Բացել գլխավոր ցանկը
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կալիստո (այլ կիրառումներ)

Կալիստո (հուն․՝ Καλλιστώ), Յուպիտերի արբանյակն է, Գալիլեյան արբանյակներից մեծությամբ երկրորդը Գանւմեդից հետո: Կալիստոն Արեգակնային համակարգի մեծությամբ երրորդ բնական արբանյակն է, երկրորդը Սատուրնի արբանյակ Տիտանն է: Կալիստոն հայտնաբերվել է Գալիլեո Գալիլեյի կողմից 1610 թվականին։ Անվանվել է հին հունական աստված Զևսի սիրուհի նիմփա Կալիստոյի անունով:

Logo stars (green).png
Invisible.png
Invisible.png
Invisible.png
Կալիստո
(Յուպիտեր IV)
Callisto
Callisto.jpg
Կալիստոյի Յուպիտերին հակադարձ կողմի լուսանկարը, կատարված է «Գալիլեո» ԱՄԿ-ի միջոցով
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է7 հունվար 1610[1] թ. (Գալիլեո Գալիլեյի կողմից)
Բացարձակ մեծություն (H)5,65[2]
Հեռավորությունը Յուպիտեր1 882 700 կմ[3]
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին1 869 000 կմ
Ապոհելին1 897 000 կմ
Էքսցենտրիսիտետ0,0074[3]
Սիդերիկ պարբերություն16,6890184 օր[3]
Ուղեծրային արագություն17,334 կմ/վ
Թեքվածություն0,192° (Յուպիտերի հասարակածի նկատմամբ)
2,017° (խավարածրի հարթության նկատմամբ)[3]
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ2410,3±1,5 կմ[4]
Մակերևույթի մակերես7,30×107 կմ²[5]
Ծավալ5,9×1010 կմ3[5]
Զանգված1,075938±0,000137×1023 կգ[4]
Միջին խտություն1,8344±0,0034 գ/սմ3[4]
Հասարակածային մակերևութային ձգողություն1,235 մ/վ² (0,126 g)[5]
2-րդ տիեզերական արագություն2,440 կմ/վ[5]
Պտույտի պարբերությունՍինքրոն[4]
Առանցքի թեքում[4]
Ալբեդո0,22[6]
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմմոտ 4×108 մոլեկուլ/սմ3 ածխաթթու գազ[7];
մինչև 2×1010 մոլեկուլ/սմ3 թթվածին(O2)[8]
Մթնոլորտի ջերմաստիճան134±11 K[6]

Արբանյակի տրամագիծ 4821 կմ է, ինչը կազմում է Մերկուրիի տրամագծի 99%-ը, սակայն Կալիստոյի զանգվածը մոլորակի զանգվածի միայն երրորդ մասն է: Կալիստոն Գալիլեյան արբանյակներից չորրորդն է Յուպիտերից հեռավորությամբ, ուղեծիրը կազմում է 1 883 000 կմ[3]: Այն չի մտնում ուղեծրային ռեզոնանսի մեջ այլ արբանյակների հետ, ինպես մյուս Գալիաեյան արբանյակները, և հետևաբար չի ենթարկվում զգալի մակընթացային տաքացման[9]: Կալիստոն գտնվում է մակընթացային փականի մեջ և նրա միայն մի կիսագունդն է ուղղված դեպի մոլորակը: Արբանյակը ավելի քիչ է գտնվում մոլորակի հզոր մագնիսոլորտի ազդեցության տակ, քան մյուս ներքին արբանյակները, քանի որ պտտվում է մոլորակի ռադիացիոն գոտուց դուրս[10][11]:

Կալիստոն կազմված է մոտ հավասար մասերով քարերից և սառույցներից, նրա միջին խտությունը կազմում է մոտ 1,83 գ/սմ3, Յուպիտերի մեծ արբանյակների միջև այն ունի ամենափոքր խտությունն ու մակերևույթին ձգողությունը: Արբանյակի մակերևույթին սպեկտրոսկոպիկ հետազոտությունների արդյունքում դիտարկված միացությունները հիմնականում եղել են ջրային սառույցներ[12], ածխաթթու գազ, սիլիկատներ, և օրգանական միացություններ: Գալիլեո կայանից կատարված հետազոտությունների արդյունքում պարզվեց, որ Կալիստոն կարող է ունենալ փոքր սիլիկատե միջուկ և հեղուկ ջրի ընդերքային օվկիանոս[12], որն ընկնում է մակերևույթից 100 կմ-ից խորության վրա[13][14]:

Կալիստոյի մակերևույթը Արեգակնային համակարգում ամենահինն է և ամենաշատն է ծածկված հարվածային խառնարաններով[15]: Արբանյակի մակերևույթը ամբողջովին ծածկված է խառնարաններով[16]: Արբանյակի հետազոտությունները ցույց չեն տվել էնդոգենիկ ակտիվություն, այնպիսիք, ինչպես սալերի տեկտոնիկա կամ հրաբուխներ, այսպիսի ակտիվության հետքեր նույնպես չեն գրանցվել: Կարծիք կա, որ արբանյակի մակերևույթը ձևավորվել է միայն հարվածային ազդեցությունների հետևանքով[17]: Մակերևույթի նշանակալի առանձնահատկությունները ներառում են բազմաօղակ շրջաններ, տարաբնույթ հարվածային խառնարաններ, ինչպես նաև խառնարանների շղթաներ և դրանց հետ կապված աստիճանաձև բծեր, լեռնաշղթաներ և նստվածքներ[17]:

Կալիստոն ունի չափզանց բարակ մթնոլորտ, որը բաղկացած է ածխաթթու գազից[7] և հավանաբար մոլեկուլար թթվածնից[8], ինչպես նաև արբանյակը ունի բավականին հագեցած իոնոլորտ[18]: Ենթադրվում է, որ Կալիստոն առաջացել է Յուպիտերի առաջացման ժամանակից մոլորակը շրջապատող գազի և փոշու մասնիկների ամպից դանդաղ աճանստվածքի արդյունքում[19]: Կալիստոյի դանդաղ աճանստվածքման և մակընթացային տաքացման պայմաններում արբանյակը չի ունեցել բավարար ջերմություն արագ ձգողական դիֆերենցացման համար: Արբանյակի ընդերքի դանդաղ կոնվեկցիան հանգեցրել է մասնակի դիֆերենցացման և հնարավոր է նաև առաջացրել է ընդերքային օվկիանոս 100–150 կմ խորության վրա, թողնելով համեմատաբար փոքր քարե միջուկ արբանյակի կենտրոնում[20]:

Կալիստոյի ընդերքում օվկիանոսի գոյությունը թույլ է տալիս ենթադրել, որ արբանյակի ընդերքային օվկիանոսում կարող է լինել կյանք: Այնուամենայնիվ, Կալիստոյի վրա պայմանները ավելի անբարենպաստ են, քան Եվրոպայի վրա[21]: Արբանյակը հետազոտել են մի շարք տիեզերական սարքեր, սկսած Պիոներ-10-ից մինչև Կասինին: Հաշվի առնելով Կալիստոյի ցածր ճառագայթման ֆոնը, արբանյակը դիտարկվում է որպես բնակելի կայան կառուցելու համար լավագույն տեղաբաշխումը Յուպիտերի համակարգում[22]:

ՀայտնաբերումԽմբագրել

 
Գալիլեո Գալիլեյը, Կալիստոյի հայտնաբերողը

Կալիստոյի առաջին դիտարկումը կատարել է Գալիլեո Գալիլեյը Պադուայի համալսարանում 1610 թվականի հունվարի 7-ին, օգտագործելով 20x խոշորացնող, ռեֆրակտոր աստղադիտակ[1]: Կալիստոյի և այլ Գալիլեյան արբանյակների հայտնաբերման մասին Գալիլեյը գրել է իր Sidereus Nuncius աշխատության մեջ 1610 թվականի մարտին[23]: Իր 1614 թվականի հրապարակված Mundus Jovialis աշխատության մեջ Սիմոն Մարիուսը պնդում էր, որ հայտնաբերել էր Կալիստոն և Յուպիտերի մյուս երեք արբանյակները 1609 թվականին, մեկ շաբաթ Գալիլեյից առաջ: Գալիլեյը կասկածի ենթարկեց այս պնդումը և անվանեց Մարիուսի աշխատությունը որպես գրագողություն: Չնայած այս ամենին Մարիուսը գրանցել է առաջին դիտարկման կատարումը 1609 թվականի դեկտեմբերի 29-ին Հուլյան օրացույցով, որը նույնն է ինչ 1610 թվականի հունվարի 8-ը Գրիգորյան օրացույցով, որն էլ օգտագործել է Գալիլեյը[24]: Քանի որ Գալիլեյը հրապարակել է իր աշխատությունը Մարիուսից առաջ, նրան է շնորհվել հայտնագործության առաջնությունը[25]:

ԱնվանումԽմբագրել

Կալիստոն անվանվել է հունական դիցաբանության աստված Զևսի բազմաթիվ սիրուհիներից մեկի, նիմփա Կալիստոյի անունով, ով կապվում է որսի աստվածուհի Արտեմիսի հետ[26]: Չնայած Սիմոն Մարիուս չի նշվում որպես Գալիլեյան արբանյակների հայտնաբերող, նրա կողմից առաջարկված արբանյակների անունները ընդունվել են[27]: Մարիուսը առաջարկեց, առաջնորդվելով Յոհան Կեպլերի 1613 թվականի հոկտեմբերին արված առաջարկությունով, անվանել ամեն արբանյակը Հունական դիցաբանության Զևսի կամ նրա Հռոմեական տարբերակ՝ Յուպիտերի սիրուհիների անուններով[26]: Մարիուսի առաջարկած անունները հետագա դարերում լայնորեն չէին ընդունվել, մինչև 20-րդ դարի կեսը[28]: Ավելի վաղ հրապարակվող աստղագիտական գրականությունում Կալիստոն հիմնականում նշվում էր իր հերթական համարով հռոմեական թվերով՝ Յուպիտեր IV, այս անվանումների համակարգը առաջարկել էր Գալիլեյը[29], կամ որպես «Յուպիտերի չորրորդ արբանյակ»[30]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Galilei G. (March 13, 1610)։ Sidereus Nuncius 
  2. «Classic Satellites of the Solar System»։ Observatorio ARVAL։ Վերցված է 28 September 2007 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Planetary Satellite Mean Orbital Parameters»։ Jet Propulsion Laboratory, California Institute of Technology 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Anderson J. D., Jacobson, R. A., McElrath, T. P., Moore W. B., Schubert G., Thomas P. C. (2001)։ «Shape, mean radius, gravity field and interior structure of Callisto»։ Icarus 153 (1): 157–161։ Bibcode:2001Icar..153..157A։ doi:10.1006/icar.2001.6664 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Հաշվարկվել է հայտնի տեղեկութոյւնների հիման վրա
  6. 6,0 6,1 Moore Jeffrey M., Chapman Clark R., Bierhaus Edward B. (2004)։ «Callisto» (PDF)։ in Bagenal F., Dowling T.E., McKinnon W.B.։ Jupiter: The planet, Satellites and Magnetosphere։ Cambridge University Press 
  7. 7,0 7,1 Carlson R. W. (1999)։ «A Tenuous Carbon Dioxide Atmosphere on Jupiter's Moon Callisto» (PDF)։ Science 283 (5403): 820–821։ Bibcode:1999Sci...283..820C։ PMID 9933159։ doi:10.1126/science.283.5403.820 
  8. 8,0 8,1 Liang M. C., Lane, B. F., Pappalardo, R. T. (2005)։ «Atmosphere of Callisto» (PDF)։ Journal of Geophysical Research 110 (E2): E02003։ Bibcode:2005JGRE..11002003L։ doi:10.1029/2004JE002322 
  9. Musotto Susanna, Varadi, Ferenc, Moore, William, Schubert, Gerald (2002)։ «Numerical Simulations of the Orbits of the Galilean Satellites»։ Icarus 159 (2): 500–504։ Bibcode:2002Icar..159..500M։ doi:10.1006/icar.2002.6939 
  10. Cooper John F., Johnson, Robert E., Mauk, Barry H., Garrett Garry H., Gehrels Neil (2001)։ «Energetic Ion and Electron Irradiation of the Icy Galilean Satellites»։ Icarus 139 (1): 133–159։ Bibcode:2001Icar..149..133C։ doi:10.1006/icar.2000.6498 
  11. «Exploring Jupiter – JIMO – Jupiter Icy Moons Orbiter – the moon Callisto»։ Space Today Online 
  12. 12,0 12,1 Chang Kenneth (12 March 2015)։ «Suddenly, It Seems, Water Is Everywhere in Solar System»։ The New York Times։ Վերցված է 12 March 2015 
  13. Kuskov O.L., Kronrod, V.A. (2005)։ «Internal structure of Europa and Callisto»։ Icarus 177 (2): 550–369։ Bibcode:2005Icar..177..550K։ doi:10.1016/j.icarus.2005.04.014 
  14. Showman A. P., Malhotra R. (1 October 1999)։ «The Galilean Satellites»։ Science 286 (5437): 77–84։ PMID 10506564։ doi:10.1126/science.286.5437.77 
  15. «Callisto – Overview – Planets – NASA Solar System Exploration»։ NASA Solar System Exploration։ Արխիվացված է օրիգինալից 28 March 2014-ին 
  16. Glenday Craig (2013)։ Guinness Book of World Records 2014։ Guinness World Records Limited։ էջ 187։ ISBN 978-1-908843-15-9 
  17. 17,0 17,1 Greeley R., Klemaszewski, J. E., Wagner, L. (2000)։ «Galileo views of the geology of Callisto»։ Planetary and Space Science 48 (9): 829–853։ Bibcode:2000P&SS...48..829G։ doi:10.1016/S0032-0633(00)00050-7 
  18. Kliore A. J., Anabtawi, A., Herrera, R. G. (2002)։ «Ionosphere of Callisto from Galileo radio occultation observations»։ Journal of Geophysical Research 107 (A11): 1407։ Bibcode:2002JGRA.107kSIA19K։ doi:10.1029/2002JA009365 
  19. Canup Robin M., Ward, William R. (2002)։ «Formation of the Galilean Satellites: Conditions of Accretion»։ The Astronomical Journal 124 (6): 3404–3423։ Bibcode:2002AJ....124.3404C։ doi:10.1086/344684 
  20. Spohn T., Schubert, G. (2003)։ «Oceans in the icy Galilean satellites of Jupiter?»։ Icarus 161 (2): 456–467։ Bibcode:2003Icar..161..456S։ doi:10.1016/S0019-1035(02)00048-9 
  21. Lipps Jere H., Delory, Gregory, Pitman, Joe (2004)։ «Astrobiology of Jupiter's Icy Moons»։ Proc. SPIE։ Instruments, Methods, and Missions for Astrobiology VIII 5555: 10։ Bibcode:2004SPIE.5555...78L։ doi:10.1117/12.560356։ Արխիվացված է օրիգինալից 20 August 2008-ին 
  22. Trautman Pat, Bethke, Kristen (2003)։ «Revolutionary Concepts for Human Outer Planet Exploration (HOPE)»։ NASA։ Արխիվացված է օրիգինալից 19 January 2012-ին 
  23. Cruikshank D. P., Nelson R. M. (2007)։ «A history of the exploration of Io»։ in Lopes R. M. C., Spencer J. R.։ Io after Galileo։ Springer-Praxis։ էջեր 5–33։ ISBN 978-3-540-34681-4 
  24. Van Helden Albert (14 January 2004)։ «The Galileo Project / Science / Simon Marius»։ Rice University 
  25. Baalke Ron։ «Discovery of the Galilean Satellites»։ Jet Propulsion Laboratory։ Վերցված է 7 January 2010 
  26. 26,0 26,1 «Satellites of Jupiter»։ The Galileo Project։ Վերցված է 31 July 2007 
  27. Marius, S. (1614)։ Mundus Iovialis anno M.DC.IX Detectus Ope Perspicilli Belgici 
  28. Marazzini Claudio (2005)։ «I nomi dei satelliti di Giove: da Galileo a Simon Marius» [The names of the satellites of Jupiter: from Galileo to Simon Marius]։ Lettere Italiane 57 (3): 391–407։ JSTOR 26267017 
  29. «Io: Overview»։ NASA։ Վերցված է 5 March 2012 
  30. Barnard E. E. (1892)։ «Discovery and Observation of a Fifth Satellite to Jupiter»։ Astronomical Journal 12: 81–85։ Bibcode:1892AJ.....12...81B։ doi:10.1086/101715 

Արտաքին հղումներԽմբագրել