Կադիս (պրովինցիա)

պրովինցիա

Կադիս (իսպաներեն՝ Cádiz), պրովինցիա Իսպանիայի հարավում, Անդալուսիայի ինքնավար հանրույթի հարավ-արևմուտքում: Ինչպես բուն Իսպանիայի, այնպես էլ ամբողջ մայրցամաքային Եվրոպայի ծայր հարավային հատվածն է: Սահմանակցում է իսպանական Ուելվայի, Սևիլյայի և Մալագայի պրովինցիաներին և Ջիբրալթարում գտնվող բրիտանական անդրծովյան տարածքին: Ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի, Միջերկրական ծովի, Ջիբրալթարի նեղուցի ջրերը:

Կադիս
ՏեսակԻսպանիայի պրովինցիաներ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՎարչատարածքԱնդալուզիա
Ամենաբարձր կետEl Torreón?
Ամենացածր կետբարձրություն ծովի մակարդակից
Մակերես7385 կմ²
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս և Միջերկրական ծով
Cadiz in Spain (plus Canarias).svg

Կադիսի պրովինցիան զբաղեցնում է 7.385 քառակուսի կիլոմետր տարածք, բնակչության թիվը, Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտի տվյալներով, 2017 թվականին կազմել է 1 239 435 մարդ[2]: Նրանցից շուրջ 600 հազարն ապրում են Կադիսի ծոցի տարածաշրջանում, որտեղ բնակչության խտությունը կազմում է 168 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա: Բնակչության ամենամեծ խտությունն ունեն Խերես, Ալխեսիրաս, Կադիս և Սան Ֆեռնանդո քաղաքները, ամենափոքրը՝ Վիլյալուենգա դել Ռոզարիոն, Բենաոկասը և Տոռե Ալաքիմեն[3]:

Վարչական կենտրոնը Կադիս քաղաքն է, որ ունի ավելի քան 128,000 բնակիչ: Պրովինցիայի ամենամեծ բնակավայրը Խերես դե լա Ֆրոնտերա (Jerez de la Frontera) քաղաքն է՝ 212.915 բնակչությամբ (2018 թվականի տվյալներով)(2018[4]): Երրորդ խոշոր բնակավայրը Ալխեսիրաս քաղաքն է՝ 114 հազարից ավելի բնակիչներով:

Պրովինցիայի կազմում ընդհանուր առմամբ ընդգրկված է 45 մունիցիպալիտետ (համայնք)[5], որոնք խմբավորված են վեց շրջաններում (կոմարկաներում) և 14 դատական վարչամասերում: Մինչև 1833 թվականին Իսպանիայում իրականացված վարչատարածքային բաժանումը (որը գործում է առ այսօր) այդ համայնքների մի մասը եղել է Սևիլյայի թագավորության, մյուս մասը՝ Գրանադայի թագավորության կազմի մեջ:

Վարչաքաղաքական և ավանդական շրջաններ (կոմարկաներ)Խմբագրել

 
Կադիսի պրովինցիայի կազմի մեջ մտնող տարածաշրջանները
  • Բահիա դե Կադիս (Bahía de Cádiz) - Կադիսի ծոց
  • Կամպինյա դե Խերես (Campiña de Jerez) - Խերեսի շրջան
  • Կամպո դե Խիբրալտար (Campo de Gibraltar) - Ջիբրալթարի շրջան
  • Բախո Գվադալկիվիր (Bajo Guadalquivir) - Ներքին Գվադալկիվիր կամ Հյուսիսարևմտյան ափ (Costa Noroeste)
  • Լա Խանդա (La Janda)
  • Սիեռա դե Կադիս (Sierra de Cádiz) - Կադիսի սարեր

Մունիցիպալիտետներ (համայնքներ) ըստ շրջանների (կոմարկաների)Խմբագրել

Կադիսի ծոց (Bahía de Cádiz)Խմբագրել

Խերեսի շրջան (Campiña de Jerez)Խմբագրել

Բարեբեր այս շրջանում կա ընդամենը երկու, բայց շատ ընդարձակ համայնք՝

Ջիբրալթարի շրջան (Campo de Gibraltar)Խմբագրել

Ներքին Գվադալկիվիր (Bajo Guadalquivir, անվանվում է նաև Costa Noroeste)Խմբագրել

Լա Խանդա (La Janda)Խմբագրել

Սիեռա դե Կադիս (Sierra de Cádiz)Խմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. archINFORM — 1994.
  2. http://www.ine.es/jaxiT3/Datos.htm?t=2864 |título= Cifras oficiales de población resultantes de la revisión del Padrón municipal a 1 de enero. Cádiz: Población por provincias y sexo. |editor= Instituto Nacional de Estadística |fechaacceso=20 de diciembre de 2016}}
  3. Cádiz y Granada activan planes para evitar la fuerte pérdida de población
  4. [1]
  5. San Martín del Tesorillo logra su ‘independencia’ y eleva a 45 los municipios de la provincia de Cádiz - DIARIO Bahía de Cádiz|url=https://www.diariobahiadecadiz.com/noticias/el-resto-del-mundo/san-martin-del-tesorillo-logra-su-independencia-y-se-convierte-en-el-municipio-numero-45-de-la-provincia-de-cadiz/%7Cfecha=2 de octubre de 2018|fechaacceso=3 de octubre de 2018|periódico=DIARIO Bahía de Cádiz|idioma=es-ES}}

Արտաքին հղումներԽմբագրել