Պրադո դել Ռեյ (իսպ.՝ Prado del Rey), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 49 կմ² տարածք։ 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 5 948։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 105 կիլոմետր է։

Պրադո դել Ռեյ
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ440 մետր
Մակերես49 կմ²
Մասն էArcos de la Frontera notary district?[1], Mancomunidad de Municipios de la Sierra de Cádiz?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Պրադո դել Ռեյի տարածքում մարդիկ բնակություն են հաստատել վաղնջական ժամանակներում. այդ են վկայում հնագիտական պեղումների արդյունքում այստեղ հայտնաբերված մարդկային մնացորդները, որոնք թվագրվում են հին քարե դարով։ Հնագույն աղբյուրներում հիշատակվում է այստեղ գոյություն ունեցած հին հռոմեական Իպտուցի կամ, ըստ Պլինիուս Ավագի՝ Ցիվիտաս քաղաքի մասին, որը սեփական դրամ հատելու իրավունք է ունեցել։ Բնակավայրի պատմության վաղ շրջանից պահպանվել են մի քանի որմնանկար, հողապատնեշ, հուշաքար, որ հետագայում տեղադրվել է եկեղեցու ճակատին և պղնձե մի տախտակ՝ հին հռոմեական Ուկուբի (Կորդովա) գաղութի և Իպտուցի քաղաքի միջև դաշնություն կնքելու պայմանագրի կետերի հանգամանալի արձանագրությամբ։

Արաբական տիրապետության ժամանակներում քաղաքը հաճախ ձեռքից ձեռք է անցել։ Այդ ժամանակաշրջանից հայտնաբերվել է քրիստոնեական զինագործական արհեստ-արվեստի եզակի մի նմուշ՝ փորագրազարդերով, երկսայրի թուր, որի վրա նկատելի է ալ-Անդալուս և իսլամական ոճերի համադրությունը։

Քաղաքի տեսարժան վայրերից են ծխական Նուեստրա Սենյորա դել Կարմեն եկեղեցին՝ բնակավայրի հովանավոր սրբի պատկերով[4], ազգագրական ինտերպրետացիայի «Սիեռա դե Կադիս» կենտրոնը[5], զբոսաշրջության քաղաքային բյուրոն, որտեղ պահվում են Պրադո դել Ռեյի տարածքում իրականացված հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված մի շարք ուշագրավ առարկաներ[6]։

Ժողովրդագրություն

խմբագրել
Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
19995814—    
20005856+0.7%
20015829−0.5%
20025848+0.3%
20035873+0.4%
20045858−0.3%
20055968+1.9%
Աղբյուր՝ INE (Spain)

Տոնակատարություններ

խմբագրել

Պրադո դել Ռեյի բազմաթիվ տոնակատարություններից են հետևյալները.

  • Սուրբ շաբաթ - մարտին կամ ապրիլին
  • Արշավաձիերով փառոտոն - մարտին
  • Ուխտագնացություն դեպի Սան Իսիդրո Լաբրադոր - մայիսին
  • Կորպուս Քրիստի (Քրիստոսի արյան և մարմնի տոնակատարում՝ հացի ու գինու օրհնությամբ) - հունիսին
  • Աստվածամորը նվիրված երեկո - հուլիսին
  • Ազգային երգի մրցույթ - օգոստոսին
  • Անասնապահության տոնավաճառ - սեպտեմբերին
  • Մեղրի տոնավաճառ[7]

Բացի այդ, ընդունված է Նոր տարին դիմավորել քաղաքի գլխավոր՝ Սահմանադրության հրապարակում, դիմակավորված, զանգերի ղողանջի ներքո վայելել ավանդական՝ տասներկու տեսակի խաղողների հատիկները։

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պրադո դել Ռեյ» հոդվածին։