Բոռնոս (իսպ.՝ Bornos),  բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 55 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 8109։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 79 կիլոմետր է։ 

Բոռնոս
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ182 ± 1 մետր
Մակերես54,31 կմ²
Մասն էQ100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
19998029—    
20007897−1.6%
20017979+1.0%
20027987+0.1%
20038064+1.0%
20048082+0.2%
20058164+1.0%
Աղբյուր՝ INE (Spain)

Տեսարժան վայրեր խմբագրել

Բոռնոսի տասնյակ տեսարժան վայրերից է արաբական տիրապետության ժամանակներում կառուցված Ֆոնտանար աշտարակավոր բերդը, որը Վերածննդի դարաշրջանում վերակառուցվել է և դարձել Ալկալա դե լոս Գասուլես տոհմի դուքսերի աթոռանիստը։ Ընդ որում՝ վերակառուցման այդ աշխատանքներին զուգընթաց՝ իտալացի ճարտարապետ Բենվենուտո Տորտելոն նախագծել ու ստեղծել է նաև իտալական պարտեզ (զբոսայգի)։ 17-18-րդ դարերում մեծահարուստները պալատներ, տներ են կառուցել ամրոցի մերձակայքում։ Այդ շրջանում կառուցվել են նաև պաշտամունքային շինություններ, որոնցից առավել նշանավոր են սբ. Հիերինիմոսի վանքը, սբ. Հարության մենաստանը, Սանգրեի վանքը, կուսանոցը, ֆրանցիսկյան վանքը... Ճարտարապետական ուշագրավ աշխատանքներից է նաև համայնքապետարանի հին շենքը, որ կառուցվել է 1830 թվականին[4]։ Բնակավայրի պատմական կարևոր հուշարձաններից են նաև՝

  • Սան Բեռնարդինո կուսանոցը[5]
  • Սբ. Մարիամ վանքը[6]
  • Կալվարիոյի մենաստանը[7]
  • Սբ. Հարության եկեղեցին[8]
  • Սանգրեի հիվանդանոցը[9]
  • Սանտո Դոմինգո դե Գուսման եկեղեցին[10]
  • Ռիբերայի պալատն ու ամրոցը[11]
  • Corpus Christi կուսանոցը
  • Carissa Aurelia-ն[12]
  • Սիլյայի առանձնատունըCasa de la Cilla-ն
  • Օրդոնեսի առանձնատունը

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. "Jerez, y es vergonzoso, tiene que envidiar la conservación del patrimonio de Bornos"
  5. «Convento de San Bernardino de Sena». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. «Monasterio de Santa María del Rosario». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  7. «Ermita del Calvario». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  8. Iglesia de la Resurrección.(չաշխատող հղում)
  9. Colegio - Hospital de la Sangre.(չաշխատող հղում)
  10. Iglesia de Santo Domingo de Guzmán.(չաշխատող հղում)
  11. CASTILLO DEL FONTANAR - PALACIO DE LOS RIBERA.
  12. «Carissa Aurelia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոռնոս» հոդվածին։