Լա Լինեա[4], Լա Լինեա դե լա Կոնսեպսիոն[5] (իսպ.՝ La Línea de la Concepción), քաղաք և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Կամպո դե Խիբրալթար շրջանում։ Զբաղեցնում է 26 կմ² տարածք։ Բնակչության թիվը 2010 թվականի տվյալներով եղել է 64645 մարդ։ Ալխեսիրասի հետ կազմում է քաղաքային ագլոմերացիա։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 134 կիլոմետր է։ Սահմանակից է Մեծ Բրիտանիայի անդրծովյան տարածք Ջիբրալթարին։

Լա Լինեա
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ5 ± 1 մետր
Մակերես26,1 կմ²
Մասն էQ100593631?[1], Q107553374?[2] և Campo de Gibraltar?[3]
Ջրլիցի ափինՄիջերկրական ծով
Ձևավորում1870
Անվանված էImmaculate Conception of Mary?
Քարտեզ
Քարտեզ

Բնակավայրի հովանավոր սուրբը Անարատ հղության Սուրբ Կույսն է՝ Ինմակուլադա Կոնսեպսիոնը։

Քաղաքն ընկած է Ջիբրալթարի ծոցը եզերող արևելյան պարանոցի վրա՝ Ջիբրալթարի և Իսպանիայի միջև սահմանից հյուսիս (ի դեպ, Ջիբրալթար տարածքի հետ սերտ կապեր ունի); Առաջին բնակավայրն այստեղ հիմնվել է 18-րդ դարումև գտնվել է Կադիսի Սան Ռոկե համայնքի կազմում՝ մինչև 1870 թվականը, երբ Լա Լինեան որպես վարչական միավոր առանձնացվել է։

18-րդ դարից սկսած՝ այս բնակավայրի մարդիկ հիմնականում աշխատել են Ջիբրալթարում, որն այդ ժամանակներից ի վեր կարևոր նավահանգիստ է։ Այդ օրինաչափությունն ընդհատվել է միայն 1969 թվականի հունիսի 9-ին[6] և 1985 թվականի դեկտեմբերի 15-ին[7], երբ իսպանական իշխանությունները Ջիբրալթարի պատկանելության հետ կապված վեճի պատճառով փակել են սահմանը։ 1985 թվականի փետրվարի 5-ից սահմանը վերաբացվել է[8]։

Լա Լինեան է հիմնականում Ջիբրալթար տարածքին մրգեր ու բանջարեղեն մատակարարում։ Արտադրում ու արտահանում է նաև խցաններ, լիկյորներ, ձկնեղեն։ Այստեղ կա կարևոր կայազոր՝ ուժեղացված ամրություններով ու նավահանգստով հանդերձ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Լինեա» հոդվածին։