Ալբեդո
Մոլորակ | Երկրաչափական ալբեդո |
Գնդային ալբեդո |
---|---|---|
Մերկուրի | 0.106 | 0.119 |
Վեներա | 0,65 | 0,76 |
Երկիր | 0.367 | 0,39 |
Մարս | 0,15 | 0,16 |
Յուպիտեր | 0,52 | 0.343 |
Սատուրն | 0,47 | 0.342 |
Ուրան | 0,51 | 0,3 |
Նեպտուն | 0,41 | 0,29 |
Պլուտոն | 0,6 | 0,5 |
Ալբեդո (լատին․՝ albus — սպիտակ), մակերևույթի արտացոլման (ցրման) հատկության հատկանիշ։
Ալբեդոյի մեծությունը տվյալ ալիքի երկարություն կամ ալիքների երկարության միջակայքի համար կախված է արտացոլող մակերեսի սպեկտրային բնութագրից, այդ իսկ պատճառով, ալբեդոն տարբերվում է տարբեր սպեկտրային միջակայքերի (օպտիկական, Ուլտրամանուշակագույն ճառագայթման, Ինֆրակարմիր ճառագայթման ալբեդո) կամ ալիքների երկարությունների (մոնոքրոմատիկ ալբեդո) համար.
Օպտիկայում և աստղագիտությունում կախված արտացոլող մակերևույթի երկրաչափությունից տարբերում են մի քանի տեսակի ալբեդոներ։
Լամբերտի (իրական, հարթ) ալբեդո
խմբագրելԻրական կամ հարթ ալբեդոն ցրվող արտացոլման ցուցանիշն է, այսինքն հարթ մակերևույթի կողմից ցրված լուսային հոսքի հարաբերությունը այդ մակերևույթին ընկած լույսի հոսքին։
Այս ալբեդոն անվանում են «նորմալ»։
Մաքուր ձյան նորմալ ալբեդոն կազմում է ~0,9, փայտածուխինը՝ ~0,04։
Երկրաչափական ալբեդո
խմբագրելՄոլորակների ֆոտոմետրիայիում երկրաչափական ալբեդոն հաշվվում է - Երկրի մոտ լուսավորության, որը ստեղծում է մոլորակը իր լրիվ ֆազայում , հարաբերությամբ այն լուսավորությանը , որը կստեղծեր այդ մոլորակի չափերով բացարձակ սպիտակ էկրանը, որը տեղադրված է նույն տեղում տեսողության ճառագայթին և արեգակնային ճառագայթներին ուղղահայաց դիրքում[1]։
Լուսնի երկրաչափական օպտիկական ալբեդոն կազմում է 0,12, Երկրինը - 0.367։
Բոնդի (գնդային) ալբեդո
խմբագրելԲոնդի ալբեդոն հաշվվում է գնդային մարմնի կողմից բոլոր ուղղություններով արտացոլված լուսային հոսքի հարաբերությամբ այդ մարմնի վրա ընկնող հոսքին։ Բոնդի ալբեդոն կապված է երկրաչափական ալբեդոյի հետ հետևյալ հարաբերությամբ՝ , որտեղ - երկրաչափական ալբեդոն է, իսկ - ֆազային ինտեգրալը, որը հաշվի է առնում միայն մարմնի այն մասը, որը տեսանելի է դիտարկողին
Երկրի Բոնդի ալբեդոն մոտ 0,39 է, Լուսնինը - 0.067[2].
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Н. Александрович. «Աստրոֆոտոմետրիային հիմունքները». Отдел Астрофизики Высоких Энергий. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Статья В. Г. Сурдина, ГАИШ». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 18-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբեդո» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 147)։ |