Տանձենի Թամամշյանի

բույսերի տեսակ
Տանձենի թամամշյանի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Վարդածաղկավորներ (Rosales)
Ընտանիք Վարդազգիներ (Rosaceae)
Ենթաընտանիք Սալորայիններ (Amygdaloideae)
Տրիբա Maleae
Ցեղ Տանձ (Pyrus)
Տեսակ Տանձենի թամամշյանի (P. tamamschianae)
Միջազգային անվանում
Pyrus tamamschianae
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Տանձենի Թամամշյանի (լատին․՝ Pyrus tamamschianae), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն խմբագրել

Փոքր ծառ է՝ 2-3 մ բարձրությամբ և 8-12 սմ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը կարմրա-դարչնագույն է, մոխրավուն խավով։ Ճյուղերը և ընձյուղները կարճացած են, փշազուրկ։ Տերևները կլորավուն են, 2-4 սմ երկարությամբ և 2-3 սմ լայնությամբ, կարճ սրածայր կամ բութ գագաթով, երկու կողմից էլ մերկ, վառ կանաչ, վերևի կողմից փայլուն, ներքևից անփայլ, մանր սղոցաեզր կամ ամբողջաեզր։ Տերևակոթունները բարակ են, երկարությամբ տերևաթիթեղին հավասար։ Պտուղների հասունացման ժամանակ բաժակը մնում է, չի թափվում։ Բաժակաթերթիկները սրածայր են, տարածված, մանր աղվամազապատ։ Պտուղը տանձանման է, դեղնականաչավուն, երկար պտղակոթունով։ Տերևները և պտուղները չորացնելիս չեն սևանում։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է միայն Հայաստանում, Գառնի գետի ափերին, Ամենափրկիչ վանքի ավերակների շրջակայքում, միջին լեռնային գոտում, անտառային դերիվատներում, թփուտներում, լեռնալանջերի վրա։ Որպես տիպիկ, հայկական էնդեմ պահպանության և տարածման խիստ կարիք է զգում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (338)։