Վեխեր դե լա Ֆրոնտերա (իսպ.՝ Vejer de la Frontera), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 264 կմ² տարածք։ 2016 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 788[3]։ Հեռավորությունը պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից 54 կիլոմետր է։ Մարդիկ այստեղ բնակություն են հաստատել դեռ պալեոլիթի ժամանակներում։ Բրոնզեդարյան շրջանում կառուցվել են առաջին ամրությունները։ Ռազմավարական նպատավոր դիրքի շնորհիվ բնակավայրը կարևոր դեր է խաղացել փյունիկցիների ու հին հռոմեացիների օրոք։ Մավրերի տիրապետության շրջանում (711-1248 թթ.), ռազմավարականից զատ, ձեռք է բերել գյուղատնտեսական կարևոր նշանակություն։

Վեխեր դե լա Ֆրոնտերա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ168 մետր և 201 ± 1 մետր
Մակերես58 կմ²
Մասն էQ100593624?[1] և La Janda?[2]
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Քաղաքի պատմական կենտրոնը, որտեղ մինչև օրս պահպանվել են միջնադարյան ամրոցն ու մի շարք նշանավոր եկեղեցիներ, 1976 թվականին հայտարարվել է պատմամշակութային հուշարձան[4] և պահպանվում է պետության կողմից։ Վեխեր դե լա Ֆրոնտերան ընդգրկված է «Իսպանիայի ամենագեղեցիկ բնակավայրերի ընկերակցության» մեջ[5]։ Քաղաքի տեսարժան վայրերից են Դիվինո Սալվադոր եկեղեցին[6][7][8] (14-րդ դար), Լաս մոնխաս Կոնսեպսիոնիստաս վանքը, Սատուարիո դե Նուեստրա Սենյորա դե լա Օլիվա մատուռը[9], մարկիզ Տամերոնի պալատը, որտեղ ներկայումս գործում է պատմահնագիտական թանգարանը[10]...

Վեխեր դե լա Ֆրոնտերան շրջապատված է այգիներով, և գյուղատնտեսությունը, մասնավորապես՝ պտղաբուծությունը նրա տնտեսության կարևորագույն ճյուղն է։ Մերձակա ագարակներում զբաղվում են նաև ցլաբուծությամբ (ցլամարտերի համար)[11], տարեկան մեկ անգամ քաղաքի փողոցներով կազմակերպվում է նաև ցլավազք։

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
199912 731—    
200012 674−0.4%
200112 729+0.4%
200212 727−0.0%
200312 690−0.3%
200412 685−0.0%
200512 776+0.7%
Աղբյուր՝ INE (Spain)

Տոնակատարություններ խմբագրել

Կառնավալ - անց է կացվում կադիսյան ավանդական կառնավալի նմանությամբ (բազմազան տարազներով, ատրակցիոններով, հրավառությամբ...) և նրանից մեկ շաբաթ անց

Սուրբ շաբաթ - Քաղաքում գործող երեք քրիստոնեական եղբայրություններից յուրաքանչյուրը այդ շաբաթվա որոշակի օրերին ծիսական իր երթն է կազմակերպում։

El Toro Embolao - Զատկի կիրակի օրը ժամը 13:00-ին և 17:00-ին ցլեր են ազատ արջակվում փողոցներում՝ որպես տոնակատարության բաղկացուցիչ մաս։

Գարնան տոնախմբություն - Քաղաքի գլխավոր տոներից մեկն է։

Verbena de San Juan - Տարվա ընթացքում աչքի ընկած անձանց ծղոտե խրտվիլակնեն են այրում, բացի այդ, փողոցներով բաց են թողնում ջահակիր ցլեր։

Velada de Nuestra Señora de la Oliva - Քաղաքի հովանավոր սրբի պատկերը հանդիսավոր ծեսով հանում և ծիսական երթից հետո վերադարձնում ենսրբավայր։

Քույր քաղաքներ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  3. http://www.ine.es/nomen2/index.do |título = Nomenclátor. Población del Padrón Continuo por Unidad Poblacional. Población de los núcleos urbanos de Vejer de la Frontera |editor = Instituto Nacional de Estadística |fechaacceso = 26 de noviembre de 2016 }}
  4. http://www.mecd.gob.es/bienes/buscarDetalleBienesInmuebles.do?brscgi_DOCN=000006070&brscgi_BCSID=f46d83e8&language=es&prev_layout=bienesInmueblesResultado&layout=bienesInmueblesResultado%7Cnombre1=Silvia%7Ceditor=Ministerio de Educación, Cultura y Deporte|título=Patrimonio cultural: Vejer de la Frontera|fechaacceso=23 de mayo de 2015}}
  5. http://www.lospueblosmasbonitosdeespana.org/asociacion.html%7Ceditor=Asociación(չաշխատող հղում) de Los Pueblos Más Bonitos de España|título=Asociación|fechaacceso=12 de diciembre de 2016}}
  6. http://www.boe.es/boe/dias/1976/07/21/pdfs/A14177-14177.pdf%7Ctítulo= REAL DECRETO 1690/1976, de 7 de junio, por el que se declara conjunto histórico-artístico la ciudad de Vejer de la Frontera (Cádiz)|editor= Agencia Estatal Boletín Oficial del Estado|fechaacceso= 6 de septiembre de 2016}}
  7. http://www.mecd.gob.es/bienes/cargarFiltroBienesInmuebles.do?layout=bienesInmuebles&cache=init&language=es |título = Bienes culturales protegidos. Datos de bienes inmuebles |editor = Ministerio de Educación, Cultura y Deporte |fechaacceso = 7 de septiembre de 2016 }}
  8. http://www.iaph.es/patrimonio-inmueble-andalucia/resumen.do?id=i24062&ids=110390006%7Ctítulo= Centro Histórico de Vejer de la Frontera|editor= Instituto Andaluz del Patrimonio Histórico|fechaacceso= 7 de septiembre de 2016}}
  9. Descubren dos obras cumbres del Barroco mexicano en Vejer
  10. https://www.diariodejerez.es/provincia/Vejer-espacio-museistico_0_1332467299.html%7Ctítulo=Vejer(չաշխատող հղում) abre las puertas a su pasado histórico con un espacio museístico|fechaacceso=2 de marzo de 2019|apellido=Jerez|nombre=Diario de|fecha=2 de marzo de 2019|sitioweb=Diario de Jerez|idioma=es-ES}}
  11.   One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainChisholm, Hugh, ed. (1911). «Vejér de la Frontera». Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 27 (11th ed.). Cambridge University Press. էջ 974.
  12. Chaouen está hermanada con Vejer de la Frontera (Cádiz), que a su vez estuvo bajo el dominio musulmán durante cinco siglos.

Արտաքին հղումներ խմբագրել