Մեդինա-Սիդոնիա (իսպ.՝ Medina-Sidonia), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 493 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 11 741։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 46 կիլոմետր է։ Համայնքի կազմում առանձնացված են հետևյալ միջուկները.

  • Մեդինա Սիդոնիայի քաղաքային կենտրոն
  • Սան Խոսե դե Մալկոսինադո (San José de Malcocinado)[4]
  • Լոս Բադալեխոս (Los Badalejos)[5]
  • Էլ Բեռուեկո (El Berrueco)
Մեդինա-Սիդոնիա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ337 ± 1 մետր
Մակերես493 կմ²
Մասն էQ100593629?[1], Q107553373?[2] և La Janda?[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Ներկայիս Մեդինա-Սիդոնիայի շրջակայքում առաջին բնակավայրերը հիմնվել են ուշ բրոնզի դարում. Սեռո դե լաս Մադրեսի հնավայրում հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերվել են ձեռագործ խեցեղենի բազմաթիվ բեկորներ, ձուլագործական գործիքներ, որոնց գործածողները, ըստ երևույթին, կապված են եղել տարտեսյան մշակույթի հետ[6] Անտիկ ժամանակներում քաղաքը հայտնի է եղել լատինական Asido (Ասիդոնիա) անվանումով։ Ուսումնասիրողները գտնում են, որ բնակավայրը հիմնել են Սիդոնից եկած փյունիկեցիները (այստեղից էլ՝ ներկայիս անվանման Սիդոնիա բաղադրիչը)։ Մեր թվարկության 712 թվականին արաբները նվաճել են քաղաքը, որտեղ, իրենց ավանդույթի համաձայն, ստեղծել են նոր թաղամաս՝ մեդինա (այստեղից էլ՝ քաղաքի ներկայիս անվանման երկրորդ բաղադրիչը)։ 1264 թվականին Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո Տասներորդը մավրերից ազատագրել է քաղաքը և վերածել ամրոցի՝ Գրանադայի էմիրության հետ սահմանի վրա։

1440 թվականին Մեդինա-Սիդոնիայի ազատագրման համար մղված մարտերում խիզախությամբ աչքի ընկնելու համար այդ բնակավայրի կառավարումը հանձնվել է ազնվականական Գուսման տոհմի ներկայացուցիչներին, ովքեր այդուհետ իրենց կոչել են Մեդինա-Սիդոնիայի հերցոգներ (դա ժամանակակից Իսպանիայում ամենահին հերցոգական տիտղոսն է)։ Քաղաքն այսօր էլ պահպանել է իր պատմական դեմքը. այստեղ շատ կան XIII—XVI դարերի նշանակալի շինություններ, որոնց մեծ մասը կառուցվել է Գուսմանների տրամադրած միջոցներով։

Մշակույթ խմբագրել

  • Մեդինա Սիդոնիայի հնագիտական թանգարան
  • Մեդինա Սիդոնիայի ազգագրական թանգարան
  • Մեդինա Սիդոնիայի հնագրագիտական քարտեզ[7]

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. «San José de Malcocinado». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  5. «Los Badalejos». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 29-ին.
  6. |autor = Montañés Caballero, Salvador |título = Medina Sidonia Tartésica y Fenicia |año = 2001 |publicación = Puerta del Sol |volumen = |número = 1 |id = |url = http://revistapuertadelsol.com/numero1/index.html |urlarchivo = https://web.archive.org/web/20021205102414/http://www.revistapuertadelsol.com/numero1/index.html |fechaarchivo = 5 de diciembre de 2002 }}
  7. La Carta Arqueológica de Medina Sidonia incluye setenta yacimientos

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեդինա-Սիդոնիա» հոդվածին։