Ախեն, Աախեն (գերմ.՝ Aachen [ʔaːχən], լատ.՝ Aquisgranum, հոլ.՝ Aken, ֆր.՝ Aix-la-Chapelle), առողջարանային և սահմանամերձ[2] քաղաք Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիայի երկրամասում։ Քաղաքն ունի ▲248 960 մարդ (հունվարի 31, 2021)[1] բնակչություն։ Հանդիսանում է տրանսպորտային հանգույց Գերմանիայի, Բելգիայի և Նիդերլանդների սահմանագլխին, ինչպես նաև քարածխային ավազանի կենտրոն (տարեկան արդյունահանվում Է 6-7 միլիոն ածուխ)։ Ունի տեքստիլ, մեքենաշինական, քիմիական արդյունաբերություն, ասեղների արտադրություն։ Միաժամանակ Ախենը առողջարան Է (ծծմբա-ջրածնային-աղային ջերմուկներ)։ Ցուցումները՝ ռևմատիզմ, վեներական, նյարդային և մաշկային հիվանդություններ։ 8-րդ դարի վերջին 9-րդ դարի սկզբին եղել է Կարլոս Մեծի աթոռանիստը, ավելի ուշ այստեղ են թագադրվել գերմանիայի թագավորները[3]։
Բնակավայր |
---|
|
գերմ.՝ Aachen |
Դրոշ
|
Զինանշան
|
|
|
|
 |
|
Երկիր | Գերմանիա |
---|
Ներքին բաժանում | Հաարեն, Լաուրենսբերգ, Այլենդորֆ, Ռիխտերիխ, Բրանդ, Կորնելիմյունսթեր և Աախեն-Միթթե |
---|
Մակերես | 160,85 կմ² |
---|
ԲԾՄ | 173 մետր, 410 մետր, 125 մետր |
---|
Բնակչություն | ▲248 960 մարդ (հունվարի 31, 2021)[1] |
---|
Ժամային գոտի | Europe/Berlin?, UTC+1, Ամառային ժամանակ և UTC+2 |
---|
Հեռախոսային կոդ | 0241, 02403, 02405, 02407 և 02408 |
---|
Փոստային ինդեքսներ | 52062, 52063, 52064, 52065, 52066, 52067, 52068, 52069, 52070, 52071, 52072, 52073, 52074, 52075, 52076, 52077, 52078, 52079 և 52080 |
---|
Ավտոմոբիլային կոդ | AC |
---|
Պաշտոնական կայք | aachen.de(գերմ.)(անգլ.)(ֆր.) |
---|
|
|
Աախենը Գերմանիայի ամենաարևմտյան քաղաքն է, գտնվում է Բելգիայի և Նիդերլանդների սահմանին[4][5]։ Աախենում է գտնվում Աախենի համալսարանը։ 2009 թվականին Գերմանիայի ամենանորարարական քաղաքների ցանկում գրավել է 8-րդ տեղը[6]։