Սան Ռոկե (իսպ.՝ San Roque), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովիցիայում։ Ընդգրկված է Կամպո դե Խիբրալթար շրջանի (կոմարկայի) կազմում։ Զբաղեցնում է 140 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 29 588 մարդ։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 134 կիլոմետր է։

Սան Ռոկե
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ108 ± 1 մետր
Մակերես146,88 կմ²
Մասն էQ100593631?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3]
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորումմայիսի 21, 1706
Անվանված էRoch?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն Խմբագրել

Սան Ռոկեի շրջակայքում բնակավայրեր հիմնվել են դեռևս նախապատմական ժամանակներում։ Ներկայիս համայնքի սահմաններում ամենավաղ գոյություն ունեցած և մեզ հայտնի բնակավայրը փյունիկցիների հիմնած Կարտեիան է եղել (այժմ ավերված է)։ Բնակավայրը, որ մեր թվարկությունից առաջ 228 թվականին՝ արդեն կարթագենցիների օրոք վերափոխվել է քաղաքի, ծառայել է որպես առևտրի վայր. վաճառվող հիմնական ապրանքները եղել են տեղական գինին ու գառումը (սալասոնը)՝ յուրօրինակ ձևով պատրաստված ձկնեղենը[4]։

1649 թվականին, երբ Ջիբրալթարի ողջ բնակչության քառորդ մասը զոհ է գնացել համաճարակին (ենթադրվում է, որ դա եղել է տիֆ), մարդկանց որոշ խմբեր ապաստանել են ներկայիս Սան Ռոկեի տարածքում և փրկվել են[5]։

Ժամանակակից Սան Ռոկեն հիմնադրել են իսպանական ժառանգության համար պատերազմի ժամանակ՝ 1704 թվականին Ջիբրալթարից տեղափոխված իսպանացիները[6]։ Դրանից երկու տարի անց Ֆիլիպ Հինգերորդ Իսպանացի թագավորը բնակավայրին շնորհել է քաղաքի կարգավիճակ։ Սակայն դեռևս 1506 թվականին այստեղ կառուցված է եղել սբ. Ռոկեի մատուռը, որի հիմքի վրա հետագայում բարձրացվել է Թագադրյալ Սուրբ Մարիամ թեմական եկեղեցին[7]։ 1801 թվականին կառուցվել է սբ. Ռոկեի նոր մատուռը։

Քաղաքի պատմական հուշարձաններից ու տեսարժան վայրերից մեկն էլ նահանգապետի պալատն է, որտեղ ներկայումս գործում է Լուիս Օրտեգա Բրու պատկերասրահը։

Արդյունաբերական կարևորագույն ձեռնարկությունը 1967 թվականին շահագործման հանձնված և ամբողջ Իբերական թերակղզում խոշորագույնը համարվող Ջիբրալթար - Սան Ռոկե նավթավերամշակման գործարանն է (իսպ.՝ Refinería de Gibraltar-San Roque), որտեղ օրական մշակվում է 240,000 բարել հում նավթ[8]։

Անվանի բնակիչներ Խմբագրել

  • Ֆրանսիսկո Մարիա Տուբինո - գրող, ժուռնալիստ
  • Գաբինե Մուգուրուսա - թենիսիստ, Ֆրանսիայի 2016 թվականի բաց առաջնության հաղթող
  • Խոսե Կադալսո - բանաստեղծ[7]
  • Ալբերտո Կասանյալ Շակերի - բանաստեղծ
  • Կառլոս Պաչեկո - նկարիչ
  • Խուան Լուիս Գալյարդո - դերասան
  • Լուիս Օրտեգա Բրու - քանդակագործ[7]
  • Մանուել Մեզա -ֆուտբոլիստ
  • Ադոլֆո Ալդանա - ֆուտբոլիստ
  • Ալվարո Քիրոս - գոլֆ խաղացող
  • Ադրիան Գավրիալ - լողափնյա վոլեյբոլ խաղացող
  • Վենդի Գլոք - երգիչ, երգահան

Քույր քաղաքներ Խմբագրել

Պատկերասրահ Խմբագրել

Ծանոթագրություններ Խմբագրել

Արտաքին հղումներ Խմբագրել

 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Սան Ռոկե