Էմմի (մրցանակաբաշխություն)

(Վերահղված է Էմմի մրցանակից)

«Էմմի մրցանակ» կամ պարզապես «Էմմի» (անգլ.՝ Emmy Award), ամերիկյան հեռուստատեսային մրցանակաբաշխություն. «Էմմին» համարվում է «Օսկար» (կինոյում), «Գրեմմի» (երաժշտության բնագավառում) և «Թոնի» (թատերական արվեստում) մրցանակների համարժեքը հեռուստատեսության բնագավառում[1][2]։

Էմմի (մրցանակաբաշխություն)
Տեսակtelevision award? և մրցանակների խումբ
Ենթատեսակtelevision award?
Կազմված էՓրայմթայմ Էմմի մրցանակ, Ցերեկվա Էմմի մրցանակ, International Emmy Award?, Sports Emmy Award?, Technology and Engineering Emmy Award?, News and Documentary Emmy Award? և Children's and Family Emmy Awards?
Երկիր ԱՄՆ
Հիմնադրվել է1949
ՀիմնադիրAcademy of Television Arts & Sciences? և National Academy of Television Arts and Sciences?
ՊարգևադրողAcademy of Television Arts & Sciences? և National Academy of Television Arts and Sciences?
Շնորհվում էհեռուստատեսության բնագավառում ձեռքբերումների համար
Առաջին շնորհում1949 թվական
Կայքemmys.com/awards(անգլ.)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Էմմի (այլ կիրառումներ)

Մրցանակաբաշխությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ.

  • Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ բոլոր հեռուստատեսային հաղորդումներին, բացի սպորտայիններից։
  • Ամերիկյան ազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ National Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ առավոտյան, սպորտային, լրատվական և փաստագրական հաղորդումներին։
  • Միջազգային հեռուստատեսային ակադեմիա (անգլ.՝ International Academy of Television Arts & Sciences) շնորհում է մրցանակներ հեռուստատեսային հաղորդումներին, որոնք թողարկվել և հեռարձակվում են ԱՄՆ տարածքից դուրս[3]։

«Էմմի» մրցանակաբաշխության շրջանակներում կատարվում է հետևյալ միջոցառումները.

  • Պրայմ-թայմ Էմմի մրցանակաբաշխությունը (անգլ.՝ Primetime Emmy Award), գլխավոր մրցանակ։ Սովորաբար շնորհվում է սեպտեմբերի կեսին։ Մինչև 1972 թվականը այն կրում էր «Էմմի» մրցանակ անվանումը (անգլ.՝ Emmy Award
  • «Էմմի» առավոտյան մրցանակ (անգլ.՝ Daytime Emmy Award). Շնորհվում է սկսած 1972 թվականից։
  • «Էմմի» սպորտային մրցանակ (անգլ.՝ Sports Emmy Awards). Շնորհվում է գարնանը։
  • «Էմմի» տեխնիկական մրցանակ (անգլ.՝ Technology & Engineering Emmy Award)
  • «Էմմի» շրջանային մրցանակ - Շնորհվում է ԱՄՆ-ի 12 տարբեր շրջաններում։
  • «Էմմի» միջազգային մրցանակ - Շնորհվում է նոյեմբերին։
  • և այլ մրցանակներ։

ԱՄՆ-ից դուրս ավելի հայտնի է երեկոյան «Էմմին»։

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. BBC Learning English | Emmy awards
  2. «Emmys For Dame Helen/The Sopranos — Reality TV | Photos | News | Galleries»։ Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 14-ին։ Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7 
  3. «The Emmy® Awards»։ Emmys։ Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 15-ին։ Վերցված է 2013 թ․ փետրվարի 12