Հայկական որոր
Հայկական որոր
Հայկական որոր
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Թռչուններ (Aves)
Կարգ Քարադրանմաններ (Charadriiformes)
Ընտանիք Որորներ (Laridae)
Ցեղ Որորներ (Larus)
Տեսակ Հայկական որոր (L. armenicus)
Միջազգային անվանում
Larus armenicus
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status iucn3.1 NT hy.svg
Վտանգման սպառնացող վիճակին մոտ գտնվող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Հայկական որոր[1][2] (լատ.՝ Larus armenicus), որորների ընտանիքին պատկանող խոշոր թռչուն, որը բնակվում է Կովկասում և Միջին Արևելքում։ Անցյալում այն դասակարգվում էր որպես արծաթագույն որորի ենթատեսակ, բայց ավելի ուշ այդ որորին դասակարգեցին որպես առանձին տեսակ։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

ՆկարագրությունԽմբագրել

 
Երեք հայկական որորներ Սևանավանքի մոտ

Հայկական որորը նման է դեղնաոտք որորին, սակայն ավելի փոքր է, և ունի մուգ մոխրագույն հատվածներ գլխի և մեջքի շրջաններում։ Թևերի շրջանում սև երանգավորումը ավելի լայն է և ավելի քիչ սպիտակ բծերով։ Կտուցը կարճ է։ Առաջին ձմռան ժամանակ թռչունները հիմնականում մոխրագույն-շագանակագույն են։

 
Հայկական որորը թռիչքում Սևանա լճի մոտ։ Երևում են տեսակին հատուկ թևերի առաջին փետուրների սպիտակ կլոր բծերը, կտուցի վրա կարմիր գոյացությունը

Բնադրում են Հայաստանի, Վրաստանի, Թուրքիայի և Իրանի լեռնային լճերի մոտ։ Թվաքանակով ամենամեծ պոպուլյացիան Հայաստանում է՝ Սևանա, Արփի լճերի, Արաքս, Հրազդան և Ախուրյան գետերի շրջակայքում[3]։ Թռչունների մեծ մասը ձմեռում է Թուրքիայում, Լիբանանում և Իսրայելում։ Որոշ առանձնյակներ՝ Կիպրոսում, Եգիպտոսում և Պարսից ծոցի երկրներում։

ԷկոլոգիաԽմբագրել

Բույնը կառուցում են բուսականությունից առափնյա հողի վրա կամ կղզիներում։ Հիմնականում ապրիլ ամսին դնում են 3 ձու։ Բները միմյանց շատ մոտ են գտնվում և կարող են տարածքային հակասություններ առաջանալ որորների միջև։

Մինչև Սևանա լճի մակարդակի իջնելը բնադրել են ջրաեզրերին մոտ։ Լճի մակարդակի իջեցումից հետո բնադրում են Նորաշեն գյուղի մոտակայքում առաջացած երկու կղզյակներում։ Մայիսի վերջին-հունիսի սկզբին հանդիպում են ինչպես ձվերով բներ, այնպես էլ կղզյակների մոտ լողացող ձագեր։ Առավել բարենպաստ տարիներին հաշվառվում է մինչև 500 բույն։ Կախված վտանգման գործոնների առկայությունից՝ պահպանվում են ձագերի 17–56%–ը[4]։

ՊահպանությունԽմբագրել

Բնութագրվում է սահմանափակ արեալով և հեշտ խոցելի բնադրավայրերի բիոտոպերով։ ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը խիստ անկայուն է և որոշվում է բնադրման և կերային առկա պայմաններով։ Միջինացված տվյալների համաձայն գարնանն հանդիպում են 800, աշնանը՝ 1000, իսկ ձմռանը՝ 500 առանձնյակ։ Սևանա լճի սառեցման դեպքում որորների հիմնական մասը չվում է Արաքս գյուղի հովիտ։

Վտանգման հիմնական գործոններից են բնադրավայրերի ոչնչացումը, մարդու կողմից պատճառվող անհանգստությունը, որորների ուղղակի ոչնչացումը, բնադրման պայմանների և կերային բազայի վատթարացումը։

Պահպանվում է «Սևան» և «Արփի լիճ» ազգային պարկերում[4]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Коблик Е. А., Редькин Я. А., Архипов В. Ю. Список птиц Российской Федерации. — М.: Товарищество научных изданий КМК, 2006. — С. 210. — 256 с. — ISBN 5-87317-263-3
  2. Дементьев Г. П., Гладков Н. А., Спангенберг Е. П. Птицы Советского Союза. Том 3. — М.: Советская наука, 1951. — С. 477. — 680 с.
  3. Программа по опустыниванию в Армении 2002 рук. программы Вардеванян Ашот Национальная программа действий по борьбе с опустыниванием в Армении. — Ереван, 2002.
  4. 4,0 4,1 Հայաստանի Կարմիր գիրք։ Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6 

ԱղբյուրներԽմբագրել

  • Alan Harris, Hadoram Shirihai & David Christie (1996) The Macmillan Birder’s Guide to European and Middle Eastern Birds, Macmillan, London.
  • D.W. Snow & C.M. Perrins (1998) The Birds of the Western Palearctic, Concise Edition (Vol. 1), Oxford University Press, Oxford.

Արտաքին հղումներԽմբագրել

Վիքիցեղերը պարունակում է տեղեկություններ՝ մասին։