Չիպիոնա (իսպաներեն՝ Chipiona), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում` Կադիսի պրովինցիայում, Ատլանտյան օվկիանոսի ափին։ 2012 թվականին անցկացված մարդահամարի տվյալներով քաղաքն ուներ 18,849 բնակիչ, բայց այդ թիվը ամառային արձակուրդների ժամանակ մեծապես աճում է։ Բնակավայրն զբաղեցնում է 33 քառակուսի կիլոմետր տարածք։ Տեղանքը հարթավայրային է (գտնվում է Գվադալկիվիր գետի հովտում), առավելագույն բարձրությունը ծովի մակերևույթից չորս մետր է։ Հյուսիս-արևմուտքում համայնքը սահմանայցում է Սանլուկար դե Բառամեդա համայնքին, հարավ-արևելքում՝ Ռոտայի նավահանգստին։

Չիպիոնա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ4 ± 1 մետր
Մակերես32,92 կմ²
Մասն էQ100593633?[1] և Bajo Guadalquivir?[2]
Ջրլիցի ափինԱտլանտյան օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ

Չիպիոնան անվանի երգիչ Ռոսիո Խուրադոյի ծննդավայրն է։ Քաղաքը հայտնի է նաև իր նշանավոր փարոսով և մուսկատ տեսակի գինու մի քանի տարատեսակների արտադրությամբ։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Չիպիոնայի խորհրդանիշ-հուշարձանը նշանավոր փարոսն է, որն ունի 69 մետր բարձրություն և այդ ցուցանիշով առաջինն է Իսպանիայում, երրորդը՝ Եվրոպայում և հինգերորդը՝ ամբողջ աշխարհում։ Կառուցվել է 1867 թվականին՝ դեռ հնագույն ժամանակներում հռոմեական կոնսուլ Կվինտուս Սերվիլիուս Կաեպիոնի կարգադրությամբ այստեղ հիմնված փարոսի տեղում (ի դեպ, հենց այդ կոնսուլի անունից էլ ծագել է քաղաքի անվանումը)։ Պունտա դել Պեռոյում վեր խոյացող փարոսը կառուցվել է, որպեսզի օվկիանոսից Գվադալկիվիր գետը մուտք գործող նավերին օգնի խույս տալու Սալմեդինա ժայռին բախվելուց[3]։
  • Քաղաքի տեսարժան վայրերից է Ռեգլայում գտնվող Աստվածամոր սրբավայրը, որի ներկայիս շենքը կառուցվել է քսաներորդ դարի սկզբներին, ֆրանցիսկյան միսիոներական համայնքի կողմից, դուքս Մոնտպենսիրի աջակցությամբ։ Սրբավայրը կառուցվել է տասնչորսերորդ դարում հիմնված ամրոցի տեղում. ամրոցի տերը՝ Պոնսե դե Լեոնը, 1399 թվականին այն ընծայել է սուրբ Ավգուստինի անապատականներին, որպեսզի վերափոխեն եկեղեցու[4]։
  • Չիպիոնայի ամրոցը, որտեղ ներկայումս գործում է «Կադիսն ու նոր աշխարհը» թանգարանը։
  • Մուսկատի թանգարանը, որ բացվել է 2012 թվականին, «Կաթոլիկ գյուղատնտես» կոոպերատիվի տարածքում։
  • Օ-ի Աստվածամոր եկեղեցին, որ կառուցվել է 1578 թվականին և Լիսաբոնի ավերիչ երկրաշարժից մեծապես վնասված լինելու պատճառով 1794 թվականին վերակառուցվել։

Չիպիոնայի նավահանգիստը, որի ընդարձակման ուղղությամբ ներկայումս նույնպես աշխատանքներ են տարվում։

Ժողովրդագրություն խմբագրել

Աղբյուր՝Իսպանիայի ազգային վիճակագրական ինստիտուտ INE (Spain)

1999 2000 2001 2002 2003 2004 2005 2006
16,200 16,539 16,814 17,127 17,334 17,603 17,730 17,952

Տես նաև խմբագրել

Չիպիոնայի փարոս

Ծանոթագրություններ խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չիպիոնա» հոդվածին։