Արկոս դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Arcos de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 528 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 31 449։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 76 կիլոմետր է։

Արկոս դե լա Ֆրոնտերա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ185 ± 1 մետր
Մակերես527,54 կմ²
Մասն էQ100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ինչպես Կադիսի պրովինցիայի բնակավայրերից շատերը, Արկոս դե լա Ֆրոնտերայի տարածքում ու շրջակայքում նույնպես մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներից:Այդ են վկայում Իգուերալ դե Վալյեխա քարանձավում հայտնաբերված հնագույն հուղարկավորությունների հետքերն ու բազմաթիվ ժայռապատկերները[4]։ Բնակավայրի անվանումը ծագել է լատիներեն Arx-Arcis բառերից, որ նշանակում է բարձունքի ամրոց։ Արկոսի ամրոցը, շրջակայքի վրա ունեցած իշխող դիրքով, ռազմավարական կարևոր դեր է խաղացել դեռ հին հռոմեական ժամանակներում։

XI—XII դարերում Արկոսը եղել է արաբական իշխանության մայրաքաղաք։ XV դարի վերջում որպես փոխհատուցում՝ տրվել է Պոնսե դե Լեոն ազնվականական տոհմի նահապետին, ումից վերցվել էր Կադիս քաղաքը։ Նրա հետնորդները վերակառուցել են Արկոսի ամրոցը, դարձրել իրենց աթոռանիստը։ Նրանց շնորհվել է Արկոսի դուքսի տիտղոս։

Ժամանակակից Արկոսը անդալուսյան այսպես կոչված՝ «սպիտակ քաղաքների շղթայի» գեղեցկագույն օղակներից մեկն է՝ նեղլիկ փողոցներով, Պլազա դե Կաբիլդո հրապարակով, իսպանական վաղ Վերածննդի պլատերեսկո ոճով կառուցված եկեղեցիներով ու այլ պատմամշակութային հուշարձաններով։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկոս դե լա Ֆրոնտերա» հոդվածին։