Կելվին (չափման միավոր)
Կելվին, թերմոդինամիկական ջերմաստիճանի միավոր, հավասար է ջրի եռակի կետի թերմոդինամիկական ջերմաստիճանի 1/273,16 մասին։ Միավորների միջազգային համակարգի հիմնական միավորներից է։ Նշանակվում է Կ (K)։ Մինչև 1968 թվականը գործածվել է Կելվինի աստիճան (°K) անվանումը։ Կելվինը մեծությամբ հավասար է Ցելսիուսի մեկ աստիճանին։ Մեկ կելվինը հավասար է ջրի և եռակի կետի թերմոդինամիկ ջերմաստիճանի 1/273,16-ին։ Կելվինի սանդղակի սկիզբը (0 К) համընկնում է բացարձակ զրոյի հետ։ Ցելսիուսի աստիճանի է վերահաշվարկվում հետևյալ բանաձևով․
- °С = K−273,15 (ջրի եռակի կետի ջերմաստիճան – 0.008 °C)[1]։
Կապը Կելվինի T ջերմաստիճանի և Ցելսիուսի սանդղակի t ջերմաստիճանի միջև արտահայտվում է
- T = t + 273 բանաձևով։
Կելվինի սանդղակի միավորը ՄՀ-ում 1 կելվին է (1 Կ), որը հիմնական միավոր է։ Քանի որ t-ի ամենափոքր արժեքը -273 °C-ն է, ապա T = t + 273 ակնհայտ է, որ բացարձակ ջերմաստիճանն ընդունում է միայն դրական արժեքներ։
Ջերմաստիճանի դիագրամ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Определение Кельвина Արխիվացված 2012-07-16 Wayback Machine в BIPM (անգլ.)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ГОСТ 8.417-2002. Государственная система обеспечения единства измерений. Единицы величин» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 10-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 357)։ |