Բացել գլխավոր ցանկը

Էլ Պուերտո դե Սանտա Մարիա (իսպ.՝ El Puerto de Santa María), քաղաք և համայնք Իսպանիայում, մտնում է Կադիս նահանգի և Անդալուզիա ինքնավար համայնքի կազմի մեջ: Համայնքը գտնվում է Բաիյա դե Կադիս շրջանի կազմում: Զբաղեցնում է 159 կմ² տարածք: Բնակչությունը կազմում է 88 503 մարդ (2010 թվական):

Քաղաք
Էլ Պուերտո դե Սանտա Մարիա
իսպ.՝ El Puerto de Santa María
Դրոշ Զինանշան
Bandera psm.jpg Mi escudo psm.jpg

Vaporcito de El Puerto 2009-12-27.jpg
Կոորդինատներ: 36°36′0″ հս․ լ. 6°13′0″ ամ. ե. / 36.60000° հս․. լ. 6.21667° ավ. ե. / 36.60000; 6.21667
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
Մակերես159 կմ²
ԲԾՄ6 մ
Բնակչություն89 068 մարդ (2012)
ՏեղաբնականունPortuense[1]
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ(+34) 956…
85,86,87 XXXX Centro Ciudad
45,46,47 XXXX Costa oeste
48 XXXX Fuentebravía
49 XXXX Base naval
52,52 XXXX Valdelagrana
Փոստային ինդեքսներ11500
Ավտոմոբիլային կոդCA
Պաշտոնական կայքelpuertosm.es
##Էլ Պուերտո դե Սանտա Մարիա (Իսպանիա)
Red pog.png

Էլ Պուերտո դե Սանտա Մարիան գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափի Կադիսի ծոցում, Խերես դե լա Ֆրոնտերա, Պուերտո Ռեալ և Կադիս համայնքների կողքին: Պուերտո Շերին խոշոր նավահանգիստ է:

Համայնքի մի մասում գտնվում է Բաիյա դե Կադիս զբոսայգին, որտեղ պահպանվում է Կադիսի ծոցի վայրի բնությունը:

Քաղաքի կենտրոնական մասով հոսում է Գուադալետե գետը:

Բովանդակություն

ՊատմությունԽմբագրել

Քաղաքի անունը ծագել է «Սանտա Մարիա» նավի անունից, որով Կոլումբոսը իր առաջին ճանապարհորդության ժամանակ մեկնել է արևմուտք: Տերը և նավապետ Խուան դե լա Գերանդին ապրել են հենց Էլ-Պուերտոյում:

ԶբոսաշրջությունԽմբագրել

Էլ Պուերտո դե Սանտա Մարիա քաղաքում կան մեծ թվով ռեստորաններ, գինու խանութներ: Քաղաքը հարուստ է ձկնատեսակներով և ծովամթերքով:

Էլ Պուերտո դե Սանտա Մարիայում առկա են ծովային ավազոտ լողափեր, բարեր:

  • Քաղաքի կենտրոնում Լա Պունտիլյա (իսպ.՝ La Puntilla) լողափն է, որը գտնվում է Գուադալետե գետի գետաբերանում:
  • Զբոսաշրջիկների մոտ ամենատարածվածը Վալդելագրանա (իսպ.՝ Valdelagrana) լողափն է, որը գտնվում է Գուադալետե գետի ձախ գետաբերանում: Այստեղ կառուցվել են մի շարք հյուրանոցներ:
  • Քաղաքի Պուերտո Շերի լողափը կոչվում է Էլ Ակուլադերո (իսպ.՝ El Aculadero):
  • Վիստաերմոս (իսպ.՝ Vistahermosa) լողափից տեսարան է բացվում դեպի Կադիս քաղաք և օվկիանոս: Այստեղ Կադիսի ծոցից ավելի ցուրտ է:
  • Լևանտե (իսպ.՝ Levante) լողափում միշտ քամի է փչում, ինչի շնորհիվ նավարկման պարապմունքների համար կան նպաստավոր պայմաններ:
  • Ֆուենտեբրավիա (իսպ.՝ Fuentebravía) լողափը գտնվում է համանուն բնակելի քաղաքում, ինչի շնորհիվ այստեղ մարդիկ սովորաբար շատ են:
  • Ալմիրանտե (իսպ.՝ Almirante) լողափը ռազմածովային բազայից ոչ հեռու տեղակայված լինելու պատճառով փակ է:

Տեսարժան վայրերԽմբագրել

  • Սան Մարկոս ամրոց (իսպ.՝ Castillo San Marcos) - ամրոց, որը կառուցել է Ալֆոնսո X թագավորը, երբ 1260 թվականին քաղաքը ազատագրվել է արաբներից
  • Մարիա Պրիոալ եկեղեցի (իսպ.՝ Iglesia de Santa Maria Prioral) - 16-18-րդ դարերի շինություն
  • Գերալես շատրվան (իսպ.՝ Fuente de las Galeras) - 1735 թվականի շինություն
  • Էլ Ակուրադերո - հնագիտական հուշարձան
  • Ռաֆայել Ալբերտիի թանգարան և ցուցահանդեսի կենտրոն:

Հայտնի բնիկներԽմբագրել

ՊատկերասրահԽմբագրել

Եղբայր քաղաքներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Portuense. La denominación popular Coquinero, para la designación folclórica. Antiguamente el gentilicio de los habitantes era Porteño/a (desuso).

Արտաքին հղումներԽմբագրել