Սիլիկատներ (լատ․ silex; — կայծքար), սիլիկաթթուների աղերը։ Ջրում լուծվում են (սահմանափակ) միայն ալկալիական մետաղների սիլիկատները, որոնք լուծույթում զգալիորեն հիդրոլիզվում են։ Սիլիկատները սիլիկաթթուների նման սովորաբար բարձրամոլեկուլային պոլիմերներ են։

Սիլիկատների առաջացրած միներալները և տարածվածությունը բնության մեջ խմբագրել

 
Ալյումինի սիլիկատ

Բնական Սիլիկատները առաջացնում են ամենատարածված միներալների դասը (մոտ 500 միներալ՝ դաշտային շպատներ, ամֆիբոլներ, պիրոքսեններ, փայլարներ, օլիվին...), որոնք կազմում են երկրակեղևի զանգվածի 45% – ֊ը (քվարցի հետ՝ մոտ 87% ֊ը) և հրաբխային ապարների՝ 95%-ը։ Սիլիկատների կառուցվածքի հիմքում ընկած են [SiO4]4– քառանիստ անիոնային խմբերը, որոնք կարող են համակցվել (թթվածնի ընդհանուր ատոմով)՝ առաջացնելով շղթաներ, հարթ և տարածական ցանցեր։

 
Երկաթի սիլիկատ

Սիլիկատների դասակարգումը խմբագրել

Սիլիկատներ դասակարգվում են ըստ SiO44– խմբերի համակցման տեսակի, ռադիկալների բաղադրության, կատիոնների բնույթի և պարունակության, ջրի և հիդրօքսիլ ու այլ անիոնային խմբերի առկայության և բնույթի։ Այլ քառանիստային անիոններ պարունակող սիլիկատներ են ալյումինասիլիկատները, բորասիլիկատները,բերիլասիլիկատները, նաև տիտանասիլիկատները և ցիրկոնասիլիկատները։ Ըստ [SiO4]4– քառանիստերի համակցման բնույթի տարբերում են․

 
Նատրիումի սիլիկատ
  1. Կղզիային սիլիկատները բաղկացած են կատիոնային ութանիստերով իրար միացած մեկուսացված (օլիվին, ցիրկոն,տոպազ , նռնաքարեր ...) կամ զույգված (Si2O7)6- քառանիստերից։
  2. Օղակավոր սիլիկատները լինում են պարզ (Si3O9)6-, (Si4O12)8-, (Si6O18)12- (բերիլ ...), (Si8O24)16- և կրկնակի երկհարկ օղակներով։
  3. Շղթայական սիլիկատները [SiO4]4– խմբերն առաջացնում են անընդհատ շղթաներ կամ ժապավեններ։
  4. Շերտավոր սիլիկատներ։ Այս խմբին են պատկանում փայլարները։
  5. Տարածական սիլիկատները՝ Si04 խմբերն առաջացնում են եռաչափ տարածական ցանցեր (ցեոլիտներ, դաշտային շպատներ, նեֆելին ...)։

Սիլիկատների բաղադրությունը խմբագրել

 
Կապարի Սիլիկատ

Սիլիկատների բաղադրության մեջ մտնող փոքր կատիոններն (Mg2+, Al3+, Fe2+ Mn2+ ...) առաջացնում են գագաթներում թթվածնի 6 ատոմ պարունակող ութանիստեր, մեծ կատիոնները (K+, Na+,Са2+, Ba2+, Sr2+ ...)՝ 8,9 կամ 12 գագաթ ունեցող բազմանիստեր, որոնց կողերը համատեղելի են (Si2O7)6- խըմբերին։ Սիլիկատներին բնորոշ է իզոմորֆիզմը, այդ պատճառով տարածված են նրանց պինդ լուծույթները։ Սիլիկատները կարող են պարունակել բյուրեղային ջուր, ցեոլիտային և միջշերտային ադսորբված ջուր, նաև ОН, F+, Cl-, ՏO22-, СО32- և այլ անիոններ։

 
Անագի սիլիկատ

Սիլիկատների օգտագործումը խմբագրել

Բազմաթիվ սիլիկատներ կարևոր օգտակար հանածոներ են (պարունակում են Li, Be, Ni ...)։ Նեֆելիններից ստանում են ալյումին, պոտաշ և սոդա։ Կարևոր են նաև ոչ հանքային օգտակար հանածոները (դաշտային շպատ, փայլար, ասբեստ, տալկ ...), թանկարժեք և այլ զարդաքարեր (զմրուխտ, տոպազ, աքվամարին ...) հանդիսացող սիլիկատները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։