Տերեփուկ Թախտաջյանի

բույսերի տեսակ
Տերեփուկ Թախտաջյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Centaureinae
Ցեղ Տերեփուկ (Centaurea)
Տեսակ Տերեփուկ Թախտաջյանի (C. takhtajanii)
Միջազգային անվանում
Centaurea takhtajanii

Տերեփուկ Թախտաջյանի (լատին․՝ Centaurea takhtajanii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում

Նկարագրություն խմբագրել

Ճյուղավորված ցողուններով բազմամյա բույս է։ Տերևները նեղ-գծային են, առանց կոթունի։ Զամբյուղները գագաթնային են, միայնակ։ Ծածկոցի թերթերի հավելուկները մանր են, մուգ դարչնագույն, կաշենման և 5-9 համարյա հավասար երկարությամբ մանր փշերով։ Սերմնիկների երկարությունը 5-6 մմ է։ Պապուսը շատ կարճ է՝ 1,5-2,5 մմ երկարություն[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայտնի է միայն Շիրակի ֆլորիստական շրջանում (լեռնագագաթ Արտենի, Հակկո, Քարակերտ, Զարինջա, Ցամաքասար և Հացաշեն գյուղերի միջև)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին լեռնային գոտում՝ ծովի մակարդակից 1600-1800 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին, տափաստանում, ցանքերում։ Ծաղկում է հունիս ամսին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայաստանի Էնդեմիկ է։ Հայտնի է մեկ ֆլորիստական շրջանից, որտեղ հանդիպում է չափազանց հազվադեպ, ինտենսիվ յուրացվող տեղերում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված չէ CITES-Ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.