Կաթնուկ Թախտաջյանի
Կաթնուկ Թախտաջյանի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Եղերդակայիններ (Cichorioideae) |
Տրիբա | Cichorieae |
Ցեղ | Հազար (Lactuca) |
Տեսակ | Կաթնուկ Թախտաջյանի (L. takhtadzhianii) |
Միջազգային անվանում | |
Lactuca takhtadzhianii |
Կաթնուկ Թախտաջյանի (լատին․՝ Lactuca takhtadzhianii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել50-70 սմ բարձրությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները ամբողջական մսալի են։ Զամբյուղները փոքր են, վահանաձև-հուրանային՝ հաճախ փռված ծաղկաբույլերում։ Ծաղիկները կապույտ են[1]։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է Երևանի ֆլորիստիկական շրջաններում՝ (Ազատ գետի հովիտ և Ուրծի լեռնաշղթա) և Դարեղեգիսի (Խաչիկ գյուղի շրջակայք)։ Հանդիպում է նաև Նախիջևանում և Հյուսիսարևմտյան Իրանում[1]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիներում՝ ծովի մակարդակից 1000-1600 մ բարձրությունների վրա, կիսաանապատում, տափաստաններում, գիպսակիր, կավային, խճաքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս-հունիս ամիսներին, պտղաբերում՝ հուլիս-օգոստոսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է։ Գյուղատնտեսական գործունեության ինտենսիվացման հետևանքով առաջացող աճելավայրերի պայմանների փոփոխության հետ կապված՝ տեսակին սպառնում է տարածման և բնակության շրջանների կրճատում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես հազվագյուտ տեսակ։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։
Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաթնուկ Թախտաջյանի» հոդվածին։ |