Խոզանափուշ Ֆյոդորովի

բույսերի տեսակ
Խոզանափուշ Ֆյոդորովի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Աստղածաղկավորներ (Asterales)
Ընտանիք Աստղածաղկազգիներ (Asteraceae)
Ենթաընտանիք Տատասկափշայիններ (Carduoideae)
Տրիբա Cynareae
Ենթատրիբա Carduinae
Ցեղ Խոզանափուշ (Cousinia)
Տեսակ Խոզանափուշ Ֆյոդորովի (C. fedorovii)
Միջազգային անվանում
Cousinia fedorovii
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Խոզանափուշ Ֆյոդորովի (լատին․՝ Cousinia fedorovii), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

20-30 սմ բարձրությամբ կիսաթփիկ բույս է։ Տերևները հերթադիր են, փետրաձև հատվածներով, հիմնական ջղերի վերջում կան սուր կոշտ փշեր։ Զամբյուղերը գնդաձև են, հավաքված ողկույզանման ծաղկաբույլում։ Ծածկոցի թերթերը թեթևակի հետ են թեքված, ունեն փշոտ սրածայրեր։ Ծաղիկները վարդագույն–մանուշակագույն են[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է միայն Սևանի ֆլորիստիկական շրջանում (Արեգունու լեռնաշղթա, Նորադուզի հրվանդան)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային գոտում, ծովի մակարդակից 1900–2000 մ բարձրությունների վրա, տափաստանային թփերի մեջ, տափաստաններում, չոր լանջերին։ Ծաղկում է հունիս–հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս–օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²–ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը՝ 500 կմ²– ից պակաս։ Տեսակը կարող է տուժել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիայի գոտու ընդլայման պատճառով։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պոպուլյացիան պահպանվում է «Սևան» ազգային պարկի տարածքում, մեկ լոկալիտետ գտնվում է արգելոցային գոտում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոզանափուշ Ֆյոդորովի» հոդվածին։