Հելսինգյոր
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հելսինգյոր (դան. Helsingør [hɛlseˈŋøɔˀ] , անգլ. Elsinore — Helsingor, ավելի վաղ՝ Հելսինոր), քաղաք Դանիայի Զելանդիա կղզու հյուսիսարևելյան ափին: Աշխարհին հայտնի է որպես Վիլյամ Շեքսպիրի« Համլետ»՝ դանիական արքայազնի, գործողությունների կատարման կենտրոն:
Բնակավայր | |||
---|---|---|---|
Հելսինգյոր | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Բնակչություն | 47 364 մարդ (2018)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 49 | ||
Փոստային ինդեքսներ | 3000 | ||
Պաշտոնական կայք | helsingor.dk | ||
| |||
ԱշխարհագրությունԽմբագրել
Տեղակայված է Էրեսուն նեղուցի արևմտյան մասում, շվեդական Հելսինգբորգի առջևում (ավտոմոբիլային լաստանավը գործում է 20 րոպե ընդմիջումներով): Քաղաքի միջով անցնում է եվրոպական E55 ավտոմայրուղին.
ԾագումաբանւթյունԽմբագրել
Հելսինգյոր անվանումը առաջացել է Hals արմատից , որը նշանակում է «կոկորդ, նեղ նեղուց» :
ՊատմությունԽմբագրել
1631 թվականի «Rerum Danimarcum Historica» դանիական ժամանակագրությունը պնդում է, որ Հելսինգյորը գոյություն է ունեցել դեռևս մ.թ.ա 70 թվականին , բայց այս պնդումը շատ կասկածելի է։ Առաջին անգամ Helsinger անվամբ քաղաքը հիշատակվում է 1231 թվին Վալդեմար II թագավորի օրոք: Մինչև միջնադարյան ժամանակաշրջանը այստեղ գոյություն ուներ շուկա: 1200 թվականին կառուցվել է առաջին եկեղեցին, որին հետագայում շրջապատում էին մի քանի վանքեր: Այժմ պահպանված են միայն Սուրբ Օլավա և Սուրբ Մարիամ եկեղեցիները:
Մեր օրերին հասած Հելսինգյորը հիմնադրվել է 1420-ական թվականներին Դանիայի Էրիկ Պոմերանցի թագավորի օրոք: 1429թ.-ին նա կառուցեց Կրոգեն ամրոցը, որը ընդլայնվել է 1580- ական թվականներին և վերանվանվել Կրոնբորգ:
Կրոնբորգ ամրոցը համարվում է քաղաքի գլխավոր տեսարժան վայրը: Ամրոցի ներսում և բակում մի քանի անգամ ներկայացվել է «Համլետ» պիեսը:
ԱրդյունաբերությունԽմբագրել
Քաղաքում կան արդյունեբարության հետևյալ ճյուղերը՝ Մետալուրգիա, մեքենաշինություն, նավաշինություն, սննդի, տեքստիլ արդյունաբերություն։ Քաղաքում տեղակայված են հետևյալ ընկերությունները`
- AG Kühnle, Kopp & Kausch-կոմպրեսորներ.
Հայտնի մարդիկԽմբագրել
- Քաղաքում ծնվել է հայտնի նկարիչ Էբերհարդ Քեյլը:
- 1829 թ. քաղաքում ծնվել է հայտնի ֆիզիկոս Լյուդվիգ Վ. Լորենցը:
- 1658-1667 թթ . Սուրբ Մարիամ եկեղեցում աշխատել է XVII դարի գերմանացի խոշորագույն կոմպոզիտորներից Դիտրիխ Բուկստեհուդեն:
Հետաքրքիր փաստերԽմբագրել
- Կալիֆորնիայի Լեյս Էլսինոր քաղաքը անվանվել է Հելսինգյորի անունով, ի պատիվ շեքսպիրյան «Համլետի»:
- Դանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզումային բազան գտնվում է այստեղ:
Քույր քաղաքներԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Туристическое бюро Хельсингёра
- Порт Хельсингёра
- Официальный сайт Хельсингёрского муниципалитета
- Фотографии
- Фотографии и описание города и замка Кронборг
- Собор св. Олая в Хельсингёре(ռուս.)
- ↑ Danmarks Statistik — 1850.