Ծովահենային ինտերնացիոնալ
«Ծովահենային ինտերնացիոնալ» (Ծովահենային կուսակցությունների ինտերնացիոնալ, անգլ.՝ Pirate Parties International (PPI)), միջազգային ցանցահենական կուսակցության շարժման հիմնական կազմակերպություն։ Հիմնադրվել է 2006 թվականին, գրանցվել է Բելգիայում 2009 թվականի հոկտեմբերին որպես ոչ կառավարական կազմակերպություն (ՀԿ)։ Ծովահենական կուսակցություններից առաջինը Շվեդիայի ծովահենների կուսակցությունն էր (Swedish Piratpartiet), որը հիմնադրվել է 2006 թվականի հունվարի 1-ին։
Ծովահենային ինտերնացիոնալ | |
---|---|
Տեսակ | քաղաքական կազմակերպություն, միջազգային ոչ կառավարական կազմակերպություն և ոչ առևտրային կազմակերպություն |
Երկիր | Շվեյցարիա |
Հապավում | PPI |
Հիմնադրված | ապրիլի 18, 2010 |
Գլխադասային գրասենյակ | Ժնև, Շվեյցարիա |
Կայք | pp-international.net(անգլ.) |
PPI-ն աջակցում և համակարգում է ազգային ծովահենային կուսակցությունների ստեղծումը։ Նաև ծառայում է ներքին հաղորդակցությունների համար, ղեկավարում է միջազգային ֆորումները և փոստային ցուցակները։ Այն բանից հետո, երբ ինտերնացիոնալի նախկին առաջնորդ Էնդրյու Նորթոնը, ով ամերիկացիների նախագահն էր և բրիտանական կուսակցության ղեկավարության անդամը, թոշակի անցավ, Սամիր Ալիուին և Ջերի Վեյերը դարձան PPI-ի համանախագահներ։
Միջազգային ծովահենային կուսակցական շարժում
խմբագրելԱմբողջ աշխարհում ծովահենական կուսակցությունների հիմնական նպատակը հեղինակային իրավունքների և արտոնագրերի ոլորտներում օրենսդրության բարեփոխումն է։ Որպես կանոն՝ ծովահեն կուսակցությունների օրակարգն է ամրապնդել գաղտնիության իրավունքները ինչպես ինտերնետում, այնպես էլ առօրյա կյանքում, ինչպես նաև պետական ապարատի «թափանցիկությունը»։ Եվրոպայում նրանք գերադասում են հանդես գալ որպես մեկ անկախ դաշինք՝ ավանդական ձախ-աջ ուղղությամբ՝ հիմնական կուսակցությունների հետ միասին իրենց նպատակներին հասնելու համար։
Շվեդական նախաձեռնությունից ոգեշնչված՝ ծովահենների կուսակցությունները հիմնադրվել են մոտավորապես 33 երկրներում։ Նրանք համագործակցում են PPI-ի միջոցով։
2007 թվականի հունիսին աշխարհի ծովահենական կուսակցությունների անդամները հանդիպել են Վիեննայում՝ քննարկելու շարժման ապագան։ Կոնֆերանսը կոչվել է «Հաջորդ քայլը քաղաքականություն!? Ծովահենները Բրյուսելում 2009»։ Հանդիպումը կազմակերպվել է Վիեննայի Արվեստի ակադեմիայի և ակտիվիստական խմբերի կողմից, ինչպիսիք են մոնոքրոմը և փոխակերպվող ազատությունը։
Նահանգային ընտրություններին մասնակցած երկրորդ ծովահեն կուսակցությունը Գերմանիայի ծովահենական կուսակցությունն է եղել։ 2008 թվականի Հեսսենի ընտրություններում ստացել է ձայների 0,3%, իսկ 2009 թվականին՝ 0,5%։
2009 թվականին Ուփսալայում (Շվեդիա) ստեղծված «Pirate Parties International» կոնֆերանսի ժամանակ եվրոպական ծովահեն կուսակցությունները համաձայնության են եկել Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցելու ընդհանուր նպատակների շուրջ[1][2]։ Ուփսալայի հռչակագրում բարձրացված հիմնական հարցերն են եղել․
- հեղինակային իրավունքի բարեփոխում,
- ոչ առևտրային գործունեությունը օրենսդրական կարգավորումից ազատում,
- DRM տեխնոլոգիայի արգելում,
- արտոնագրային իրավունքի բարեփոխում,
- քաղաքացիական իրավունքների ամրապնդում,
- թափանցիկ պետական կառավարում,
- արագ և արդար դատավարություն և խոսքի ազատություն,
- հաղորդակցության գործընթացում անանունության իրավունքի ընդլայնում
2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում Շվեդիայի ծովահենների կուսակցությունը ստացել է ձայների 7,13%-ը և մեկ տեղ Եվրախորհրդարանում (երկու տեղ Լիսաբոի պայնագրի վավերացումից հետո)։ Շվեդիայի ծովահենների կուսակցության առաջին պատգամավորները եղել են Քրիստիան Էնգստրոմն ու Ամելիա Անդերսդոտերը։
2009 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում գերմանական ծովահենական կուսակցությունը ստացել է ձայների 0,9%-ը։
2009 թվականի հունիսին գերմանական սոցիալ-դեմոկրատ Յորգ Տաուսը լքել է իր կուսակցությունը և առաջարկել իր ծառայությունները Գերմանական ծովահենների կուսակցությանը՝ դրանով իսկ ապահովելով Գերմանական ծովահենների կուսակցության տեղը Գերմանիայի խորհրդարանում։
2009 թվականի օգոստոսի 30-ին Սաքսոնիայում կայացած ընտրություններում Գերմանիայի ծովահենական կուսակցությունը հավաքել է ձայների 1,9%-ը։ Նույն օրը կուսակցությունը մասնակցել է Մյունսթերում և Աախենում տեղի ունեցած տեղական ընտրություններին՝ երկու դեպքում էլ շահելով մեկական մունիցիպալ մանդատ։
2009 թվականի Սեպտեմբերի 27-ին Գերմանիայի ծովահենական կուսակցությունը դաշնային ընտրություններում ստացել է ձայների 2%-ը։ Արդյունքում կուսակցությունը դարձել է խորհրդարանում չընդգրկված ամենամեծ խումբը։
Արաբական գարնան ժամանակ Թունիսի ծովահենական կուսակցությունը մասնակցել է 2010-2011 թվականների հեղափոխությանը, որից հետո նրա անդամ, բլոգեր Սլիմ Ամամուն կարճ ժամանակով միացել է ժամանակավոր կառավարությանը՝ ստանձնելով երիտասարդության և սպորտի քարտուղարի պաշտոնը։ Այսպիսով նա դարձել է աշխարհի առաջին «ծովահենը» կառավարությունում, սակայն սեփական կուսակցությունը դրա համար նրան հեռացրել է իր շարքերից և նա միացել է հակառակորդ Թունիսի ծովահենային կուսակցությանը։
2011 թվականի սեպտեմբերի 18-ին Գերմանիայի ծովահենական կուսակցությունը Բեռլինի ընտրություններում ստացել է ձայների 8,9%-ը, ինչը թույլ է տվել նրան մտնել Բեռլինի քաղաքային խորհրդարան։
2012 թվականին Պրահայում Ծովահենային ինտերնացիոնալի եվրոպական ծովահեն կուսակցությունները որոշել են մասնակցել 2014 թվականի Եվրոպական խորհրդարանի ընտրություններին ընդհանուր ծրագրով և ստեղծել համաեվրոպական քաղաքական կուսակցություն։ Որպես Պրահայի հռչակագրի շարունակություն, Պոտսդամում և Բարսելոնայում անցկացվել են համաժողովներ՝ մշակելու նոր տարածաշրջանային կազմակերպության կառուցվածքն ու փաստաթղթերը։ Միջազգային համաժողովը հաջորդ տարի՝ 2013 թվականին կայացել է Կազանում։
Իսլանդիայի ծովահենների կուսակցությունը խորհրդարան է մտել 2013 թվականի իր առաջին խորհրդարանական ընտրություններում հավաքելով ձայների 5,1 տոկոսը։
Այնուամենայնիվ այն ժամանակվա աշխարհի ամենաուժեղ ծովահեն կուսակցություններից մեկը՝ իսլանդականն ու շվեդականը լքել են ինտերնացիոնալի շարքերը համապատասխանաբար 2015 թվականի ապրիլին և մայիսին։ Այն լքել են նաև ավստրալական, բրիտանական (2015 թվականի փետրվարին), բելգիական (2015 թվականի մարտին) և կանադական (2016 թվականի հուլիսին) կուսակցությունները։
Ինտերնացիոնալի ներկայիս անդամ կուսակցություններից ուշագրավ են Չեխիայի ծովահենական կուսակցության ընտրական հաջողությունները, որն առաջին անգամ կարողացել է մուտք գործել Չեխիայի Սենատ՝ 2012 թվականին, իսկ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների գրեթե 10,8%-ը և գլխավորել մեծությամբ երրորդ խմբակցությունը պատգամավորների պալատում։ 2018 թվականին Ազգային խորհրդարանում ընտրվել են նաև Լյուքսեմբուրգի ծովահենական կուսակցության ներկայացուցիչները։
Ծովահենային ինտերնացիոնալի համագումար
խմբագրել- 2015 թվականի մարտի 29-ին տեղի է ունեցել Ծովահենային ինտերնացիոնալի առաջին համագումարը (առցանց), որին մասնակցել են 16 կուսակցություններ[3]։
Ծովահենային ինտերնացիոնալի գլխավոր ասամբլեա
խմբագրել- 2015 թվականի հուլիսի 4-5-ը Վարշավայում, Լեհաստան[4]։
Ինտերնացիոնալի անդամներ
խմբագրելՊաշտոնապես գրանցված՝
- Ավստրիա: Piratenpartei Österreichs
- Բուլղարիա: Пиратска Партия[5]
- Չեխիա: Česká pirátská strana[6][7]
- Դանիա: Piratpartiet[8][9]
- Ֆինլանդիա: Piraattipuolue[10][11]
- Ֆրանսիա: Parti Pirate[12]
- Գերմանիա: Piratenpartei Deutschland[13]
- Լյուքսեմբուրգ: Piratepartei Lëtzebuerg[14]
- Նիդերլանդներ: Piratenpartij Nederland[15]
- Լեհաստան: Partia Piratów[16]
- Իսպանիա: Partido Pirata[17]
- Շվեդիա: Piratpartiet
- Թունիս: Hizb al-Qarāṣina / Parti pirate
- Միացյալ Թագավորություն: Pirate Party UK[18]
- Շվեյցարիա: Piratenpartei Schweiz[19][20][21][22]
- ԱՄՆ: United States Pirate Party[23]
- Հունաստան Κόμμα Πειρατών Ελλάδας
Ակտիվ, բայց ոչ գրանցված՝
- Արգենտինա: Partido Pirata Argentino[24]
- Ավստրալիա: Pirate Party Australia[25]
- Բելառուս: Пиратский центр Беларуси[26]
- Բելգիա: Pirate Party Belgium[27]
- Բրազիլիա: Partido Pirata do Brasil[28]
- Կանադա: Pirate Party of Canada / Parti Pirate du Canada[29][30]
- Չիլի: Partido Pirata de Chile[31]
- Կիպրոս: Cyprus Pirate Party Cyprus[32]
- Էստոնիա: Eesti Piraadipartei[33][34]
- Իռլանդիա: Pirate Party Ireland / Páirtí Foghlaithe na hÉireann[35]
- Իտալիա: Partito Pirata Italiano[36]
- Ղազախստան: Пиратская партия Казахстана[37]
- Լիտվա: Piratų Partija[38]
- Մեքսիկա: Partido Pirata Mexicano[39]
- Նոր Զելանդիա: Pirate Party of New Zealand[40]
- Պորտուգալիա: Partido Pirata Português[41]
- Ռումինիա: Partidul Piraților[42]
- Ռուսաստան: Пиратская партия России[43]
- Սերբիա: Piratska Partija Srbije[44]
- Սլովակիա: Slovenská pirátska strana[45]
- Սլովենիա: Piratska stranka Slovenije[46][47][48][49]
- Թուրքիա: Korsan Partisi[50]
- Ուրուգվայ: Partido Pirata en Uruguay[51]
- Ուկրաինա: Піратська партія України[52]
Քննարկվել է նաև (հիմնականում PPI-ում) ծովահենական կուսակցությունների ստեղծումը Բոսնիա և Հերցեգովինայում, Կոլումբիայում, Վենեսուելայում և Պերուում և կուսակցություն ստեղծելու խնդրանքը։ Հունգարիայում LMP («Քաղաքականությունը տարբեր է») կուսակցությունը համագործակցում է kalozpart.org-ի հետ՝ որպես ոչ քաղաքական կազմակերպություն։ Չիլիում Ծովահենների կուսակցությունը միացել է ձախ «Լայն ճակատ» կոալիցիային, որը մտել է խորհրդարան։ Հունաստանում տեղական ծովահենական կուսակցությունը մասնակցել է Եվրոպական ընտրություններին «Էկոլոգիական կանաչների» և ձախակողմյան «Ժողովրդական միասնություն» կոալիցիայի հետ միասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «European Pirate Platform 2009». Pirate Party (Sweden). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Uppsala-Deklaration». Piratenwiki (գերմաներեն). Pirate Party Germany. 2010 թ․ հուլիսի 29. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 5-ին.
- ↑ «Интернационал пиратских партий провел первый онлайн-съезд | Пиратская партия России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Интернационал пиратских партий провел первый онлайн-съезд | Пиратская партия России». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 21-ին.
- ↑ «Пиратска Партия България — Начало». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 15-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 10-ին.
- ↑ «Česká pirátská strana — Internet je naše moře». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Czech Pirate party — Piratpartiets forum
- ↑ PIRATPARTIET | Beskyttet integritet — fri kultur — fri viden Արխիվացված 2009-10-01 Wayback Machine
- ↑ Piratpartiet samler som første parti underskrifter ind elektronisk | PIRATPARTIET Արխիվացված 2009-09-30 Wayback Machine
- ↑ «List of Registered Parties — Vaalit.fi». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Pirate Party of Finland enters party register». 2009. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 19-ին.
- ↑ http://partipirate.org Արխիվացված 2015-09-12 Wayback Machine; see also: Parti Pirate in the French Wikipedia
- ↑ Carp, Ossi (2009 թ․ հունիսի 9). «Piratpartiets framgång internationell nyhet». Dagens Nyheter (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 9-ին.
- ↑ «Piratepartei Lëtzebuerg — Home». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Piratenpartij Nederland». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Partia Piratów — Partia Piratów». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Partido Pirata / Wiki — Portada». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Pirate Party UK». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Piratenpartei Schweiz». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ News Headlines(չաշխատող հղում)
- ↑ «Piratenpartei Schweiz gegründet (Schweiz, NZZ Online)». Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Radio Fribourg: Le Parti des pirates suisses s’est constitué à Fribourg(չաշխատող հղում)
- ↑ «United States Pirate Party: News». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Página para tratar de organizar un Partido Pirata Argentino Արխիվացված 2009-12-18 Wayback Machine
- ↑ «Pirate Party Australia». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Пираты Беларуси». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
- ↑ «index — Pirate Party — Piratenpartij — Parti Pirate». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Partido Pirata | do Brasil». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 6-ին.
{{cite web}}
: Unknown parameter|Բրազիլիա-date=
ignored (օգնություն) - ↑ Pirate Party of Canada Արխիվացված 2009-08-05 Wayback Machine
- ↑ «CBC News — Technology & Science — Copyright-fighting Pirate Party coming to Canada». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Partido Pirata». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Pirate Party Cyprus " Home». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Eestis registreeriti Piraadipartei — Eesti uudised — Postimees.ee». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Eesti Piraadipartei (piraadipartei) on Twitter». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Pirate Party Ireland Արխիվացված 2009-08-17 archive.today
- ↑ Partito Pirata | cultura libera. revisione dei brevetti. privacy
- ↑ «Пиратская партия Казахстана | Pirate party of Kazakhstan». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Piratų piratija». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «WikiPartido Pirata Mexicano |». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «The Pirate Party of New Zealand». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Partido Pirata Português». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Partidul Piratilor». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Пиратская партия России». Արխիվացված օրիգինալից 2010 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 9-ին.
- ↑ «Piratska Partija Srbije». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Pirátska Strana | Slovak Pirate Party Արխիվացված 2009-09-04 Wayback Machine
- ↑ RTV Slo: «Slovenian pirates» for a free internet; Slovenian pirate party has been founded [1] as per 2009-May-14
- ↑ žurnal24: They’ve sailed into Slovenia too [2] Արխիվացված 2009-05-15 Wayback Machine as per 2009-May-14
- ↑ inDirekt: Pirates in slovenia as well «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 23-ին. as per 2009-May-14
- ↑ «Piratska stranka Slovenije». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Türkiye Korsan Partisi Hareketi Արխիվացված 2017-04-21 Wayback Machine
- ↑ «Información». Partido Pirata Uruguay. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Пиратская Партия Украины». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 17-ին.