Վիլյամարտին (իսպ.՝ Villamartín), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիս պրովինցիայի Սիեռա դե Կադիս շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 210 կմ² տարածք; 2010 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 12 570։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 92 կիլոմետր է։

Վիլյամարտին
ՏեսակԻսպանիայի մունիցիպալիտետ
Երկիր Իսպանիա
ՎարչատարածքԿադիս
ԲԾՄ167 մետր
Մակերես210 կմ²
Մասն էQ100593621?[1], Q107553375?[2] և Սիեռա դե Կադիս[3]
Քարտեզ
Քարտեզ

Ժողովրդագրություն խմբագրել

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
200111 954—    
200212 069+1.0%
200312 069+0.0%
200412 038−0.3%
200512 145+0.9%
200612 291+1.2%
200712 362+0.6%
Աղբյուր՝ INE (Spain)

Պատմություն խմբագրել

Վիլյամարտինի տեղում ու շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում, ինչի վկայությունն են Ալբերտիի դոլմենը, նույնանուն ագարակում հայտնաբերված մեգալիթյան հուշարձանը[4]։ 1994 թվականին այն բլրի գագաթին, որի վրա քաղաքն է, հայտնաբերվել է տարտեսյան ժամանակների հնավայր՝ հին հռոմեական վիլլաներով, որոնց հետագայում մի կարճ ժամանակ տիրացել են վեստգոթերը, այնուհետև՝ մուսուլմանները։

Միջնադարից պահպանվել էր Մատրերա ամրոցը, որը անտեսված, անխնամ թողնվելու պատճառով 2013 թվականին փլվեց[5]։ Այդ ամրոցը Սևիլյայի թագավորության հարավային սահմանները ժամանակին պաշտպանել է Գրանադայից արշավող մուսուլմաններից։

Ժամանակակից քաղաքը հիմնադրվել է 1503 թվականի փետրվարի 4-ին։ 2003 թվականին մեծ շուքով տոնվել է նրա հիմնադրման 500-րդ տարեդարձը։

Անվանի բնակիչներ խմբագրել

  • Սերխիո Պաստրանա - մոտոարշավորդ[6]

Քույր քաղաքներ խմբագրել

Տես նաև խմբագրել

Մատրերայի ամրոց

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
  2. Register of Local EntitiesMinistry of Finance and Public Administration.
  3. ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.)Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
  4. http://www.diariodejerez.es/jerez/quedarse-piedra_0_1222078254.html%7Cfechaacceso=26(չաշխատող հղում) de febrero de 2018|periódico=Diario de Jerez|idioma=es}}
  5. «Se derrumba en Villamartín "gran parte" del castillo medieval de Matrera». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
  6. [1]

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիլյամարտին» հոդվածին։