Մասրենի Զանգեզուրի

բույսերի տեսակ

Մասրենի Զանգեզուրի (լատին․՝ Rósa zangezura), վարդազգիների ընտանիքի տերևաթափ թուփ՝ 0.8-1.2 մ բարձրությամբ։ Ճյուղերը ծածկված են կարմրավուն կեղևով և կապտավուն մոմաշերտով։ Տերևները բարդ են, կենտ փետրաձև, կազմված 7-9 տերևիկներից, հակառակ ձվաձև կամ էլիպսաձև, գագաթները կլորավուն կամ սրածայր, մերկ։ Ծաղիկները միայնակ են կամ 2-3-ական, սպիտակ կամ բաց վարդագույն, 3-4 սմ տրամագծով։ Պտուղները մանր են, կարմրավուն։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։

Տարածումը խմբագրել

Համարվում է զուտ հայկական տեսակ (էնդեմիկ), որը հանդիպում է միայն Զանգեզուրում՝ միջին լեռնային գոտու թփուտներում։

Մշակումը և օգտագործումը խմբագրել

Համարվում է զուտ հայկական տեսակ(էնդեմ),որը հանդիպում է միայն Զանգեզուրում՝ միջին լեռնային գոտւմ՝ թփուտներում[1]։ Աչքի է ընկնում ցրտադիմացկունությամբ և շոգադիմացկունությամբ։ Պահանջկոտ չէ հողի նկատմամբ, չորադիմացկուն է և երաշտադիմացկուն։ Լուսասեր է։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պիտանի է հակաէրոզիոն տնկարկներում մշակելու համար։ Պտուղները բավականին արժեքավոր են, քանի որ պարունակում են մեծ քանակությամբ զանազան վիտամիններ և օրգանական թթուներ։ Ծաղկի թերթիկները և պտուղներն օգտագործվում են թեյի մեջ։

Կանաչապատման մեջ ևս այս տեսակը մեծ հեռանկար ունի, քանի որ հրաշալի պատվաստակալ է հանդիսանում կուլտուրական վարդի բազմաթիվ տեսակների համար։ Մյուս կողմից, որպես հազվագյուտ և անհետացող տեսակ՝ պահպանության խիստ կարիք է զգում։

Նայիր նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Լ․Վ Հարությունյան, Քո շրջապատի թփերը, Սովետական գրող հրատարակչություն, Երևան 1984

Գրականություն խմբագրել

  • Լ.Վ. Հարությունյան - «Քո շրջապատի թփերը», «Սովետական գրող» հրատարակչություն, 1984 թվական, 224 էջ