Ծրագրավորող, մասնագետ, որը զբաղվում է տարբեր տեսակի հաշվարկային և օպերացիոն համակարգերի համար համապատասխան ծրագրային ապահովման մշակումով։

Ծրագրավորողները «Յանդեքսի» գրասենյակում

Հասարակության մեջ ծրագրավորման տեղը խմբագրել

Ծրագրավորումը համարվում է մասնագիտություն, որը լուծում է ծրագրավորողի և այլ մասնագետների աշխատանքային խնդիրները։ «Ծրագրավորող» տերմինը միշտ չէ, որ բառացիորեն թարգմանվում է որպես մասնագիտություն կամ մասնագիտական գործունեություն։

Կրթություն խմբագրել

Որպես մասնագիտական գործունեություն, ծրագրավորումը կիրառվում է գիտական և տեխնիկական ոլորտներում։ Տեխնիկայում տարբերվում են՝ միջին տեխնիկական որակավորում՝ տեխնիկ- ծրագրավորող (նախկինում՝ "Ծրագրող-լաբորանտ" ) և բարձրագույն տեխնիկական մասնագիտություն՝ ինժեներ-ծրագրավորող։ Ինժեներ- տեխնիկների գործունեության նյութ համարվում է նախագծումը, ծրագրային ապահովման մշակումն ու արտադրությունը, ինչպես արդյունաբերական արտադրանք, բավարարելով տվյալ ֆունկցիոնալ, կառուցողական եւ տեխնոլոգիական պահանջները՝ (գործունեության արդյունքը ծրագրավորում)։ Մեր երկրում ինժեներ- ծրագրավորողի մասնագիտությունը ապահովում են ԲՈՒՀ-երը, որոնց համապատասխան ֆակուլտետների անվանումն է՝ «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա[1]. Կա նաև «Մաթեմատիկական աջակցություն եւ տեղեկատվական համակարգերի կառավարում» բնագավառում մաթեմատիկոս-ծրագրավորողների վերապատրաստման համակարգ[2]. 2000 թ. վերջերին առաջացան ծրագրավորողների վերապատրաստման նոր ուղղություններ՝ Ինժեներ- ծրագրավորողներ և ծրագրային ապահովման մասնագետներ։ Այս մասնագետների աշխատանքային գործունեության բնույթը փոխվելով՝ փոխվեց նաև նրանց աշխատանքի նկատմամբ պահանջները։ Արդեն աշխատանքն իրականացվում էր ոչ թե միայն օբյեկտների հետ, այլ նաև այն գործիքներն ու մեթոդները, որոնք հարկավոր էին նոր պահանջների բավարարման համար։ Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում այս ոլորտի նախապատրաստման աշխատանքները ծավալվել են հետևյալ հաջորդականությամբ՝

  • 01.03.02 «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա»
  • 02.03.02 «Հիմնարար ինֆորմատիկա եւ տեղեկատվական տեխնոլոգիաներ»
  • 02.03.03 «Մաթեմատիկական աջակցություն եւ տեղեկատվական համակարգերի կառավարում»
  • 09.02.03 «Համակարգչային համակարգերի ծրագրավորում»
  • 09.03.01 «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա»[1]
  • 09.03.02 «Ինֆորմացիոն տեխնոլոգիաներ և համակարգեր»
  • 09.03.03 «Կիրառական ինֆորմատիկա»
  • 09.03.04 «Ինժեներ-ծրագրավորող»
  • 10.03.01 «Անվտանգ ինֆորմացիոն համակարգ»
  • 10.05.03 «Ավտոմատացված համակարգերի տեղեկատվական անվտանգություն»
  • 38.03.05 «Բիզնես-ինֆորմատիկա»

Որպես օժանդակ գործունեություն, ծրագրավորումն այժմ կիրառվում է մասնագիտությունների առավել լայն շրջանակում։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.
  2. «Образовательный стандарт по направлению «Մաթեմատիկական աջակցություն եւ տեղեկատվական համակարգերի կառավարում»». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 11-ին.