Կաստելյար դե լա Ֆրոնտերա

Կաստելյար դե լա Ֆրոնտերա (իսպաներեն՝ Castellar de la Frontera), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում, Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայում։ Սկզբնապես եղել է ամրոցի ներսում գտնվող գյուղ։

Կաստելյար դե լա Ֆրոնտերա
Castellar01.jpg
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
ԵրկիրFlag of Spain.svg Իսպանիա[1]
ՎարչատարածքԿադիս և Campo de Gibraltar?[2]
ԲԾՄ47 ± 1 մետր
Մակերես178,84 կմ²
Մասն էQ100593631?[3] և Q107553374?[4]
Ձևավորում1971
Map of Castellar de la Frontera (Cádiz).png

Ամրոցը միջնադարում կառուցել են մավրերը։ Հետագայում քրիստոնյաները վերակառուցել, ընդարձակել են այն։ Բնակավայրը շրջապատված է Լոս Ալկորնոկալես բնական պարկով և գտնվում է Գվադառանկե գետի ստեղծած ոչ մեծ լճի հարևանությամբ։ 1970-ական թվականներին բնակիչները լքել են գյուղը և տեղափոխվել մերձակայքում հիմնված Նուևո Կաստելյար (Նոր Կաստելյար, Նոր ամրոց) Nuevo Castellar (իսպ.՝ New Castellar): Գյուղի դիրքն ու լքյալ վիճակը հրապուրել են մի խումբ գերմանացիների, ովքեր վերցրել են դատարկ տները, ժամանակավոր կացարաններ կառուցել պարիսպներից դուրս։ Հետագայում գյուղը վերաբնակեցվել է[5] reporting a population in 2012 of 3,202.[6]: Պարզ եղանակին այստեղից կարելի է դիտել հյուսիսաֆրիկյան ծովափը, Ջիբրալթարը և հյուսիսում՝ Մալագայի մերձակա լեռնալանջերին փռված գյուղերը։

Կաստելյարը մեկուսացված տեղանքում է, լեռնային մի ճանապարհի ծայրին, որը բնակավայրը կապում է A-368 ավտոմայրուղուն։ Բնակավայրը գտնվում է իսպանական միջքաղաքային N-340 խճուղուց 16 և Ջիբրալթարից կամ Ալխեսիրասից 25 կիլոմետր հեռավորության վրա[5]։ Մերձակայքում է գտնվում Ալմոռաիմա երկաթուղային կայարանը, որով նույնպես Կաստելյար դե լա Ֆրոնտերան կապվում է մեծ աշխարհի հետ։

Տես նաևԽմբագրել

Կաստելյարի ամրոց

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել