Էքստրասենս, մարդ ով ենթադրաբար օժտված է էքստրասենսոր ունակություններով։ Քանի որ նման մարդկանց գոյությունը գիտականորեն հաստատված չէ, սովորաբար «էքստրասենս» անվանում են այն մարդկանց, ովքեր հայտարարում են, որ օժտված են էքստրասենսոր ունակություններով։

Գուշակի ցուցափեղկ Բոստունում

Նկարագրություն խմբագրել

Մարդիկ, ովքեր հայտարարում են իբրև հանդիսանում են էքստրասենսներ, հաճախ նման պնդումն օգտագործում են շահույթ ստանալու նպատակով։ Նման գործունեության ամենատարածված միջոց է հանդիսանում բնակչությանը բազմաթիվ «ծառայությունների մատուցումը» (հիվանդությունների «ախտորոշումը», անհետ կորած մարդկանց «որոնումը», ապագայի կանխագուշակումը և այլն)։ Նման գործունեությունը հաճախ դժվար է տարբերակել այն մարդկանց գործունեությունից, ովքեր գովազդում են իրենց որպես մոգեր կամ կախարդներ։ Որոշ դեպքերում նման անձիք մեղադրվում են խարդախության մեջ[1]։

Պատճառները, թե ինչու են մարդիկ դիմում էքստրասենսների խորհրդատվությանը, կարող են տարբեր լինել։ Ընդհանուր առմամբ բերվում է երկու գլխավոր պատճառ.

  • Կասկածը, որն առաջանում է կարևոր որոշումներ կայացնելիս կարող է փոխել մարդու կյանքը, լինի դա ամուսնություն կամ բիզնես։
  • Տեղի ունեցող երևույթների անհասկանալի լինելը, օրինակ՝ թե ինչու է ամուսինը հեռացել սիրուհու մոտ և ինչպես նրան հետ բերել։

Իրենց էքստրասենս համարող մարդկանց համար եկամուտ ստանալու միջոց են հանդիսանում հանրության առջև (օրինակ՝ Վոլֆ Մեսսինգ), և հեռուստատեսությամբ ելույթները (ինչպիսին է Էկստրասենսների ճակատամարտը)։ Երբեմն նման ելույթների ժամանակ օգտագործում են գիտության մեջ հայտնի իդեոմատորիկա երևույթը[2]։

Գոյություն ունեն կազմակերպություններ, որոնք իրենց գործունեությամբ բացահայտում են էքստրասենսներին։ Օրինակ, իլյուզիոնիստ Ջեյմս Ռենդի, պարանորմալ երևույթների և կեղծ գիտական տեսության ճանաչված բացահայտող, ստեղծել է բացահայտող ֆոնդ իր անունով, առաջարկելով միլիոն ամերիկյան դոլար ցանկացածին, ով կցուցադրի էքստրասենսի կարողությունները խստորեն դրված փորձում[3]։ Չնայած բազմամյա և ամենամսյա մի քանի տասնյակ փորձերի, միլիոնը դեռ ոչ ոք չի ստացել։

Գիտական հետազոտություններ խմբագրել

էքստրասենսներին ուսումնասիրում են գիտնականները, ավելի հաճախ հոգեֆիզիոլոգները։ Մասնավորապես մարդու ուղեղի աշխատանքն ուսումնասիրող Բեխտերևայի անվան ինստիտուտում ՌԳԱ հետազոտել են այն մարդկանց, ովքեր հայտարարել են իբրև ունեն էքստրասենսոր ունակություններ (օրինակ՝ Նինել Կուլագինան, հետագայում «Մարդիկ եւ օրենքը» ամսագրի կողմից Ն. Կալուգայի ունակությունները դրվեցին կասկածի տակ,այդ ամսագրում նրան անվանել էին շառլատան, 1988 թվականի հունվարին դատարանը որոշում է ընդունում, ըստ որի խմբագրությունը պարտավորվում է հերքել տարածած տեղեկությունը Ն. Կալուգայի մասին)։

Ն. Պ. Բեխտերևան դրական էր արտահայտվում բուլղարացի պայծառատես[4] Վանգայի մասին[5]։ էքստրասենսների ուսումնասիրությամբ զբաղվել է նաև հոգեբան, քրեագետ Մ. Վինոգրադովը։

Քրիստոնեության վերաբերմունքը խմբագրել

Ուղղափառ եկեղեցին գտնում է, որ այն ունակությունները, որոնցով օժտված են էքստրասենսները (եթե իհարկե իրապես օժտված են դրանցով), տրված են սատանայի կողմից։

Ռուս ուղղափառ եկեղեցու հոգևորականներից ավագ քահանա Դմիտրի Սմիրնովը հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ իր ողջ կյանքի ընթացքում չի հանդիպել աստվածատուր էքստրասենսի։

«Ապրածս երկար տարիների ընթացքում երբեք չեմ հանդիպել աստվածատուր էքստրասենսի։ Հնարավոր է, որ ինչ֊որ տեղ նրանք կան։ Աֆրիկայի հարավում ինչ֊որ տեղ, ասում էր ավագ քահանա Դմիտրի Սմիրնովը, սակայն այն մարդիկ ովքեր ասում են իբրև Աստծու կողմից տրված ընդունակություններով են օժտված, իրականությանը չի համապատասխանում։ Նման մարդիկ իրենք իրենց մատնում են և հոգևոր գրականություն կարդացած յուրաքանչյուր ոք կարող է դրանում համոզվել։ Հոգևոր կայունությունը պահելու համար պետք է խուսափել հասարակության նման շերտերից»[6]։

Խոսելով այն հրաշքների մասին, որոնք իբրև թե շրջապատում են էքստրասենսներին,Դմիտրի Սմիրնովը հարց է տալիս. «կարո՞ղ է արդյոք սատանան հրաշքներ գործել»[6]: Եվ պատասխանում է, որ կարող է «որքան կամենա»։

«Մենք Աստվածաշնչում հանդիպում ենք, թե ինչպես դիվահարները հրաշքներ և մարգարեություններ են իրագործում։ Մենք հանդիպում ենք, թե ինչպես փարավոնների կախարդները հրաշքներ են իրագործել, ասել է ավագ քահանա Դմիտրի Սմիրնովը։ Նրանք բոլորը եղել են սատանայի երկրպագուներ։ Հեթանոսների աստվածները դևեր են։ Իսկ հրաշքները բոլորին դուր են գալիս և գաղտնիք են։ Քանի որ մարդն ով կորցրել է Աստծուն, երբ իր համար ամեն ինչ բացահայտ է, հասկանալի, դարձել է չափազանց հետաքրքրասեր։ Այդ իսկ պատճառով սատանան դրանից օգտվում է և գերում մարդկանց»։

Ուղղափառ եկեղեցու որոշ սրբեր կենդանության օրոք արտահայտել են իրենց բացասական վերաբերմունքը մոգերի, կախարդների մասին։ Օրինակ՝ նրանց մասին կարծիք է հայտնել Սուրբ Մատրոնա Մոսկվացին, հավատացյալներին ուղղորդելով։

«Այն մարդկանց համար,ովքեր ինքնակամ դարձել են չար ուժի կողմնակից, զբաղվել են կախարդությամբ, ելք չկա։ Չի կարելի դիմել նրանց, քանի որ, բուժելով այլ տեղ վնասում են հոգին, հավաստիացնում էր Սուրբ Մատրոնան[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Лобков Д. Нужен ли закон, регламентирующий деятельность экстрасенсов? // Право.ру, 26.06.2009
  2. Юрий Медведев Чудо в перьях. Экстрасенсы — это реальный феномен или он придуман журналистами? // Российская газета, 20.01.2010
  3. Геннадий Матвеев. Разрушитель химер Արխիվացված 2018-06-18 Wayback Machine // Газета «На грани невозможного» Արխիվացված 2018-06-18 Wayback Machine, № 25 (304) Արխիվացված 2017-10-01 Wayback Machine, 2002
  4. Наука и религия, № 3 1992
  5. Академик Наталья Бехтерева о своем знакомстве с Вангой и Кашпировским
  6. 6,0 6,1 «Все ли экстрасенсы от дьявола или бывают и экстрасенсы от Бога? | Святая Матрона Московская». svyatmatrona.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.
  7. «Наставления матушки Матроны | Святая Матрона Московская». svyatmatrona.ru. Վերցված է 2016 թ․ հունվարի 16-ին.

Գրականություն խմբագրել

  • Экстрасенсы // Кэрролл Р. Т. [Энциклопедия заблуждений: собрание невероятных фактов, удивительных открытий и опасных поверий. — М.: Издательский дом «Вильямс», 2005. — 672 с. — ISBN 5-8459-0830-2, ISBN 0-471-27242-6
  • Петленко В. П., Шамов И. А. Мудрость взаимности. — Л.: Лениздат, 1989. — 222 с. — ISBN 5-289-00372-X

Արտաքին հղումներ խմբագրել