կուկի վեպի հիման վրա՝ իր իսկ սցենարով։

Սակայն Քրայթոնը համաշխարհային համբավ ձեռք բերեց 1993 թվականին, երբ էկրաններին հայտնվեց «Յուրայի դարաշրջանի այգին» համանուն վեպի հիման վրա ստեղծված բլոկբաստերը։ Այս կինոադապտացիան գրգռեց ընթերցողի հետաքրքրությունը գրողի հին գործերի նկատմամբ, և «Այգին» ինքը 1993 թվականին ԱՄՆ-ում գրեթե մեկ տարի եղել է բեսթսելլերների ցանկում, գրքի ընդհանուր տպաքանակը ԱՄՆ-ում մոտենում է 7 միլիոն օրինակի։ Նույն թվականին Քրայթոնը ճանաչվել է ԱՄՆ-ի ամենահայտնի գրողը։ 1998 թվականի սկզբին նա ժամանցի արդյունաբերության չորրորդ ամենահարուստ մարդն էր (102 միլիոն դոլար)։ Մինչ օրս նրա գրքերի տպաքանակն ամբողջ աշխարհում գերազանցում է 100 միլիոն օրինակը։

Բացի այդ, ամերիկյան ամենահաջողակ հեռուստասերիալներից մեկը՝ «Շտապ օգնություն»-ը, նկարահանվել է Մայքլ Քրայթոնի սցենարով, որը ստացել է 14 Էմմի մրցանակ (որը համարվում է հեռուստատեսության ամենաբարձր մրցանակը)։ Քրայթոնը ղեկավարում էր FilmTrack ծրագրային ապահովման ֆիրման և 1990-ականների վերջին հիմնեց Timeline Studios համակարգչային խաղերի ընկերությունը՝ հիմնված իր իսկ վեպերի վրա։ Ինքը՝ գրողը, խոստովանել է, որ գրեթե երկու տասնամյակ նա մոլեռանդորեն սիրում էր զվարճանքի այս տեսակը, և դա չէր կարող չանդրադառնալ իր աշխատանքի վրա։

Անձնական կյանք խմբագրել

Ապրում էր Կալիֆոռնիայի Սանտա Մոնիկա քաղաքում։ Ամուսնացել է երեք անգամ՝ Ջոան Ռադամի, Քեթի Սթ. Ջոնսի և Անն-Մարի Մարտինի հետ։ Դուստրը՝ Թեյլորը ծնվել է 1988 թվականին։

Քրայթոնն հանդես է եկել որպես համակարգչային ոլորտի փորձագետ և տեղեկատվական տեխնոլոգիաների մասին առաջին գիտահանրամատչելի գրքերից մեկի՝ «Էլեկտրոնային կյանք. ինչպես են մտածում համակարգիչները» (1983) հեղինակ, եղել է նաև «Amazon» համակարգչային խաղերի մշակողը (1984) և «Ժամանակի նետը» ժամանակացույցը»» (2000)։

Նա հավաքել է ժամանակակից արվեստի գործեր, գրել մենագրություն՝ նվիրված փոփ արվեստի առաջատար ներկայացուցիչ Ջասպեր Ջոնսին։ 1988 թվականին Քրայթոնը հրատարակեց իր ինքնակենսագրական «Ճամփորդություններ» վեպը, որտեղ հեղինակը նկարագրեց իր ճանապարհորդությունները աշխարհով մեկ՝ Բանգկոկ, Մալայզիա, Պակիստան, Կիլիմանջարո, Ջամայկա, Նոր Գվինեա։ Բացի այդ, նա մշտապես հրապարակում էր գիտության մասին հոդվածներ տարբեր ամսագրերում և ալմանախներում։

Քրայթոնը փորձեր է կատարել էքստրասենսորային ընկալման վերաբերյալ, մասնակցել է սեանսների, «դիտել» է մարդկային աուրա, փորձել է թեքել մետաղական գդալները և նույնիսկ էկզորցիզմի սեանսներ է անցկացրել։

2000 թվականին պալեոնտոլոգների կողմից հայտնաբերված անկիլոզավրի նոր տեսակը՝ «Bienosaurus crichtoni», իսկ երեք տարի անց՝ 2003 թվականին՝ «Crichtonsaurus bohlini» զրահապատ դինոզավրերն անվանվել են նրա անունով։

Մայքլ Քրայթոնը մահացել է Լոս Անջելեսում 2008 թվականի նոյեմբերի 4-ին 67 տարեկան հասակում լիմֆոմայից։

Մատենագիտություն խմբագրել

տարի Թարգմանություն Բնօրինակ անվանում Սինոփսիս
1966 «Հնարավորությունները․․․» Odds On
1967 «Առաջին քերծվածք» Scratch One
1968 «Հեշտ քայլ» / «Վերջին գերեզման» Easy Go (The Last Tomb)
1968 «Ընտրովի միջոցներ» Drug of Choice
1968 «ԱՐտակարգ դեպք» /«Հարկադիր միջոց» / «ԱՆհրաժեշտության դեպք» A Case of Need Բժիշկը հետաքննում է աղջկա մահը, որպեսզի ազատի իր ընկերոջը գաղտնի աբորտի մեղադրանքից։
1969 «Անդրադոմայի շտամը» The Andromeda Strain Ռազմական արբանյակը Երկիր է բերում անհայտ և մահացու միկրոօրգանիզ, իսկ մի խումբ գիտնականներ հատուկ լաբորատորիայում փորձում են ուսումնասիրել և զսպել անհայտ կյանքը։ Ընթացքում խոսվում է մանրէաբանության և բժշկության մասին։
1969 «Թունավոր գործարք» The Venom Business
1969 «Սառնության զրո աստիճանը» Zero Cool
1970 «Մահացու վայրէջք» Grave Descend
1970 «Դիլինգ. կամ Բերքլիից Բոստոն քառասուն աղյուսով կորած պայուսակ բլյուզ» Dealing: Or the Berkeley-to-Boston Forty-Brick Lost-Bag Blues
1972 «Մարդ-համակարգիչ» / «Վտանգավոր հիվանդ» The Terminal Man Չմոտիվացված ագրեսիան բուժելու համար հիվանդի ուղեղում տեղադրվում են համակարգչային կառավարվող էլեկտրոդներ։ Բայց սխալը հենց բուժման մոտեցման մեջ հանգեցնում է նրան, որ հիվանդին վերածում է մարդասպան մոլագարի։
1972 «Երկվորյակ» Binary
1975 «Գնացքի մեծ կողոպուտը» The Great Train Robbery Վեպ Ղրիմի պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում ոսկու գնացքի համարձակ և մանրակրկիտ պլանավորված կողոպուտի մասին։
1976 «Մեռել ուտեղները» Eaters of the Dead Կեղծ փաստաթղթային վեպ, որը պատմում է այն մասին, թե ինչպես արաբ Իբն Ֆադլանը, որն ուղարկվել է որպես դեսպան վիկինգների հողեր (ժամանակակից Ռուսաստանի տարածք), իր կամքին հակառակ դառնում է զինվորների հատուկ ջոկատի անդամ։ Ջոկատի նպատակն է կանխել խորհրդավոր «գիշերային դևերի» հարձակումները, որոնք ավերում են վիկինգների հայրենիքում գտնվող բնակավայրերը՝ սպանելով բոլոր բնակիչներին և իրենց հետ տանելով մարմինների մասեր։ Ըստ հեղինակի գրելը սկսվել է «Բեովուլֆ» պոեմից հետագա բոլոր լրացումները մեկուսացնելու փորձից և պարզելու, թե ինչ իրական իրադարձություններ են ընկած դրա հիմքում։ Արդյունքի հասնելու օբյեկտիվ անհնարինության հետ կապված ՝ Քրիայթոնը օգտագործեց բանաստեղծության սյուժեն, ինչպես նաև Իբն Ֆադլանի իրական գոյություն ունեցող ձեռագիրը՝ գիտական մենագրություն քողարկված ֆանտաստիկ վեպ ստեղծելու համար։ Վեպում արտահայտվում է այն գաղափարը, որ նեանդերտալցիների որոշ խմբեր կարող էին գոյություն ունենալ Եվրոպայի որոշ դժվարամատչելի մասերում բառացիորեն հազար տարի առաջ։ Նման խումբը հանդես է գալիս որպես «մահացածներ ուտողներ»։ Քրայթոնը նշում է, որ վեպը գրված է որպես «պոստմոդեռն» գիտության օրինակ, որի հետևորդները ընդունում են գիտական վարկածների և մաքուր գեղարվեստական գրականության հավասարությունը, որը ներքին հետևողական է, կառուցված իրական փաստերի վրա, բայց սկզբունքորեն չի կարող հաստատվել կամ հերքվել։

Այս առումով վեպում գեղարվեստական, վարկածներ և պատմական փաստեր սերտորեն փոխկապակցված են։ Բեովուլֆի և Իբն Ֆադլանի ձեռագրի հիմքում ընկած իրադարձությունները իրական են, բայց տեղի են ունեցել տարբեր ժամանակաշրջաններում։ Վեպի առաջին գլուխները գրական ադապտացիա են ձեռագրի իրական տեքստի, հաջորդները՝ մաքուր գեղարվեստական․ գրված նմանատիպ ոճով։ Բացի այդ, վեպին տրվում են մատենագիտական աղբյուրների հղումներ, որոնցից մի քանիսը հավաստի են, որոշները հորինված են հեղինակի կողմից։

1980 «Կոնգո» Congo Երկու արշավախմբերը մրցում են Կոնգոյի ջունգլիներում կորած ադամանդի հանքավայրի որոնման համար։ Նույնիսկ ավելի վաղ տարածքում գտնվող այլ արշավախմբերը ոչնչացվեցին խորհրդավոր մարդանման արարածների կողմից։ Նրանց հետ շփման գործում օգնում է ժեստերի լեզվով խոսող գորիլան․․․ իսկ սա խոսում է լեզվաբանության և կենսաբանության առաջընթացի մասին։
1987 «Ոլորտ» Sphere Ամերիկացիները օվկիանոսում գտնում են խորտակված տիեզերանավ, որը եկել է ապագայից։ Նավի վրա կա մի հատված՝ ակնհայտորեն արհեստական առարկա, որն ունի ոչ մարդկային ծագում։ Այն բանից հետո, երբ արշավախմբի անդամներից մեկը ներս է մտնում, ստորջրյա կայանի շուրջ տարօրինակ երևույթներ են սկսվում։
1990 «Յուրայի դարաշրջանի այգին» Jurassic Park Էքսցենտրիկ կապիտալիստը հիմնում է զվարճանքի պուրակ՝ կենդանի դինոզավրերով, հարություն առած գենետիկական ինժեներական մեթոդներով։ Այգու բացումից անմիջապես հետո վթար է տեղի ունենում և նախապատմական գիշատիչները հայտնվում են ազատության մեջ։
1992 «Ծագող արև» Rising Sun Ճապոնական կորպորացիայի նոր երկնաքերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ, որին ներկա են շոու բիզնեսի աստղեր, գործարարներ և քաղաքական գործիչներ, տեղի է ունենում աղջկա սպանություն։ Հետաքննությունը վարող երկու դետեկտիվներ հայտնաբերում են, որ տեսախցիկների տեսագրությունները կեղծված են, իսկ ինչ-որ մեկը նրանց վրա լուրջ ճնշում է գործադրում․ հետաքննությունը դադարեցնելու նպատակով։ Վեպը ճապոնական կորպորացիաների ամերիկյան շուկա, քաղաքականություն և հասարակություն ներթափանցման մասին է։ Կարևորվում են ճապոնացիների կողմից բիզնես վարելու նպատակներն ու մեթոդները, օտարերկրյա շուկաները գրավելու նրանց մեթոդները և օտարերկրացիների նկատմամբ վերաբերմունքը։
1994 «Մերկացում» Disclosure Բարձր տեխնոլոգիական ընկերություններից մեկը պատրաստվում է միավորվել հեռանկարային ներդրողի հետ։  Խնդիրն այն է, որ այդ պահին նոր արտադրանքի թողարկման ժամանակ խնդիրներ են առաջանում այն բանից հետո, երբ ընկերության փոխնախագահը փորձում է գայթակղել տեխնիկական ղեկավարներից մեկին, իսկ ձախողումից հետո բողոք է ներկայացնում սեռական ոտնձգությունների վերաբերյալ։ Նկարագրված են ամերիկյան գործարար աշխարհի խնդիրները, որոնք կապված են «սեռական ոտնձգություն» նամականիշի լայն տարածման հետ, որը նրանք սկսում են օգտագործել հանուն առաջխաղացման և անցանկալի մարդկանց վերացման։ Կարևոր է նաև մենեջերների և տնտեսագետների իրավասությունների հարցը, որոնք իրենց միջամտությամբ տեխնիկական խնդիրների լուծմանը ոչ միայն չեն աջակցում, այլև ստեղծում են նորերը։ Հեղինակի խոսքով ՝ գիրքը հիմնված է իրական պատմությունների վրա։
1995 «Կորուսյալ աշխարհը» The Lost World «Յուրայի դարաշրջանի այգին» գրքի շարունակությունը, որում հեղինակը «ներկայացնում է» առաջին վեպում առկա խնդիրները, անճշտությունները և անհամապատասխանությունները, ինչպես նաև բերում է նոր գիտական վարկածներ և կարծիքներ դինոզավրերի կյանքի, վարքի և ֆիզիոլոգիայի տարբեր ասպեկտների վերաբերյալ, որոնք նա ծանոթացել է պատմության առաջին մասը գրելուց հետո։
1996 «Թևեր» Airframe Օդանավի, որը Հարավարևելյան Ասիայից ուղևորվում է ԱՄՆ, տեղեկացնում է, որ նա ընկել է մրրկային շարժման մեջ, որի արդյունքում կան զոհեր։ Ավիացիոն կորպորացիան սկսում է հետաքննություն՝ դեպքի իրական պատճառները բացահայտելու համար։ Իրավիճակը բարդանում է այս մոդելի վերաբերյալ Չինաստանի հետ առաջիկա պայմանագիր կնքելու գործընթացի առկայության արդյունքում, իսկ լրագրողները սենսացիոն հոդված ստեղծելու համար, փորձում են կորպորացիայի վերաբերյալ ստեղծել տպավորություն, թե այն թողարկում է անապահով տրանսպորտային միջոցներ։ Բայց պատահարի իրական պատճառները լրիվ այլ են․․․ Վեպը պատմում է ԱՄՆ-ի տարածքում առկա խնդիրների մասին, թե որքան քիչ կապ կա իրականության ու հեռուստատեսության ներկայացրած ինֆորմացիայի միջև։
1998 «Ժամանակի նետը» Timeline Առևտրային ընկերությունը ժամանակի մեջ ճանապարհորդելու միջոց է հայտնաբերել, արդյունքում մի խումբ գիտնականներ ուղևորվում են միջնադար՝ գտնելու և ներկա վերադարձնելու Ֆրանսիայի տարածքում անհետացած պատմության պրոֆեսորին։ Մեկնելուց անմիջապես հետո պայթյունը ոչնչացնում է «ժամանակի մեքենան», ինչը վերադառնալու հնարավորությունը դնում է հարցականի տակ։ Բացի այդ, ընկերությունը մարդկանց կյանքը չի համարում ամենաբարձր արժեքը։ Ըստ հեղինակի՝ վեպը գրելու նպատակներից մեկը ցույց տալն էր, որ միջնադարը ամենևին էլ մութ ժամանակ չէ՝ լցված, անկիրթ և կեղտոտ մարդկանցով։
2002 «Որս» Prey Ամուսնուն մտահոգում է նանոտեխնոլոգիական ընկերությունում աշխատող իր կնոջ պահվածքը։  Ընկերության փորձարկման պոլիգոնում նա պարզում է, որ զինվորականների պատվերով փորձ է արվել մշակել նանոռոբոտներ, որոնք պիտանի կլինեն տեսահետախուզության համար, սակայն ռոբոտների մի մասն հայտնվել է ազատության մեջ և այժմ իրենց շատ տարօրինակ են պահում։ Պարզվում է, որ գիտական որոնումները ձախողվելով՝ ընկերությունը նանոռոբոտներին օժտել է էվոլյուցիայի ունակությամբ և «ազատ արձակել»՝ բնական զարգացման ակնկալիքով։ Բայց էվոլյուցիան չափազանց հեռու է գնում նախատեսվածից։
2004 «Վախի պետություն» State of Fear Ինչ եք կարծում «կանաչները» բարի՞ մարդիկ են, որոնք փորձում են փրկել բնությունը։ Բայց ահա առավել ծայրահեղական թևը, գիտության վերջին նվաճումների օգնությամբ, փորձում է կազմակերպել մի շարք ահաբեկչական գործողություններ՝ մարդկանց զանգվածային մահովերով։ Նպատակն է ուշադրություն հրավիրել կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին նվիրված միջազգային սիմպոզիումի վրա, ապահովել տարբեր ծրագրերի ֆինանսավորում։ Հեղինակը հնարավորություն է տալիս այլ տեսանկյունից նայել կլիմայի փոփոխության խնդրին և պահպանության կազմակերպություններին։ Բազմաթիվ հղումներ է տալիս հրապարակումներին, որոնք կասկածի տակ են դնում կլիմայի փոփոխության բազմաթիվ ասպեկտներ, որոնք լրատվամիջոցների ճնշման տակ վերածվել են դոգմաների՝ իրենց ֆանատիկոսների հետ միասին։ Ցույց է տալիս վախի դերը քաղաքականության և հասարակական վարքի մեջ։
2006 «Հաջորդ» Next Մարդը սոյայի, եգիպտացորենի և կարտոֆիլի հետ միասին դառնում է տրանսգենային արտադրանք։ Հնազանդության և ագրեսիվության գեները և նույնիսկ «գլխավոր» գենն արդեն հայտնաբերվել են։
2011 «Միկրո» Micro Վեպը մի խումբ գիտնականների մասին է, որոնք աշխատում են Հավայան կղզիներում ինչ-որ բիոտեխնոլոգիական ընկերության համար։
2017 «Վիշապի ատամներ» Dragon Teeth «Վեպ երկու իրական պալեոնտոլոգների ՝ Էդվարդ Դրինկեր Քոուփի և Օթնիել Չարլզ Մարշի պայքարի մասին 1878 թվականին ամերիկյան Վայրի Արևմուտքում դինոզավրերի ոսկորների պեղումների ժամանակ»[14]։

Ֆիլմեր խմբագրել

Սցենարիստ խմբագրել

  • 1971 թվական՝ «Անդրոմեդայի շտամը» / The Andromeda Strain
  • 1972 թվական` Dealing: Or the Berkeley-to-Boston Forty-Brick Lost-Bag Blues
  • 1972 թվական՝ «Բժիշկ Քերիի մեթոդները» / The Carey Treatment
  • 1972 թվական՝ Pursuit
  • 1973 թվական՝ «Մարդն, ով նայում է» / Extreme Close-Up
  • 1973 թվական՝ «Վայրի արևմուտքի աշխարհը» / Westworld
  • 1974 թվական՝ «Մահը տանող մարդը» / The Terminal Man
  • 1978 թվական՝ «Կոմա» / Coma
  • 1979 թվական՝ «Գնացքի մեծ կողոպուտը» / The First Great Train Robbery
  • 1980 թվական՝ Beyond Westworld
  • 1981 թվական՝ «Դիտորդ» / Looker
  • 1984 թվական՝ «Ռոբոտների ցույցը» / Runaway
  • 1993 թվական՝ «Յուրայի դարաշրջանի այգին» / Jurassic Park
  • 1993 թվական՝ «Ծագող արև» / Rising Sun
  • 1994 -2009 թվականներ՝ «Շտապ օգնություն» / ER
  • 1994 թվական՝ «Մերկացում» / Disclosure
  • 1995 թվական՝ «Կոնգո» / Congo
  • 1996 թվական՝ «Տորնադո» / Twister
  • 1997 թվական՝ «Յուրայի դարաշրջանի այգին 2․ Կորուսյալ աշխարհը» / The Lost World: Jurassic Park
  • 1998 թվական՝ «Ոլորտ» / Sphere
  • 1999 թվական՝ «Տասներեքերորդ ռազմիկ» / The 13th warrior
  • 2001 թվական՝ «Յուրայի դարաշրջանի այգին III» / Jurassic Park
  • 2003 թվական՝ «Ժամանակի ծուղակում» / Timeline
  • 2008 թվական՝ «Անդրադոմայի շտամը» / The Andromeda Strain
  • 2011 թվական՝ «Ծովահենային լայնություններ» / Pirate Latitudes[15][16]
  • 2015 թվական՝ «Յուրայի դարաշրջանի աշխարհը» / Jurassic World
  • 2016 թվական՝ «Արևմուտքի վայրի աշխարհը» / Westworld[17]
  • 2018 թվական՝ «Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» / Jurassic World: Fallen Kingdom
  • 2022 թվական՝ «Յուրայի դարաշրջանի աշխարհը․ Գերիշխանություն» / Jurassic World Dominion

Ռեժիսոր խմբագրել

  • 1972՝ Pursuit
  • 1973՝ «Արևմուտքի վայրի աշխարհը» / Westworld
  • 1978՝ «Կոմա» / Coma
  • 1979՝ «Գնացքի մեծ կողոպուտը» / The First Great Train Robbery
  • 1981՝ «Դիտորդ» / Looker
  • 1984՝ «Ռոբոտների ցույցը» / Runaway
  • 1989՝ «Իրեղեն ապացույց» / Physical Evidence
  • 1999՝ «Տասներեքերորդ ռազմիկ» / The 13th warrior

Պրոդյուսեր խմբագրել

  • 1994-2009 - «Շտապ օգնություն» / ER
  • 1994 - «Մերկացում» / Disclosure
  • 1996 - «Տորնադո» / Twister
  • 1998 - «Ոլորտ» / Sphere
  • 1999 - «Տասներեքերորդ ռազմիկ» / The 13th warrior

Գրականություն խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #119124785 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. https://web.archive.org/web/20081201085145/http://www.cbsnews.com:80/stories/2008/11/05/print/main4575403.shtml
  6. http://www.legacy.com/ns/obituary.aspx?pid=119781709
  7. College Basketball at Sports-Reference.com
  8. https://edgarawards.com/category-list-best-novel/
  9. Awards - Michael Crichton
  10. https://www.michaelcrichton.com/wp-content/uploads/2022/11/career-awards-oscarcertificate.png
  11. Outstanding Drama Series Nominees / Winners 1996 Emmy Awards | Television Academy
  12. Annual ReportPEN America. — Vol. 2008-2009. — P. 23.
  13. Michael Crichton — Biography Արխիվացված 2009-01-01 Wayback Machine.
  14. http://kanobu.ru/news/pokojnyij-majkl-krajton-vyipustit-novuyu-knigu-pro-paleontologov-384547/tologov-384547/(չաշխատող հղում)
  15. Pirate Latitudes (2011)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  16. «Spielberg to Develop Crichton's Pirate Latitudes — ComingSoon.net». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 15-ին.
  17. Westworld (2016)(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում

Արտաքին հղումներ խմբագրել