Ձնծաղիկ Արտյուշենկոյի
Ձնծաղիկ Արտյուշենկոյի | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Galanthus artjuschenkoae
|
Ձնծաղիկ Արտյուշենկոյի (լատին․՝ Galanthus artjuschenkoae), շքանարգիզազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրելՍոխուկավոր բույս է, որի տերևները երկարավուն-նշտարաձև են, բաց կանաչ, անփայլ։ Ծաղկակիրը ծաղիկի ժամանակ տերևներից երկար է։ 35-40 մմ երկարությամբ ծաղիկներ սպիտակ են կամ կրեմագույն, ներքև թեքված։ Ծաղկապատի արտաքին մասերը ոչ մեծ հարթ սապատիկով են, ներքինները՝ վերին մասում շատ լայնացած։ Տուփիկը գնդաձև է կամ կարճ տակառիկանման[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Իջևանի (Աչաջուր, Գետահովիտ, Թեղուտ գյուղերի շրջակայքում) և Զանգեզուրի (Շուրնուխ, Վաչագան, Ծավ, Շիկահող գյուղերի շրջակայքում) ֆլորիստիկական շրջաններում։ Հայաստանից բացի աճում է Թալիշում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ծովի մակարդակից 1100-1700 մ բարձրությունների վրա, միջին լեռնային գոտում, հաճարենու, կաղնու-բոխու անտառներում, մամռապատ ժայռերում։ Ծաղկում է մարտ ամսին, պտղաբերում՝ ապրիլին։ Գեղազարդային դեղագործական բույս է։ Պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Պահպանություն
խմբագրելԽոցելի տեսակ է։ Անդրկովկասի էնդեմիկ է։ Տարածման շրջանի մակերեսը 20000 պակաս է, իսկ բնակության շրջանի մակերեսը՝ 2000 կմ²-ից պակաս։ Հիմնական սպառնալիքը ծաղիկների որպես արժեքավոր գեղազարդային բույս հավաքն է և անտառների հատումը։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես սպառնալիքի ենթակա տեսակ։ Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում։ Բեռնի կոնվեցիայի հավելվածում ընդգրկված չէ[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.