Բացել գլխավոր ցանկը

Լիմֆոմա, արյան ուռուցքների խումբ, որը զարգանում է լիմֆոցիտներից (արյան սպիտակ բջիջների տեսակ է)[3]։ Լիմֆոմա անունը հաճախ վերաբերում է քաղցկեղային տարբերակին, այլ ոչ թե բոլոր տեսակի ուռուցքներին[3]։ Ախտանիշերը ներառում են մեծացած ավշային հանգույցներ, տենդ, առատ քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր և հոգնածության մշտական զգացում[4][5]։ Մեծացած ավշային հանգույցները սովորաբար անցավ են[4]։ Քրտնարտադրությունը սովորաբար գիշարային ժամերին է[4][5]։

Լիմֆոմա
Lymphoma macro.jpg
ֆոլիկուլյար լիմֆոմա ավշային հանգույցներից
ՏեսակԱրյունաբանություն և ուռուցքաբանություն
ԵնթադասԱրյունաբանական քաղցկեղ, ավշային հանգույցների քաղցկեղ, լիմֆոմա, պսևդոլիմֆոմա, ավշային նորագոյացություն
Բուն պատճառC3208[1], C7065[1], C3208[2] և C7065[2]
Հիվանդության ախտանշաններմեծացած ավշային հանգույցներ, տենդ, քրտնարտադրություն, չպատճառաբանված քաշի կորուստ, քոր, թուլության զգացում
Բժշկական մասնագիտությունարյունաբանություն և ուռուցքաբանություն
ՀՄԴ-9202.8
OMIM605027
MedlinePlus000580 և 000581
MeSHIDD008223 և D008223
Disease OntologyDOID:0060058 և DOID:0060058
NCI ThesaurusC3208[1], C7065[1], C3208[2] և C7065[2]
Ռիսկի գործոններԷպշտեյն-Բարի վիրուս, աուտոիմուն հիվանդություններ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծխել
ԱխտորոշումԱվշային հանգույցի բիոպսիա
ԲուժումՔիմիոթերապիա, ճառագայթային բուժում,թիրախային բուժում, վիրահատություն
Հաճախություն4,9 մլն (2015)
Մահացություն204700 (2015)
ԿանխատեսումՄիջին 5 տարի ապրելիությունը 85% (ԱՄՆ)
Lymphomas Վիքիպահեստում

Կան լիմֆոմաների բազում տարբերակներ[6]։ Երկու գլխավոր տեսակներն են Հոջկինի լիմֆոման և ոչ Հոջկինյան լիմֆոման[7]։ ԱՀԿ-ն ընգրկում է երկու այլ տեսակներ ևս՝ բազմակի միոլոման և իմունոպրոլիֆերատիվ հիվանդությունները[8]։ Լիմֆոմաների 90%-ը կազմում է ոչ Հոջկինյան լիմֆոման[7][9]։ Լիմֆոմաները և լեյկեմիաները հանդիսանում են հեմատոպոետիկ և ավշային հյուսվածքների սահմանային ուռուցքներ[10]։

Հոջկինի լիմֆոմայի ռիսկի գործոններն են վարակը՝ էբշտեյն-Բարի վիրուսը և հիվանդության ընտանեկան պատմությունը[4], իսկ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքում աուտոիմուն հիվանդությունները, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, մարդու T-լիմֆոտրոպիկ վիրուսը, իմունաճնշիչ դեղամիջոցները և որոշ պեստիցիդներ[5][11]։ Կարմիր մսի շատ օգտագործումը և ծխելը նույնպես մեծացնում է հիվանդանալու հավանականությունը[12][13][14]։ Եթե առկա է մեծացած ավշային հանգույցներ, ախտորոշելու նպատակով կատարվում է բիոպսիա[4][5]։ Ախտորոշման գործում օգտակար են նաև արյան, մեզի և ոսկրածուծի հետազոտությունները[5]։ Այս ամենից հետո ճառագայթային միջոցներով հաստատվում է առկայությունը և տարածվածությունը[4][5]; Ավելի հաճախ տարածվում են թոքեր, լյարդ, ուղեղ[4][5]։

Բուժումը իր մեջ ներառում է քիմիոթերապիա, ճառագայթային մեթոդներ, թիրախային բուժում և վիրահատություն[4][5]։ Որոշ ոչ Հոջկինյան լիմֆոմաների դեպքերում օգտագործվում է պլազմոֆերեզը։ Վերջինս հեռացնում է լիմֆոմայի բջիջների կողմից սինթեզված սպիտակուցները[5]։ Որոշ տեսակների դեպքում կարող է հարմար լինել համապատասխան սպասողական վիճակը[5]։ Արդյունքները կախված են լիմֆոմայի տեսակից[7]։ ԱՄՆ-ում 5 տարվա ապրելիությունը Հոջկինյան լիմֆոմաների բոլոր տեսակների դեպքում կազմում է 85%[15], միչդեռ ոչ Հոջկինյանի դեպքում՝ 69%[16]։ 2012-ին ամբողջ աշխարհում գրանցվել է լիմֆոմաների 566000 դեպք և 305000 մահ[8]։ Նրանք կազմում են ողջ քաղցկեղների 3-4%-ը։ Ամենահաճախ հանդիպող ուռուցքների շարքում զբաղեցնում են 7-րդ տեղը[8][17], իսկ երեխաների մոտ՝ 3-րդ[18]։ Հաճախ հանդիպում է զարգացած քան զարգացող երկրներում[8]։

Նշաններ և ախտանիշներԽմբագրել

Լիմֆոմայի կլինիկայում կարող են լինել մի շարք ոչ յուրահատուկ ախտանիշեր։ Եթե վերջիններս կայուն պահպանվում են, ապա պետք է չբացառել լիմֆոման ևս․

  • Լիմֆադենոպաթիա[19][20] կամ ավշային հանգույցների մեծացում, որը լիմֆոմաների առաջնային դրսևորումն է
  • Համակարգային դրսևորումներ – կարող է կապված լինել թե՚ Հոջկինի լիմֆոմայի, թե՚ ոչ Հոջկինյան լիմֆոմաների հետ։ Ներառում են
  • Այլ ախտանիշեր․

ԱխտորոշումԽմբագրել

Գլխավորապես ախտորոշվում է ավշային հանգույցների բիոպսիայով (մասնակի կամ ամբողջական հեռացում) հետագա մանրադիտակային հետազոտությամբ[21]։ Վերջինս ցույց է տալիս հյուսվածաբանական առանձնահատկությունները, որոնք հատուկ են լիմֆոմային։ Լիմֆոման ախտորոշելուց հետո, շատ հետազոտություններ են իրականացվում հետազոտելու լիմֆոմաների տարբեր տեսակներին բնորոշ առանձնահատկությունները։ Դրանք ներառում են`

  • Իմունաֆենոտիպավորում
  • Հոսքային ցիտոմետրիա
  • Ֆլյուրոսցենցային հիբրիդիզացիա in situ

ԴասակարգումԽմբագրել

Լիմֆոմաները ավշային հյուսվածքի նորագոյացություններ են[22]։ Գլխավոր տեսակը լիմֆոցիտների չարորակ նեոպլազիաներն են (քաղցկեղ)։ Լիմֆոցիտը սպիտակ արյան բջիջ է, որը պատկանում է և՚ ավշային և՚ արյան համակարգին։ Այսպիսով լիմֆոմաները և լեյկեմիաները միաժամանակ հեմատոպոետիկ և ավշային համակարգի ուռուցքներ են, և ինչպես լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումները, լիմֆոմաները և լիմֆոիդ լեյկեմիաները կապված են միմյանց հետ, այն իմաստով, որ նրանցից ոմանք միասնական հիվանդություններ են և կարող են կոչվել երկու անունով միաժամանակ (օրինակ՝ մեծահասակների T-բջջային լեյկեմիա/լիմֆոմա)։

 
Ավշային հանգույցը թիկնոբջջային լիմֆոմայի դեպքում

Գոյություն ունեն մի քանի դասակարգումներ, որոնց հիմքում ընկած է հյուսվածաբանական և այլ բնորոշումներ՝ բաժանելու լիմֆոմաները տարբեր դասերի։ Լիմֆոմայի դասակարգումը կարող է ազդել բուժման և կանխատեսման վրա։ Լիմֆոմաները դասակարգվում են պայմավորված՝

  • Արդյոք Հոջկինյան է թե ոչ
  • Արդյոք T թե B բջջային է
  • Այն վայրի, որտեղ բջիջներն առաջանում են

Լիմֆոման կարող է տարածվել նաև կենտրոնական նյարդային համակարգ, հաճախ ուղեղաթաղանթներն շրջապատող ուղեղի հատվածներ։ Հայտնի է լիմֆոցիտար մենինգիտ անվան տակ[23]։

Հոջկինի լիմֆոմաԽմբագրել

Կազմում է լիմֆոմաների 15%-ը[24]։ Տարբերվում է լիմֆոմաների մյուս տեսակներից կանխատեսմամբ և որոշ ախտաբանական առանձնահատկություններով։ Բաժանումը Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոմաների օգտագործվում է որոշ հին դասակարգման համակարգերում։ Հոջկինի լիմֆոմաներին բնորոշ է հատուկ բջիջների առկայությունը, որոնք կոչվում են Ռիդ-Շտերնբերգի բջիջներ[25][26]։

Ոչ Հոջկինյան լիմֆոմաԽմբագրել

Իր մեջ ներառում է մնացած բոլոր լիմֆոմաները, բացի Հոջկինյան լիմֆոնայից։ Ավելի հաճախ են հանդիպում ի համեմատ Հոջկինի լիմֆոմայի։ Իր մեջ ներառում է լիմֆոմաների բազմաթիվ տեսակներ։ Տեսակից կախված պատճառները, բջիջների տեսակները և կանխատեսումը տատանվում է շատ լայն սահմաններում։ Ոչ Հոջկինյան լիմֆոմայի դեպքերի թիվը մեծանում է տարիքին զուգընթաց։ Այն հետագայում բաժանվում է ենթադասերի։

Էպշտեյն-Բարի վիրուսով ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումԽմբագրել

Էպշտեյն-Բարի վիրուսով ասոցացված լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունները լիմֆոիդ բջիջների (T, B, NK, դենդրիտային բջիջներ) բարորակ, նախաքաղցկեղային և չարորակ հիվանդությունների խումբ է։ Վերոնշյալ բջիջներից մեկը կամ ավելին ախտահարվում է Էպշտեյն-Բարի վիրուսով։ Վիրուսը կարող է նպաստել հիվանդության զարգացմանը և/կամ առաջխաղացմանը։ ԱՀԿ-ի սահմանմամբ Էպշտեյն-Բարի վիրուսով ասոցացված լիմֆոմաներն են՝ Բերկիտի լիմֆոման, մեծ B-բջջային լիմֆոմա, դիֆուզ մեծ B-բջջային լիմֆոմա ասոցացված քրոնիկ բորբոքմամբ, ֆիբրին ասոցացված դիֆուզ B-բջջային լիմֆոմա, պլազմոբլաստիկ լիմֆոմա, NK/T բջջային լիմֆոմա, ծայրամասային T-բջջային լիմֆոմա, անգիոիմունոբլաստիկ T-բջջային լիմֆոմա, ֆոլիկուլյար T-բջջային լիմֆոմա և համակարգային T-բջջային լիմֆոմա մանկության տարիներին[27]։

ԱՀԿ-ի դասակարգումԽմբագրել

ԱՀԿ-ի դասակարգումը հրապարակվել է 2001-ին և թարմացվել է 2008-ին[28][29]։ Այս դասակարգումը խմբավորում է լիմֆոմաներին բջջի տեսակից կախված և սահմանում է ֆենոտիպային, մոլեկուլյար կամ ցիտոգենետիկ առանձնահատկութկունները։ Բաժանվում է 5 խմբի։ Հոջկինի լիմֆոման դասակարգվում է և՚ ըստ ԱՀԿ-ի, և՚ ըստ նախորդ դասակարգումների։ Այն համարվում է նշանակալիորեն աբնորմալ հասուն B լիմֆոցիտներից կազմված ուռուցք։

Լիմֆոմաների շատ տեսակների դեպքում նույնիսկ առանց բուժման ապահովվում է կյանքի երկար տևողություն (փոքր լիմֆոցիտար լիմֆոմա), մինչդեռ այլ լիմֆոմաների տեսակներ ագրեսիվ են (Բերկիտի լիմֆոմա) և հանգեցնում են արագ մահվան։ Այնուամենայնիվ, ագրեսիվ լիմֆոմաները պատասխանում են բուժմանը և բուժելի են։ Կանխատեսումը կախված է Ճիշտ ախտորոշումից և հիվանդության դասից։ Վերջինս պարզվում է բիոպսիայի հյուսվածաբանական հետազոտությամբ ախտաբանի կողմից (սովորաբար արյունաախտաբան)[30]։

Լիմֆոմաների դասակարգում (ԱՀԿ 2008)Խմբագրել

  • Հասուն B-բջջային ուռուցքներ
  • Հասուն T և NK բջջային ուռուցքներ
  • Լիմֆոիդ նախաքաղցկեղային նորագոյացություններ
  • Հոջկինի լիմֆոմա
  • Լիմֆոպրոլիֆերատիվ խանգարումներ ասոցացված իմունային անբավարարության հետ

Նախկին դասակարգումներԽմբագրել

Նախկինում օգտագործվել են այլ դասակարգումներ, ներառյալ Ռապապորտ 1956, Լեներտ/Կիել 1974, BNLI և Աշխատանքային ձևակերպում, REAL (1994):

Աշխատանքային ձևակերպումը (1982) դասակարգում էր ոչ Հոջկինյան լիմֆոմաների համար։ Այն բացառում է Հոջկինյան լիմֆոմաները և բաժանում է մնացած լիմֆոմաները չորս աստիճանների (ցածր, միջին, բարձր և տարբեր) կապված կանխատեսման հետ; Հետագա ենթաբաժանումները հիմնված են ախտահարված բջիջների չափսի և ձևի վրա։ Այս դասակարգումը չի ընդգրկում տեղեկություն բջջի մակերեսի մարկերների կամ գենետիկայի մասին և չկա տարբերություն T և B բջջային լիմֆոմաների մասին։ Այն ժամանակ այս դասակարգումը ընդունվում էր համատարած, բայց այժմ՝ ոչ[31]։ Այն մինչ այժմ օգտագործվում է քաղցկեղային կազմակերպությունների կողմից՝ կազմելու համար վիճակագրություն։

1994-ին REAL (Եվրոպական ամերիկյան լիմֆոմա) դասակարգումը կիրառեց իմունոֆենոտիպային և գենետիկ առանձնահատկությունները՝ որոշակի կլինիկոախտաբանական օբյեկտների հայտնաբերման նպատակով բոլոր լիմֆոմաներում, բացի Հոջկինի լիմֆոմայից[32]։ Կոդավորման նպատակով ICD-O (կոդեր 9590-9999) և ICD-10 (C81-C96)[33] կոդերը հասանելի են։

ՓուլերԽմբագրել

Ախտորոշելուց հետո և բուժումից առաջ քաղցկեղը փուլավորվում է։ Նպատակն է որոշելու քաղցկեղի տարածվածությունը։ Փուլերը նշվում են առաջին (սահմանափակ) և 4-րդ (տարածված) աստիճանների միջև։ Քաղցկեղի փուլը ազդում է կանխատեսման և բուժման վրա։

 
Լիմֆոմայի ամենահաճախ տարածվող վայրերը

Ան Արբորի փուլավորման համակարգը օգտագործվում է վերջերս թե՚ Հոջկինյան, թե՚ ոչ Հոջկինյան լիմֆոմաների փուլավորման նպատակով։ Այս համակարգում 1 փուլը տեղային հիվանդությունն է ավշային հանգույցների խմբում, 2 փուլը ցույց է տալիս քաղցկեղի առկայություն 2 և ավել ավշային հանգույցների խմբում, 3 փուլը քաղցկեղի տարածումն է ստոծանու երկու կողմերի ավշային հանգույցների խմբեր, 4 փուլը ցույց է տալիս քաղցկեղի տարածում ավշային հանգույցներից դուրս։ Տարբեր սուֆիկսներ ենթադրում են տարբեր օրգանների ներգրավվածության մասին։ Օրինակ S-ը փայծաղի համար, H-ը՝ լյարդի։ Արտաավշային համակարգի ընգրկումը արտահայտվում է E տառով։ B ախտանիշերի առկայությունը կամ բացակայությունը արտահայտվում է B և A տառերով համապատասխանաբար։ B ախտանիշերը ներառում են 3 ախտանիշերից մեկի առկայությունը։ Ախտանիշերն են չպատճառաբանված քաշի 10% կորուստը վերջին 6 ամիսներին, գիշերային քրտնարտադրություն և կայուն տենդ 38 °C և ավելի[34]։

ՀՇ կամ ՊԷՏ հետազոտությունները օգտագործվում են քաղցկեղի փուլավորման համար։ ՊԷՏ-ը առաջարկվում է FDG ավիդ լիմֆոմաներին, օրինակ Հոջկինի լիմֆոմայի դեպքում որպես փուլավորման միջոց, որը նույնիսկ կարող է փոխարինել ոսկրածուծի բիոպսիային։ Մյուս լիմֆոմաների դեպքում փուլավորման համար կիրառվում է ՀՇ հետազոտությունը[35]։

Տարիքը և վատ կարգավիճակը հանդիսանում են վատ կանխատեսիչ գործոններ[36]։

ԲուժումԽմբագրել

Կանխատեսումը և բուժումը տարբեր է Հոջկինյան և ոչ Հոջկինյան լիմֆոմաների տարբեր տեսակների միջև[37]։ Բուժումը կախված է նաև ուռուցքի փուլից, թե ինչքան արագ է քաղցկեղային բջիջները կրկնապատկվում։ Բարձր աստիճանի լիմֆոմաները ավելի հեշտությամբ են բուժվում և ունեն լավ կանխատեսում։ Օրինակ Բերկիտի լիմֆոման, որը բարձր աստիճանի ուռուցք է և հայտնի է, որ կրկնապատակվում է օրերի ընթացքում։ Լիմֆոմաները կարող են լինել բուժելի ժամանակակից դեղամիջոցներով, եթե հայտնաբերվեն վաղ փուլերում։

Ցածր աստիճանի լիմֆոմաներԽմբագրել

Ցածր աստիճանի շատ լիմֆոմաներ մնում են անախտանիշ երկար տարիների ընթացքում։ Անախտանիշ հիվանդների բուժում չի կատարվում։ Այս տեսակի լիմֆոմաների դեպքում, ինչպիսին է ֆոլիկուլյար լիմֆոման, սպասելը հաճախ առաջին գործողությունն է։ Վերջինս իրականացվում է, քանի որ բուժման ռիսկերը և վնասները գերազանցում են օգուտներին[38]։ Եթե ցածր աստիճանի լիմֆոման դառնում է սիմպտոմատիկ՝ ճառագայթային բուժումը և քիմիոթերապիան ընտրության միջոցներ են, չնայած դրանք չեն բուժում լիմֆոման։ Դրանք կարող են թեթևացնել ախտանիշերը, մասնավորապես լիմֆադենոպաթիան։ Այս լիմֆոմայով հիվանդները կարող են ապրել նորմալ կյանք ոտակա, տարիներին բայց հիվանդությունը անբուժելի է։ Որոշ կենտրոններ պաշտպանում են ֆոլիկուլյար լիմֆոմայի բուժումը ռիտուքսիմաբով, քան համբերատար ապասողական դրությունը։ Վերջինս լավ մարտավարություն չէ բոլոր հիվանդների համար, քանի որ հանգեցնում է դիստրեսի և անհանգստության որոշ հիվանդների շրջանում[39]։

Բարձր աստիճանի լիմֆոմաներԽմբագրել

Մյուս լիմֆոմաների բուժումը ավելի ագրեսիվ է, որը կարող է հանգեցնել ապաքինման բուժման մեծ մաս դեպքերում, բայց բուժմանը թույլ պատասխանով հիվադների կանխատեսումը վատ է[40]։ Այս տեսակի լիմֆոմաների բուժումը կազմված է ագրեսիվ քիմիոթերապիայից, ներառելով CHOP և R-CHOP ռեժիմները։ Մի շարք մարդիկ ապաքինվում են քիմիոթերապիայի առաջին կուրսից հետո։ Մեծ մաս դեպքերում հիվանդության կրկնությունը տեղի է ունենում առաջին 2 տարիների ընթացքում և կրկնության հավանականությունը իջնում է զգալիորեն դրանից հետո[41]։ Կրկության դեպքում տրվում է բարձր չափաբաժնով քիմիոթերապիա, որին հետևում է աուտոգեն ցողունային բջիջների փոխպատվաստումը, որը ապացուցված մոտեցում է[42]։

Հոջկինի լիմֆոմաԽմբագրել

Հոջկինի լիմֆոման սովորաբար բուժվում է միայն ճառագայթային բուժմամբ, քանի դեռ այն տարածված չէ[43]։

Տարածված Հոջկինի լիմֆոման պահանջում է համակարգային քիմիոթերապիա, երբեմն համակցված ճառագայթային բուժմամբ[44]։ Քիմիոթերապիան իր մեջ ներառում է նաև ABVD ռեժիմը, որը տարածված է ԱՄՆ-ում։ Մյուս ռեժիմները, ներառյալ BEACOPP և Stanford V., օգտագործվում են Հոջկինի լիմֆոմայի մենեջմենթում: Խիստ հակասություն կա ABVD- ի կամ BEACOP- ի օգտագործման վերաբերյալ։ Երկու ռեժիմներն էլ արդյունավետ են, բայց BEACOPP-ը ունի ավելի մեծ տոքսիկություն։ Մեծ քանակով մարդիկ, ովքեր ունենում են հիվանդության կրկնություն ABVD-ից հետո, կարող են փրկվել ցողունային բջիջների փոխպատվաստմամբ[45]։

Ամոքիչ բուժումԽմբագրել

Ամոքիչ բուժումը մասնագիտացված բժշկական օգնություն է, որը ուղղված է ախտանիշերի, ցավի և հիվանդության հետևանքով առաջացած սթրեսի դեմ, կիրառվում է բազմակի ազգային քաղցկեղի կողմից առաջարկված ուղեցույցներով, որպես այլ բուժումների ուղեկցորդ լիմֆոմայով տառապող հիվանդների դեպքում[46][47]։ Ուղղված է վերացնելու ինչպես լիմֆոմայի ախտանիշերը, այնպես էլ տարբեր բուժումների հետևանքով առաջացած կողմնակի ազդեցությունները[48][49]։ Ամոքիչ բուժումը կարող է լինել հատկապես օգտակար լիմֆոմայով երեխաներին՝ օգնելով երեխաներին և իրենց ընտանիքներին հաղթահարել հիվանդության ֆիզիկական և էմոցիոնալ ախտանիշերը[48][50][51][52]։ Այս պատճառներով, ամոքիչ բուժումը հատկապես կարևոր է ոսկրածուծի փոխպատվաստում պահանջող հիվանդներին[53][54]։

ԿանխատեսումԽմբագրել

5 տարվա համեմատական ապրելիությունը փուլը ախտորոշելիս[55]
Փուլը ախտորոշելիս 5տարվա համեմատական ապրելիությունը (%) Դեպքերի քանակը (%)
Տեղային (սահմանափակված առաջացման վայրում) 82.3 26
Ռեգիոնալ (տարածում շրջանային ավշային հանգույցներ) 78.3 19
Հեռավոր (քաղցկեղը տալիս է մետաստազներ) 62.7 47
Անհայտ (չփուլավորված) 68.6 8

ՀամաճարակաբանությունԽմբագրել

Ամենահաճախ հանդիպող արյունաբանական նորագոյացությունն է կամ «արյան քաղցկեղը» զարգացած երկրներում։

Միասին վերցրած լիմֆոմաները կազմում են բոլոր քաղցկեղների 8,3%-ը (բացառությամբ բազալբջջային (հիմնաբջջային) և տափակբջջային մաշկի քաղցկեղների) ԱՄՆ-ում և բոլոր արյան քաղցկեղների 55,6%-ը[56]։

ԱՄՆ-ի Ազգային առողջության ինստիտուտի տվյալների համաձայն, լիմֆոմաները ԱՄՆ-ում կազմում են բոլոր քաղցկեղների մոտ 5%-ը, իսկ Հոջկինի լիմֆոման 1%-ից էլ պակաս։

Քանի որ ավշային համակարգը հանդիսանում է իմունային համակարգի մաս, ապա հիվանդները ցածր իմուն ստատուսով, այնպիսին ինչպիսինն է ՄԻԱՎ վարակով կամ որոշակի դեղորայք օգտագործած, կարող են ունենալ լիմֆոմայի բարձր հիվանդացություն[57]։

ՊատմությունԽմբագրել

Թոմաս Հոջկինը առաջինը հրապարակեց լիմֆոմայի նկարագրությունը 1832-ին։ Անունը ի պատիվ Հոջկինիի է[58]։ Այդ ժամանակից սկսած, նկարագրվել են լիմֆոմաների այլ շատ տեսակներ։

 
Թոմաս Հոջկին

ՀետազոտությունԽմբագրել

Կան լիմֆոմաների հետազոտության երկու տեսակներ՝ կլինիկական կամ տրանսլյացիոն և հիմնական։ Կլինիկական հետազոտությունը ուղղված է հիվանդությունները հետազոտելուն ի օգուտ հիվանդի, օրինակ նոր դեղի փորձարկումը։ Հետազոտությունները կարող են ուղղված լինել բուժման արդյունավետ կողմերի ուսումնասիրմանը, բուժման լավագույն մեթոդների հայտնաբերմանը, բարելավելով հիվանդների կյանքի որակը, համապատասխան խնամք ախտադադարի ընթացքում կամ ապաքինումից հետո։ Հազարավոր կլինիկական փորձեր պլանավորվում են կամ անցկացվում են ցանկացած ժամանակ[59]։

Հիմնական հետազոտությունը ուսումնասիրում է բուն հիվանդության հեռանկարները, օրինակ արդյոք ենթադրելի քաղցկեղածինը կարող է հանգեցնել առողջ բջջին վերածվելու լիմֆոմային բջջի կամ ինչպես է ԴՆԹ-ն փոխվում լիմֆոմային բջջի ներսում հիվանդության ընթացքում։ Հիմնական հետազոտության արդյունքները սովորաբար քիչ օգտակար են լիմֆոմայով հիվանդների համար[60], բայց կարող են օգնել գիտնականներին հասկանալու լիմֆոման և հիմք հանդիսանալ ապագայում արդյունավետ բուժումներ հայտնաբերելու գործում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Disease Ontology release 2019-08-22 — 2019-08-22 — 2019.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Monarch Disease Ontology release 2018-06-29sonu — 2018-06-29 — 2018.
  3. 3,0 3,1 Taylor Elizabeth J. (2000)։ Dorland's Illustrated medical dictionary. (29th ed.)։ Philadelphia: Saunders։ էջ 1038։ ISBN 0721662544 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 «General Information About Adult Hodgkin Lymphoma»։ National Cancer Institute։ 2014-04-23։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 20 June 2014 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 5,9 «General Information About Adult Non-Hodgkin Lymphoma»։ National Cancer Institute։ 2014-04-25։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 20 June 2014 
  6. Aditya Bardia (2010)։ Johns Hopkins Patients' Guide to Lymphoma։ Jones & Bartlett Learning։ էջ 6։ ISBN 9781449631413։ Արխիվացված օրիգինալից 2017-09-10-ին 
  7. 7,0 7,1 7,2 The Lymphoma Guide Information for Patients and Caregivers (pdf)։ Leukemia and Lymphoma Society։ 2013։ Արխիվացված օրիգինալից 14 July 2014-ին։ Վերցված է 20 June 2014 
  8. 8,0 8,1 8,2 8,3 World Cancer Report 2014.։ World Health Organization։ 2014։ էջեր Chapter 5.13։ ISBN 9283204298 
  9. «Lymphoma»։ NCI։ Արխիվացված օրիգինալից 5 July 2014-ին։ Վերցված է 13 June 2014 
  10. «The 2008 revision of the World Health Organization (WHO) classification of myeloid neoplasms and acute leukemia: rationale and important changes.»։ Blood 114 (5): 937–51։ Jul 30, 2009։ PMID 19357394։ doi:10.1182/blood-2009-03-209262 
  11. Hu L, Luo D, Zhou T, Tao Y, Feng J, Mei S (12 August 2017)։ «The association between non-Hodgkin lymphoma and organophosphate pesticides exposure: A meta-analysis.»։ Environmental pollution (Barking, Essex : 1987) 231 (Pt 1): 319–328։ PMID 28810201։ doi:10.1016/j.envpol.2017.08.028 
  12. Kamper-Jørgensen M, Rostgaard K, Glaser SL, Zahm SH, Cozen W, Smedby KE, Sanjosé S, Chang ET, Zheng T, La Vecchia C, Serraino D, Monnereau A, Kane EV, Miligi L, Vineis P, Spinelli JJ, McLaughlin JR, Pahwa P, Dosman JA, Vornanen M, Foretova L, Maynadie M, Staines A, Becker N, Nieters A, Brennan P, Boffetta P, Cocco P, Hjalgrim H (September 2013)։ «Cigarette smoking and risk of Hodgkin lymphoma and its subtypes: a pooled analysis from the International Lymphoma Epidemiology Consortium (InterLymph).»։ Annals of Oncology 24 (9): 2245–55։ PMC 3755332։ PMID 23788758։ doi:10.1093/annonc/mdt218 
  13. Yang L, Dong J, Jiang S, Shi W, Xu X, Huang H, You X, Liu H (November 2015)։ «Red and Processed Meat Consumption Increases Risk for Non-Hodgkin Lymphoma: A PRISMA-Compliant Meta-Analysis of Observational Studies.»։ Medicine 94 (45): e1729։ PMC 4912242։ PMID 26559248։ doi:10.1097/MD.0000000000001729 
  14. Solimini AG, Lombardi AM, Palazzo C, De Giusti M (May 2016)։ «Meat intake and non-Hodgkin lymphoma: a meta-analysis of observational studies.»։ Cancer causes & control : CCC 27 (5): 595–606։ PMID 27076059։ doi:10.1007/s10552-016-0745-2 
  15. «Hodgkin Lymphoma—SEER Stat Fact Sheets»։ Seer.cancer.gov։ Արխիվացված օրիգինալից 2012-10-17-ին։ Վերցված է 2012-08-26 
  16. «SEER Stat Fact Sheets: Non-Hodgkin Lymphoma»։ NCI։ Արխիվացված օրիգինալից 6 July 2014-ին։ Վերցված է 18 June 2014 
  17. Marcus Robert (2013)։ Lymphoma : pathology, diagnosis and treatment (Second ed.)։ էջ 1։ ISBN 9781107010598։ Արխիվացված օրիգինալից 2015-09-06-ին 
  18. Tepper John E. Niederhuber, James O. Armitage, James H. Doroshow, Michael B. Kastan, Joel E. (2014)։ «Childhood lymphoma»։ Abeloff's clinical oncology (Fifth ed.)։ էջ Chapter 97։ ISBN 1455728659 
  19. 19,0 19,1 19,2 19,3 19,4 19,5 «About Lymphoma»։ Lymphoma Research Foundation։ Արխիվացված օրիգինալից 2 December 2012-ին։ Վերցված է 22 December 2012 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 «Warning Signs of Lymphoma — First Signs of Lymphoma»։ Lymphoma.about.com։ Արխիվացված օրիգինալից 2012-11-18-ին։ Վերցված է 2012-12-01 
  21. Mallick Indranil։ «How Is Lymphoma Diagnosed?»։ lymphoma.about.com։ Արխիվացված օրիգինալից 16 January 2013-ին։ Վերցված է 22 December 2012 
  22. Elsevier, Dorland's Illustrated Medical Dictionary, Elsevier, http://dorlands.com/. 
  23. Canova F, Marino D, Trentin C, Soldà C, Ghiotto C, Aversa SM (August 2011)։ «Intrathecal chemotherapy in lymphomatous meningitis.»։ Critical reviews in oncology/hematology 79 (2): 127–34։ PMID 20696592։ doi:10.1016/j.critrevonc.2010.07.005 
  24. «Hodgkins Lymphoma Incidence»։ Վերցված է 2 October 2017 
  25. National Cancer Institute, "Hodgkin Lymphoma", «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2013-08-02-ին։ Վերցված է 2013-08-05 , accessed on 2013-08-05
  26. National Cancer Institute. "What You Need To Know About Hodgkin Lymphoma". U.S. Dept of Health and Human Services, (online at «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2014-01-24-ին։ Վերցված է 2013-08-05 ), pg 4.
  27. «Epstein - Barr virus - associated lymphoid proliferations, a 2018 update»։ Human Pathology։ June 2018։ PMID 29885408։ doi:10.1016/j.humpath.2018.05.020 
  28. Jaffe ES, Harris NL, Vardiman JW, Campo E, Arber DA. (2011)։ Hematopathology (1st ed.)։ Elsevier Saunders։ ISBN 9780721600406 
  29. Swerdlow Steven H., International Agency for Research on Cancer, World Health Organization (2008)։ WHO classification of tumours of haematopoietic and lymphoid tissues։ World Health Organization classification of tumours 2 (4th ed.)։ International Agency for Research on Cancer։ ISBN 9789283224310։ Արխիվացված օրիգինալից 2015-02-11-ին 
  30. Wagman LD. (2008)։ «Principles of Surgical Oncology»։ Cancer Management: A Multidisciplinary Approach (11th ed.)։ CMPMedica։ ISBN 9781891483622։ Արխիվացված օրիգինալից 2013-10-04-ին 
  31. «Expert review of non-Hodgkin lymphomas in a population-based cancer registry: reliability of diagnosis and subtype classifications»։ Cancer Epidemiol. Biomarkers Prev. 13 (1): 138–43։ January 2004։ PMID 14744745։ doi:10.1158/1055-9965.EPI-03-0250 
  32. Lymphoma 203399, բաժին Non-Hodgkin Lymphoma(անգլ.) EMedicine կայքում
  33. who.int
  34. Report of the Committee on Hodgkin's Disease Staging Classification Paul P. Carbone (Chairman), Henry S. Kaplan, Karl Musshoff, David W. Smithers, and Maurice Tubing,[CANCER RESEARCH 31, 1860- 1861, November 1971]
  35. Staging and response assessment in lymphomas: the new Lugano classification,Bruce D. Cheson.Chin Clin Oncol 2015:4(1):5
  36. International Prognostic Index N Engl J Med. 1993;329(14):987–94
  37. Sweetenham JW (November 2009)։ «Treatment of lymphoblastic lymphoma in adults»։ Oncology (Williston Park, N.Y.) 23 (12): 1015–20։ PMID 20017283 
  38. Elphee EE (May 2008)։ «Understanding the concept of uncertainty in patients with indolent lymphoma»։ Oncol Nurs Forum 35 (3): 449–54։ PMID 18467294։ doi:10.1188/08.ONF.449-454 
  39. Ansell SM (2014)։ «Follicular lymphoma: Watch and wait is watch and worry»։ The Lancet Oncology 15 (4): 368–9։ PMID 24602759։ doi:10.1016/S1470-2045(14)70066-X 
  40. Bernstein SH, Burack WR, Burack (2009)։ «The incidence, natural history, biology, and treatment of transformed lymphomas»։ Hematology Am Soc Hematol Educ Program 2009: 532–41։ PMID 20008238։ doi:10.1182/asheducation-2009.1.532 
  41. Jenkins EC (Jan 1972)։ «Wire-loop application of liquid emulsion to slides for autoradiography in light microscopy.»։ Stain technology 47 (1): 23–6։ PMID 4550425։ doi:10.3109/10520297209116530 
  42. «Autologous bone marrow transplantation as compared with salvage chemotherapy in relapses of chemotherapy-sensitive non-Hodgkin's lymphoma.»։ The New England Journal of Medicine 333 (23): 1540–5։ Dec 7, 1995։ PMID 7477169։ doi:10.1056/nejm199512073332305 
  43. Martin NE, Ng AK, Ng (November 2009)։ «Good things come in small packages: low-dose radiation as palliation for indolent non-Hodgkin lymphomas»։ Leuk. Lymphoma 50 (11): 1765–72։ PMID 19883306։ doi:10.3109/10428190903186510 
  44. Kuruvilla J (2009)։ «Standard therapy of advanced Hodgkin lymphoma»։ Hematology Am Soc Hematol Educ Program 2009: 497–506։ PMID 20008235։ doi:10.1182/asheducation-2009.1.497 
  45. «ABVD versus BEACOPP for Hodgkin's lymphoma when high-dose salvage is planned»։ New England Journal of Medicine 365 (3): 203–12։ 2011։ PMID 21774708։ doi:10.1056/NEJMoa1100340 
  46. «The national agenda for quality palliative care: the National Consensus Project and the National Quality Forum»։ J Pain Symptom Manage 33 (6): 737–44։ 2007։ PMID 17531914։ doi:10.1016/j.jpainsymman.2007.02.024 
  47. * The American Society of Clinical Oncology made this recommendation based on various cancers. See American Society of Clinical Oncology, «Five Things Physicians and Patients Should Question», Choosing Wisely: an initiative of the ABIM Foundation (American Society of Clinical Oncology), արխիվացված օրիգինալից July 31, 2012-ին, https://web.archive.org/web/20120731073425/http://choosingwisely.org/wp-content/uploads/2012/04/5things_12_factsheet_Amer_Soc_Clin_Onc.pdf, վերցված է August 14, 2012 
  48. 48,0 48,1 Higginson IJ, Evans CJ, Evans (2010)։ «What is the evidence that palliative care teams improve outcomes for cancer patients and their families?»։ Cancer J 16 (5): 423–35։ PMID 20890138։ doi:10.1097/PPO.0b013e3181f684e5 
  49. «Palliative Care: It's for Caregivers Too, Says Study»։ Արխիվացված օրիգինալից 2014-06-01-ին։ Վերցված է 2014-08-21 
  50. «Symptoms and suffering at the end of life in children with cancer: an Australian perspective»։ Med J Aust 192 (2): 71–5։ 2010։ PMID 20078405 
  51. «Did increased availability of pediatric palliative care lead to improved palliative care outcomes in children with cancer?»։ J Palliat Med 16 (9): 1034–9։ 2013։ PMID 23901834։ doi:10.1089/jpm.2013.0014 
  52. «Course and predictors of depressive symptoms among family caregivers of terminally ill cancer patients until their death»։ Psychooncology 22 (6): 1312–8։ 2013։ PMID 22836818։ doi:10.1002/pon.3141 
  53. «Palliative care in BMT»։ Bone Marrow Transplant 43 (4): 265–73։ 2009։ PMID 19151797։ doi:10.1038/bmt.2008.436 
  54. «Providing Palliative Care to Family Caregivers Throughout the Bone Marrow Transplantation Trajectory»։ Արխիվացված օրիգինալից 2013-08-12-ին։ Վերցված է 2014-08-21 
  55. «SEER Stat Fact Sheets: Lymphoma»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-10-ին 
  56. «SEER Cancer Statistics Review, 1975–2006»։ Surveillance Epidemiology and End Results (SEER)։ Bethesda, MD: National Cancer Institute։ Արխիվացված օրիգինալից 26 September 2009-ին։ Վերցված է 3 November 2009։ «Table 1.4: Age-Adjusted SEER Incidence and U.S. Death Rates and 5-Year Relative Survival Rates By Primary Cancer Site, Sex and Time Period» 
  57. «Immunodeficiency-associated lymphomas»։ Blood Reviews 22 (5): 261–281։ Sep 2008։ PMID 18456377։ doi:10.1016/j.blre.2008.03.009 
  58. Hellman Samuel, Mauch, P.M. Ed. (1999)։ Hodgkin's Disease։ Chapter 1: Lippincott Williams & Wilkins։ էջ 5։ ISBN 0-7817-1502-4 
  59. «Archived copy»։ Արխիվացված օրիգինալից 2013-01-06-ին։ Վերցված է 2012-10-30 
  60. «Understanding Clinical Trials for Blood Cancers» (pdf)։ The Leukemia & Lymphoma Society։ Leukemia and Lymphoma Society։ Արխիվացված է օրիգինալից 5 January 2011-ին։ Վերցված է 19 May 2010 

Արտաքին հղումներԽմբագրել