Յուրայի շրջանի բնայգի (վեպ)
«Յուրայի շրջանի բնայգի» (անգլ.՝ Jurassic Park), ամերիկացի գրող Մայքլ Քրայթոնի ֆանտաստիկ վեպը, որը լույս է տեսել 1990 թվականին։
Յուրայի շրջանի բնայգի անգլ.՝ Jurassic Park | |
---|---|
Հեղինակ | Մայքլ Քրայթոն |
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | տեխնոթրիլեր, կոշտ գիտական ֆանտաստիկա, գիտական ֆանտաստիկա, թրիլեր և սարսափ |
Թեմա | դինոզավրեր, chaos theory? և Գենետիկական ճարտարագիտություն |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Նկարագրում է | Jurassic Park universe? |
Շարք | Jurassic Park? |
Հաջորդ | The Lost World? և Rising Sun? |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | ԱՄՆ |
Հրատարակիչ | Alfred A. Knopf |
Հրատարակման տարեթիվ | նոյեմբեր 1990 |
Կայք | michaelcrichton.com/jurassic-park/(անգլ.) |
![]() |
Սյուժե Խմբագրել
Միլիոնատեր գիտնական Ջոն Հեմոնդը Կոստա Ռիկայի ափից ոչ հեռու կղզի էր գնել՝ այնտեղ «կենսաբանական այգի» կառուցելու համար, որը նա պատրաստվում էր բնակեցնել կենդանի դինոզավրերով։ Հնէաբան Ալան Գրանտը և իր հնաբուսաբանության օգնական Էլլի Սեթլերը հրավեր են ստանում այցելել այգի և գնահատել աշխատանքի արդյունքները։ Գիտնականները մեկնում են կղզի, որտեղ բախվում են կենդանի դինոզավրերի հետ։
Հեմոնդը ցույց էր տվել գենետիկական ինժեներության և կղզիների ավտոմատացման ոլորտում առաջընթացը։
Միևնույն ժամանակ այգու ծրագրակազմի գլխավոր ծրագրավորող Դենիս Նեդրին լրտեսում է Հեմոնդի գլխավոր մրցակցին։
Ծրագրավորողին հաջողվում է անջատել անվտանգության համակարգը և հափշտակել 30 սառեցված սաղմ, բայց ամեն ինչ նախատեսվածով չի ընթանում։
Փոթորկի ժամանակ Նեդրիի ավտոմեքենան հայտնվում է փակուղում, և դիլոֆոզավրը պոկում է այն։ Քանի որ խոչընդոտներ չկան, դինոզավրերը սկսում են փախչել։
Մարդիկ մենակ են մնում մահացու գիշատիչների հետ։ Որոշ ժամանակ նրանց հաջողվում է կարգուկանոն հաստատել այգում, բայց մի շարք սխալների պատճառով ամեն ինչ այլ կերպ է ընթանում։
Կենդանի մնացածներին հաջողվում է փրկվել՝ ուղղաթիռով լքելով կղզին[1][2]։
Գործող անձինք Խմբագրել
- Դոկտոր Ալան Գրանտ` հնէաբան, այգի հրավիրվածներից մեկը
- Դոկտոր Էլլի Սեթլեր՝ հնէաբուսաբան, այգի հրավիրվածներից մեկը
- Ջոն Պարկեր Հեմոնդ՝ այգու գլխավոր տնօրենը և ստեղծողը, InGen-ի հիմնադիրը
- Դենիս Նեդրի՝ այգու վեբ ծրագրավորողը, կաշառվել է Հեմնոնդի մրցակիցների կողմից
- Յան Մալքոլմ՝ մաթեմատիկոս, որը մասնագիտացել է «քաոսի տեսության» ոլորտում
- Ռեյ Առնոլդ՝ Յուրայի շրջանի բնայգու գլխավոր ինժեները
Էկրանավորում Խմբագրել
1993 թվականին ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը նկարահանել է «Յուրայի շրջանի բնայգին» ֆիլմը։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Парк юрского периода»։ IGN Russia (ռուսերեն)։ 2007-03-08։ Վերցված է 2017-11-06
- ↑ «Парк Юрского периода (Роман)»։ Парк Юрского Периода вики (ռուսերեն)։ Վերցված է 2017-11-06