Կաթնախոտ ուրարտական

բույսերի տեսակ
Կաթնախոտ ուրարտական
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Կաթնախոտազգիներ (Polygalaceae)
Ցեղ Կաթնախոտ (Polygala)
Տեսակ Կաթնախոտ ուրարտական (P. urartu)
Միջազգային անվանում
Polygala urartu
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝

Կաթնախոտ ուրարտական (լատին․՝ Polygala urartu), կաթնախոտազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

խմբագրել

20-25 սմ բարձրությամբ բազմաթիվ ուղիղ խիտ տերևակալած ցողուններով կիսաթփիկ է։ Տերևները նստադիր են, ստորինները` կլորավուն, միջինները` ռոմբաձև, երբեմն գագաթում գոգավոր։ Ողկույզը խիտ է, երկար, իսկ ծաղիկները՝ վառ կապույտ։ Պտուղը տափակացրած տուփիկ է[1]։

Տարածվածություն

խմբագրել

Հայաստանում հանդիպում է Երևանի (Գառնու շրջակայք) և Ապարանի (Արայի լեռ, Մարմարիկ գետի հովիտ) ֆլորիստիկական շրջաններում[1]։

Էկոլոգիա

խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում, ծովի մակարդակից 1000-1700 մ բարձրությունների վրա, խոտածածկ լանջերին, լուսավոր անտառներում, կաղնու հատված անտառներում։ Ծաղկում է հունիս ամիսին, պտղաբերում՝ հուլիսին[1]։

Պահպանություն

խմբագրել

Վտանգված տեսակ է և Հայաստանի էնդեմիկ։ Հայտնի է երկու ֆլորիստիկական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ Հայաստանի Կարմիր գրքի հրատարակության մեջ, CITES-ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.