Հայաստանի էնդեմիկներ, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչներ են, որոնք բնական պայմաններում հանդիպում են միայն Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանը էնդեմիկներով հարուստ երկիր է, ինչը բացատրվում է աշխարհագրական առանձնահատկություններով, եղանակի, բնահողի զանազան լինելով, մեծ անկումներով բարձունքների և խոշոր ու մեկուսի բնական ջրամբարների առկայությամբ։

Հայաստանի էնդեմիկներ և Սևանա լիճ, Սևանի իշխան (Salmo ischchan)

Բույսեր

խմբագրել

Հայաստանը մեծ հետաքրքրություն է ներկայացնում նաև բուսաբանական ու աշխարհագրական տեսանկյունից՝ էնդեմիկ տեսակների առկայությամբ։ Հայաստանի բուսական էնդեմիկների թվաքանակը կազմում է շուրջ 120 տեսակ․ սա կազմում է Հայաստանի ընդհանուր բուսական աշխարհի տեսակային կազմի մոտ 3 %-ը և Կովկասի բուսական աշխարհի 1,5 %-ը։ Էնդեմիկ տեսակներով ավելի հարուստ են հանրապետության հարավային և կենտրոնական շրջանները։

Հայաստանի Հանրապետության բուսականության էնդեմիկ տեսակների գերակշիռ մասը հանդիսանում են նոր էնդեմիկներ կամ տեսակներ, որոնք ձևավորվել են չորրորդական ժամանակաշրջանում։

Այստեղ աճում են բույսեր, որոնք ունեն շատ նեղ տարածման տարածք, որոնք բացի Հայաստանից, սահմանափակ թվով հանդիպում են Հայաստանի Հանրապետության և հարևան պետությունների սահմանամերձ հատվածներում։

Խումբ Տեսակների ընդհանուր քանակը Էնդեմիկ տեսակների կամ ենթատեսակների քանակը
Խողովակավոր բույսեր 3555 106
Սնկեր 4166 2
Մամուռներ 395 -
Ջրիմուռներ 388 -
Քարաքոսեր 300 -
Ընդամենը 8804 108

Կենդանիներ

խմբագրել

Հայաստանի Հանրապետությունում հաշվարկված են ընդամենը 339 էնդեմիկ կենդանիներ, որոնցից 316-ը՝ անողնաշարավորներ։ Հայաստանում բնակվող կենդանիների ընդհանուր թվաքանակի 7 %-ը հանդիսանում է էնդեմիկ։ Ձկնատեսակների մեջ էնդեմիկ է 30 %-ը, սողունների՝ 12 %-ը[1]։

Էնդեմիկների մեջ ավելի շատ արդյունաբերական նշանակություն ունի էնդեմիկ Սևանի իշխանը, որն ունի չորս ենթատեսակ[2][3]։

Խումբ Տեսակների ընդհանուր քանակը Էնդեմիկ տեսակների կամ ենթատեսակների քանակը
Անողնաշարավորներ 17000 316
Ձկներ 30 9
Կաթնասուններ 83 6
Սողուններ 53 6
Երկկենցաղներ 8 1
Թռչուններ 349 1
Ընդամենը 17523 339

Հայաստանի էնդեմիկների ցուցակ

խմբագրել
 
Արարատյան ցորեն (Triticum araraticum)
 
Հայկական շուշան (Lilium armenum)
 
Տիգրանի օշինդր (Sambucus tigranii)
Տեսակ Լատինական անվանումը
Շուշան հայկական Lilium armenum
Սզնի Զանգեզուրի Crataegus zangezura
Սզնի հայկական Crataegus armena[4]
Ցորեն Ուրարտու Triticum urartu
Ցորեն արարատյան Triticum araraticum
Նուշ նաիրյան Amygdalus nairica[5]
Զանգակ զանգեզուրյան Campanula zangezura
Կաթնուկ Թախտաջյանի Lactuca takhtadzhianii
Սրոհունդ գեղատես Hypericum for mosissimum
Օշան Թամամշյանի Salsola tamamschjanae
Սնձնի հայաստանյան Sorbus hajastana
Թանթրվենի Տիգրանի Sambucus tigranii
Տերեփուկ հայաստանյան Centaurea hajastana
Տերեփուկ Վավիլովի Centaurea vavilovii
Տերեփուկ Թամամշյանի Centaurea tamanjanae
Տերեփուկ Թախտաջյանի Centaurea tamamschjanae
Խինձ Արագածի Scorzonera aragatzi
Խինձ Գորավանի Scorzonera goravanica
Անմոռուկ Դարալագյազի Myosotis daralaghezica
Խատուտիկ Ստևենի Taraxacum stevenii
Գորտնուկ արագածյան Ranunculus aragazii
Տանձենի Զանգեզուրի Pyrus zangezura
Ձնծաղիկ Արտյուշենկոյի Galanthus artjuschenkoae
Սիմֆիանդրա Զանգեզուրի Symphyandra zangezura
Ականտալիմոն Վեդիի Acantholimon vedicum
Սրոհունդ Էլեոնորայի Hypericum eleonorae
Վարդակակաչ խճճված Tulipa confusa
Զիվան հայկական Cephalaria armeniaca
Խինձ խցանե Scorzonera suberosa
Փետրախոտ մերկատերև Stipa pennata ssp. lejophylla
Փետրախոտ Գեղարքունիքի Stipa gegarkunii
Խոզանափուշ խոշորաթեփուկ Cousinia gigantolepis
Մոշենի Թախտաջյանի Rubus takhtadjanii
Շնկոտեմ Թախտաջյանի Thlaspi takhtadjanii
Երուկաստրում Թախտաջյանի Erucastrum takhtajanii
Գազ ամբողջատերև Astragalus holophyllus
Գազ Աղասու Astragalus agassii
Մասրենի Զանգեզուրի Rosa zangezura
Կաթնախոտ ուրարտական Polygala urartu
Ճրագախոտ Շելկովնիկ Orobanche schelkovnikovii
Չմենի հայկական Cotoneaster armenus
Եզնակող Կոզո-Պոլյանսկին Bupleurum koso-poljanskyi
Կուրկուրան Բորձիլովսկու Hedysarum bordzilovskyi
Խոզանափուշ Ֆյոդորովի Cousinia fedorovii
Խոզանափուշ Թախտաջյանի Cousinia takhtajanii
Տանձենի Թամամշյանի Pyrus tamamschianae
Տանձենի Ֆեոդորովի Pyrus fedorovii
Տանձենի Սոսնովսկու Pyrus sosnovskyi[6]
Փետրախոտ Զալեսկու Stipa zalesskyi ssp. canescens
Տանձենի բարձր Pyrus elata
Իշակաթնուկ Վեդու Euphorbia vedica
Տերեփուկ Տավուշի Գաբրիելյանի Centaurea tavuschii Gabrieljan
Սոխ Շտրուցլի Allium struzlianum Ogan.
Իշհոտոտ Գեղարդի Onosma gehardica
Տերեփուկ Արփիի Centaurea arpensis
Խոզանափուշ հայկական Cousinia armena[7][8][9][10]
Զանգակ Բայեր-Խոցյատովսկու Campanula bayerniana ssp. choziatowskyi

Կենդանիներ

խմբագրել
 
Հայկական իժ (Vipera darevskii)
 
Հայկական որոր (Larus armenicus)
Տեսակ Լատինական անվանումը
Հայկական մողես Darevskia armeniaca
Հայկական իժ Vipera raddei
Միասեռ ժայռային մողես Darevskia unisexualis
Դալի ժայռային մողես Darevskia dahli
Ռոստոմբեկովի ժայռային մողես Lacerta rostombekovi
Մողես Վալենտինա Darevskia valentini
Մողես նաիրյան Ժայռային Darevskia nairensis
Հայկական մուֆլոն Ovis ammon gmelini
Հայկական որոր Larus armenicus
Ձմեռային բախտակբ(Իշխան) Ձմեռային իշխան բախտակ
Գեղարքունի (Իշխան) Salmo ischchan gegarkuni
Ամառային բախտակ (Իշխան) Salmo ischchan aestivalis
Բոջակ (Իշխան) Salmo ischchan danilewskii
Սևանի բեղլու Barbus Goktschaicus
Սևանի կողակ Capoeta kohak sevangi
Հայկական տառեխ Clupea armenicus
Հայկական գուստերա Blicca armenicus
Հայկական մանրածածան Rutilus armenicus
  • Հայկական որորների պոպուլյացիան տարածված է բազմաթիվ այլ երկրներում, սակայն պոպուլյացիայի ամենաշատ և կայուն մասը տեղի է ունենում Հայաստանում։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Разнообразие видов». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  2. UNECE Homepage
  3. Khosrov National Reserve(չաշխատող հղում)
  4. Боярышник армянский(չաշխատող հղում)
  5. http://ecolur.org/files/uploads/pdf/ninteenrus.pdf
  6. «Степной бюллетень №8». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  7. Флора и фауна Армении
  8. «Заповедник Шикахогский». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
  9. Атлас - География Армении - География Армении - Каталог статей - Фотоклуб Армения
  10. Боярышник зангезурский(չաշխատող հղում)