Ուղեծրային ռեզոնանս

Ուղեծրային ռեզոնանս երկնային մեխանիկայում, իրավիճակ է, երբ երկու (կամ ավելի) երկնային մարմիններ ունեն պտտման այնպիսի պարբերություններ, որոնք հարաբերվում են իրար փոքր իրական թվերով։ Արդյունքում այս երկնային մարմինները պարբերաբար ազդում են միմյանց վրա։ Այս ազդեցությունը կարող է նաև կայունացնել նրանց ուղեծրերը։

Որոշ դեպքերում ռեզոնանսային երևույթները առաջացնում են ուղեծրերի անկայունություն։ Այսպես, Կիրկվուդի ճեղքերը աստերոիդների գոտում բացատրվում են Յուպիտերի հետ ռեզոնանսով; Կասինիի ճեղքերը Սատուրնի օղակներում բացատրվում է Սատուրնի արբանյակ Միմասի հետ ռեզոնանսով։

ՕրինակներԽմբագրել

 
Ուղեծրային պտտման պարբերությունների հարաբերությունը

Սպին-ուղեծրային ռեզոնանսԽմբագրել

Մոտ երևույթ է հանդիսանում սպին-ուղեծրային ռեզոնանսը, երբ սինքրոնիզացվում է երկնային մարմնի ուղեծրային շարժումը իր սեփական առանցքի շուրջ պտույտի հետ՝

  • Մերկուրին պտտվում է Արեգակի շուրջ 3:2 սպին-ուղեծրային ռեզոնանսում, այսինքն երկու փայլածուական տարվա ընթացքում մոլորակը կատարում է երեք պտույտ սեփական առանցքի շուրջ։
  • Լուսինը Երկրի շուրջ պտտվելիս շրջված է մոլորակի կողմը միայն մեկ կողմով - սպին-ուղեծրային 1:1 ռեզոնանս։
  • Բոլոր Գալիլեյան արբանյակները նույնպես շրջված են Յուպիտերին մեկ կողմով։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել