Բենալուպ Կասաս Վիեխաս
Բենալուպ Կասաս Վիեխաս (իսպ.՝ Benalup-Casas Viejas), բնակավայր և համայնք Իսպանիայի հարավում՝ Անդալուսիայի մաս հանդիսացող Կադիսի պրովինցիայի Լա Խանդա շրջանում (կոմարկայում)։ Զբաղեցնում է 58 կմ² տարածք։ Պրովինցիայի վարչական կենտրոնից՝ Կադիս քաղաքից հեռավորությունը 65 կիլոմետր է։ Բնակչության թվաքանակը 2010 թվականի տվյալներով եղել է 7183։
Բենալուպ Կասաս Վիեխաս | |
---|---|
Տեսակ | Իսպանիայի մունիցիպալիտետ |
Երկիր | Իսպանիա |
Վարչատարածք | Կադիս |
ԲԾՄ | 112 ± 1 մետր |
Մակերես | 60,7 կմ² |
Մասն է | Q100593629?[1], Q107553373?[2] և La Janda?[3] |
Պատմություն
խմբագրելԲենալուպ Կասաս Վիեխասի շրջակայքում մարդիկ բնակություն են հաստատել դեռ նախապատմական ժամանակներում։ Այդ են վկայում այստեղ հայտնաբերված մեգալիթները, ինչպես նաև Տախո դե լաս Ֆիգուրասի ժայռապատկերները։
1264 թվականին Ալֆոնսո Տասներորդ Իմաստուն թագավորը մավրերից ազատագրել է Բենալուպը։ 1439 թվականին բնակավայրը, ամրոցով հանդերձ, վաճառվել է Ասիդոնիա համայնքի խորհրդին։
16-րդ դարում այս կողմերում կառուցվել է Կասաս Վիեխաս մենաստանը, որի շուրջն աստիճանաբար ձևավորվել է նոր բնակավայրը։
19-րդ դարի վերջում և 20-րդի սկզբներին Բենալուպը դարձել է Միխայիլ Բակունինի[4] և Ջուզեպե Ֆանելլիի քարոզած անարխիզմի հենակետերից մեկը, և անարխիստական լայնորեն ծավալվող շարժումը ճնշելու նպատակով այստեղ եկած ոստիկանական զինված խմբերը 1933 թվականին բնակիչների գրեթե զանգվածային կոտորած են կազմակերպել։
Բենալուպը, որ երկար տարիներ գտնվել է Մեդինա-Սիդոնիա համայնքի կազմում և ենթարկվել վերջինիս համայնքապետարանին, 1991 թվականին ձեռք է բերել առանձին, անկախ համայնքի կարգավիճակ։
Ներկայումս Բենալուպ Կասաս Վիեխասի եկամտի գլխավոր աղբյուրները գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են։ Բնակչության մի զգալի հատվածն էլ գումար է վաստակում ծովափնյա բնակավայրերում իրականացվող շինարարական աշխատանքներում ներգրավվելով։
Տեսարժան վայրեր
խմբագրելԳմբեթների թանգարան
Աստվածամոր թեմական եկեղեցի (Iglesia Parroquial de Nuestra Señora del Socorro)՝ կառուցված 1555 թվականին
Տոռե դե Բեն-ա-Լյուդի մերձակայքում՝ արաբական տիրապետության ժամանակներից (մոտավորապես իններորդ դարից) պահպանված շինություններ
Բենալուպից 8 կիլոմետր դեպի արևելք՝ Կուվաս դել Տախո դե լաս Ֆիգուրասում հայտնաբեևված բազմաթիվ ժայռապատկերներ, որոնք թվագրվում են ուշ նեոլիթի (քարե դարի) ժամանակաշրջանով
Հին ժամանակներից պահպանված տներով թաղամաս, որոնք ազգագրական, պատմական, մշակութային հետաքրքրություն են ներկայացնում
«Նախապատմական Կադիս» (“Cádiz Prehistórico”) ինտերպրետացիոն կենտրոն[5]
Պատկերասրահ
խմբագրել-
Տախո դե լաս Ֆիգուրասի ժայռապատկերներից
-
Գմբեթների թանգարանի ցուցանմուշներից
Քույր քաղաքներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Andalusian Notaries Association https://andalucia.notariado.org/liferay/c/document_library/get_file?=11510482&folderId=15173850&name=DLFE-1486391.pdf — 2020.
- ↑ Register of Local Entities — Ministry of Finance and Public Administration.
- ↑ ORDEN de 14 de marzo de 2003, por la que se aprueba el mapa de comarcas de Andalucía a efectos de la planificación de la oferta turística y deportiva. // Boletín Oficial de la Junta de Andalucía, Boletín oficial (իսպ.) — Junta de Andalucía, 2003. — Iss. 59. — ISSN 2253-802X; 0212-5803
- ↑ Leier, Mark (2006). Bakunin: The Creative Passion. Seven Stories Press. էջ 192. ISBN 978-1-58322-894-4.
- ↑ https://www.centroprehistoricobenalup.com/estrecho.museo.gibr..html%7Ctítulo=(չաշխատող հղում)::: Centro de Interpretación ::: CÁDIZ PREHISTÓRICO :::|fechaacceso=29 de noviembre de 2017|sitioweb=www.centroprehistoricobenalup.com}}
Արտաքին հղումներ
խմբագրել- Benalup-Casas Viejas - Sistema de Información Multiterritorial de Andalucía
- Punto de Información Benalup-Casas Viejas sobre el Parque Natural de Los Alcornocales
- Patrimonio cultural de Benalup-Casas Viejas. Guía Digital del Patrimonio Cultural de Andalucía. Instituto Andaluz del Patrimonio Histórico
- Պաշտոնական կայքէջ Արխիվացված 2012-06-27 Wayback Machine
- Բենալուպ Կասաս Վիեխաս
- Los Guardias Civiles de Casas Viejas
- Բենալուպ Կասաս Վիեխաս
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բենալուպ Կասաս Վիեխաս» հոդվածին։ |