Լոիս Մայլու Ջոնս (անգլ.՝ Lois Mailou Jones նոյեմբերի 3, 1905(1905-11-03)[1][2][3][…], Բոստոն, ԱՄՆ[4][3][5] - հունիսի 9, 1998(1998-06-09)[1][2][6][…] կամ 1998[5], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3] և Բոստոն, ԱՄՆ[5])[9], եղել է ազդեցիկ նկարիչ և ուսուցիչ իր յոթ տասնամյակ տևած գործունեության ընթացքում։ Ջոնսը ամենանշանավոր դեմքերից մեկն էր, որը համբավ ձեռք բերեց 1930-1940-ական թվականների ընթացքում, երբ ապրում էր Փարիզում որպես սևամորթ արտագաղթյալ։ Նրա կարիերան սկսվել է տեքստիլ դիզայնով, նախքան կորոշեր կենտրոնանալ կերպարվեստի վրա[10]։ Նկարելիս Ջոնսին ոգեշնչում էին Աֆրիկան, Կարիբյան ծովը և իր կյանքի փորձը։ Արդյունքում, նրա նկարները աֆրոամերիկացի նկարչի կողմից արված առաջին նկարներից էին, որոնք դուրս էին գալիս դիմանկարների տիրույթից։ Ջոնսին ոգեշնչում էին Հարլեմյան Վերածննդի շարժումը և բազմաթիվ միջազգային ուղևորությունները։ Լոիս Մայիլու Ջոնսի կարիերան տևական էր և բարդ։ Գծագրերի, նկարների, նկարազարդումների և ակադեմիական ասպարեզներում արված աշխատանքը նրան դարձրեց բացառիկ նկարիչ, որը շարունակում է արժանանալ ազգային ուշադրությանը և ուսումնասիրություններին։

Լոիս Մայլու Ջոնս
Ծնվել էնոյեմբերի 3, 1905(1905-11-03)[1][2][3][…]
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ[4][3][5]
Վախճանվել էհունիսի 9, 1998(1998-06-09)[1][2][6][…] (92 տարեկան) կամ 1998[5]
Մահվան վայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[3] և Բոստոն, ԱՄՆ[5]
Ազգությունաֆրոամերիկացի
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԳեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց, Միավորված տաքսոնոմիական տեղեկատվական ծառայություն և Հովարդի համալսարան
Մասնագիտություննկարչուհի, համալսարանի դասախոս, արվեստագետ, դիզայներ, տեքստիլ նկարչուհի և ջրանկարիչ
ՈճՀարլեմյան Վերածնունդ[7]
Ժանրնատյուրմորտ[8], դիմապատկեր[8], բնանկար[8], աբստրակցիոնիզմ[8] և ժանրային նկարչություն[8]
Պարգևներ
Կայքloismailoujones.com
 Lois Mailou Jones Վիքիպահեստում

Պատանեկություն և կրթություն (1905-1928) խմբագրել

Լոիս Մայիլու Ջոնսը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Բոստոն[11][12] քաղաքում՝ Թոմաս Վրիլանդի և Քերոլին Ջոնսի ընտանիքում։ Նրա հայրը շենքի տեսուչ էր, որը հետագայում դարձավ փաստաբան՝ այն բանից հետո, երբ նա դարձավ առաջին աֆրոամերիկացին, ով իրավաբանական գիտական աստիճան ստացավ Սաֆոլկի իրավաբանական դպրոցից[13]։ Նրա մայրը աշխատում էր որպես կոսմետոլոգ[14]։ Մանկության տարիներին Ջոնսի ծնողները նրան խրախուսում էին նկարել ջրաներկերով։ Նրա ծնողները տուն գնեցին Մարթաս վինյարդում, որտեղ Ջոնսը հանդիպեց այն մարդկանց, որոնք իրենց ազդեցությունը ունեցան նրա կյանքի և արվեստի վրա, ինչպիսիք են քանդակագործ Մետա Ուորիք Ֆուլերը, կոմպոզիտոր Հարի Բ. Բերլին և արձակագիր Դորոտի Ուեստը:

1919-1923 թվականներին Ջոնսը հաճախել է Բոստոնի գործնական արվեստի ավագ դպրոց։ Այս տարիների ընթացքում նա ամենամյա կրթաթոշակի միջոցով հաճախել է գիշերային դասերի Բոստոնի կերպարվեստի թանգարանում։ Բացի այդ, նա զգեստների ձևավորում է սովորել Գրեյս Ռիպլիի հետ։ Իր առաջին անհատական ցուցահանդեսը նա ներկայացրեց տասնյոթ տարեկան հասակում՝ Մարթաս վինյարդում[9]։ Ջոնսը սկսեց փորձարկել աֆրիկյան դիմակի ազդեցությունը Ռիպլի ստուդիայում գտնվելու ընթացքում։ Աֆրիկյան դիմակների ուսումնասիրության արդյունքում Ջոնսը ստեղծել է զգեստների մի քանի դիզայններ՝ Դենիշոնի համար[15]։

1923-1927 թվականներին Ջոնսը հաճախել է Բոստոնի[16] գեղարվեստի թանգարանի դպրոց՝ դիզայն սովորելու համար, որտեղ նա շահել է «Սյուզան Մինոտ Լեյն»-ի դիզայնի կրթաթոշակը։ Նա հաճախել է գիշերային դասընթացների՝ Բոստոնի նորմալ գեղարվեստի դպրոցում, մինչ աշխատում էր իր ավարտական աստիճանի ուղղությամբ։ Գեղարվեստի թանգարանի դպրոցն ավարտելուց հետո նա 1928 թվականին ստացել է Բոստոնի դիզայնի արվեստի դպրոցի ասպիրանտուրայի աստիճանը՝ դիզայնի ոլորտում։ Դրանից հետո նա սկսել է աշխատել Բոստոնի «Ֆ․ Ա․ Ֆոսթեր» և Նյու Յորքի «Շումախեր» ընկերություններում։ 1928 թվականի ամռանը նա հաճախել է Հովարդի համալսարան, որտեղ որոշել է դիզայնի փոխարեն կենտրոնանալ նկարչության վրա[9]։

Ջոնսը շարունակել է դասերի հաճախել իր ողջ կյանքի ընթացքում։ 1934 թվականին նա հաճախել է տարբեր մշակութային դիմակների ուսումնասիրության դասերի՝ Կոլումբիայի համալսարանում։ 1945 թվականին նա Հովարդի համալսարանից ստացել է արվեստի կրթության բակալավրի աստիճան[9]։

Կարիերա և կյանք (1928–1998) խմբագրել

Ջոնսի կարիերան սկսվել է 1930-ական թվականներին, և նա շարունակել է արվեստի գործեր ստեղծել մինչ իր մահը `1998 թվականին, 92 տարեկան հասակում։ Նրա ոճը բազմիցս փոխվել և զարգացել է` նրա կյանքում եղած ազդեցությունների, հատկապես նրա բազմաթիվ ճանապարհորդությունների շնորհիվ։ Նա իր բովանդակալից կարիերայի ընթացքում աշխատել է տարբեր միջավայրերի, տեխնիկաների և մարդկանց հետ։ Նրա լայնածավալ ճանապարհորդությունները Եվրոպայում, Աֆրիկայում և Կարիբյան ավազանում փոփոխել են նրա նկարչական ոճը։ Ըստ նրա, արվեստի աշխարհում իր ամենամեծ ներդրումը «Սև նկարիչների տաղանդի ապացույցն» է։ Նա ցանկանում էր, որ իրեն ճանաչեին որպես ամերիկացի նկարիչ՝ առանց պիտակների[17]։ Նրա աշխատանքը ներկայացնում էր իր հպարտությունը կապված աֆրիկյան արմատների և ամերիկյան ծագման հետ։

1928–1936 խմբագրել

Ջոնսի դասախոսական կարիերան սկսվեց քոլեջն ավարտելուց անմիջապես հետո։ Բոստոնի թանգարանային դպրոցի տնօրենը հրաժարվեց նրան աշխատանքի վերցնել՝ ասելով, որ աշխատանք գտնի հարավում, որտեղ «իր ժողովուրդն» է ապրում[15]։ 1928 թվականին որոշ նախնական վերապահումներից հետո նրան աշխատանքի ընդունեց Շառլոտա Հոքինս Բրաունը, որից հետո նա հիմնադրեց Հյուսիսային Կարոլինա նահանգի Սեդալիա քաղաքում գտնվող՝ սևամորթների համար նախատեսված նախապատրաստական դպրոցի Պալմեր Մեմորիալ ինստիտուտի արվեստի բաժինը։ Որպես նախադպրոցական դասարանների ուսուցիչ՝ նա ուներ բասկետբոլի թիմ, դասավանդում էր ժողովրդական պար և դաշնամուր նվագում եկեղեցական ծառայությունների համար։ 1930 թվականին նա հավաքագրվեց Ջեյմս Վեռնոն Հերինգի կողմից, որպեսզի միանա Վաշինգտոնի Հովարդի համալսարանի արվեստի բաժնին։ Ջոնսը շարունակեց մնալ որպես դիզայնի և ջրաներկով նկարչության պրոֆեսոր մինչ թոշակի կանցներ`1977 թվականին։ Նա իր աշակերտներին օգնում էր պատրաստվել իրենց մրցակցային կարիերային՝ իր դասարան հրավիրելով դիզայներների և արվեստագետների։ Նկարչի իր աշխատանքը զարգացնելիս նա աֆրոամերիկյան արվեստի և արվեստագետների համար դառնում է հիանալի մենթոր և ազդեցիկ ջատագով[18]։
1930 ականների սկզբին Ջոնսը սկսեց ճանաչում ձեռք բերել իր նմուշների և արվեստի գործերի համար։ Նա Ուիլյամ Է․ Հարմոն հիմնադրամի հետ սկսեց ցուցադրել իր աշխատանքները և ածուխով նկարված մի աշակերտի նկար՝ Պալմերյան հուշահամալիրի ինստիտուտում։ Այս շրջանում նա սկսեց զբաղվել դիմանկարներով[18]։

Ջոնսը, որպես նկարիչ, զարգացել է Հարլեմում ունեցած այցելությունների միջոցով` Հարլեմի Վերածննդի մեկնարկի կամ Նոր նեգր շարժման ընթացքում[15]։ Հարլեմյան Վերածննդի դարաշրջանի նկարիչ Աարոն Դուգլասը իր՝ «Եթովպիայի վերելքը» նրարի ոգեշնչման պատճառն է։ Աֆրիկյան դիզայնի տարրեր կարելի է տեսնել ինչպես Դուգլասի, այնպես էլ Ջոնսի նկարներում։ Ջոնսը ուսումնասիրել է Աֆրիկական իրական իրերն ու նախագծման տարրերը[15]։

Նրա «Նեգրո երիտասարդություն» և «Եթովպիայի վերելք» աշխատություններում նկատվում է աֆրիկյան դիմակների ազդեցությունը։ Քանդակավոր կառույցները և ստվներային ներկայացումները կրկնօրինակում են եռաչափ դիմակները, որոնք Ջոնսը ուսումնասիրել է[19]։ Ջոնսը այս ոճը օգտագործել է իր ողջ կարիերայի ընթացքում։

Այս ժամանակահատվածում նա ժամանակ առ ժամանակ համագործակցում էր բանաստեղծուհի Գերտրուդա Պ. Մակբրանի հետ։ Ջոնսի նկարազարդումով Մաքբրաունի՝ «Լուսատըտիկներ» բանաստեղծությունը հայտնվում է «Saturday Evening Quill» համարում[20][21] 1929 թվականի ապրիլին։

1937–1953 խմբագրել

1937 թվականին Ջոնսը Փարիզի «Ժյուլիանի ակադեմիա» ակադեմիայում ստացել է անդամություն։ Ֆրանսիայում գտնվելու ընթացքում նա ստեղծեց ավելի քան 30 ջրաներկով արված նկարներ[9]։ Ընդհանուր առմամբ, Ակադեմիայում գտնվելու ընթացքում նա ստեղծել է մոտ 40 նկար՝ օգտագործելով նկարչության ամբողջ պլեները, որն օգտագործել է իր կարիերայի ընթացքում[18]։ Ջոնսը սիրում էր իր անցկացրած ժամանակը Փարիզում, քանի որ հասարակության մեջ իրեն լիովին ընդունված էր զգում, ի տարբերություն Միացյալ Նահանգների։ Ֆրանսիայի արտիստների հասարակությունում «Սալոն դե Պրինտեմպսի» ամենամյա ցուցահանդեսում նրա նկարներներից երկուսը ընդունվել են փարիզյան դեբյուտի համար։ Ֆրանսիացիները գնահատում էին նրա նկարները և տաղանդը։ Այն բանից հետո, երբ նրան շնորհվեց կրթաթոշակի երկարաձգում ՝ Իտալիա մեկնելու համար, նա վերադարձավ Հովարդի համալսարան և անցկացրեց ջրաներկով նկարչության դասեր[9][18]։

1938 թվականին նա ստեղծեց «Լե ֆետիշ» յուղանկարը (1938), որը գտնվում է Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանում[22]։ Ջոնսը նկարել է «Լե ֆետիշ» նկարը հետկուբիստական և հետպատիմիտիվ ոճով։ Հինգ աֆրիկյան դիմակներ պտտվում են մուգ կտավի շուրջ։ Նա Փարիզում իր կրթաթոշակի միջոցով կարողացավ դիտել և ուսումնասիրել աֆրիկյան տարբեր առարկաներ և դիմակներ «Մարդու թանգարան»-ում և պատկերասրահներում։ «Լե ֆետիշ» նկարում նկատվում են Սոնգե Կիֆվեբեի և Գուրու Դանի դիմակները[19]։

Ջոնսի «Լե ֆետիշ» նկարը մեծապես նպաստեց «Նեգրիտուդ»- ի` (հստակ ֆրանկոֆոն գեղարվեստական ֆենոմեն) գերակշռող գրական տիրույթից տեսողականի անցմանը։ Նրա աշխատանքը կարևոր տեսողական հղում էր տալիս Նեգրիտուդ հեղինակներին, ինչպիսիք են Էմե Սեզերը, Լեոն Դամասը և Լեոպոլդ Սեդար Սենգորը[23]։ Նա նաև ստեղծեց «Փարիզյան մուրացիկ կինը» նկարը՝ Լենգսթոն Հյուզի կողմից տրամադրված տեքստով[9]։ 1938 թվականին Ջոնսի առաջին անհատական ցուցահանդեսը կայացավ Վայթ պատկերասրահում, այնուհետև՝ Հովարդի համալսարանի արվեստի պատկերասրահում՝ 1948 թվականին[24]։

Նրա ոգեշնչման հիմնական աղբյուրը նկարչուհի Սելին Մարի Թաբարին էր, որի հետ նա աշխատել է երկար տարիներ։ Թաբարին ներկայացրեց Ջոնսի նկարները ժյուրիի մրցանակների համար, քանի որ աֆրո-ամերիկացի նկարիչների աշխատանքները միշտ չէին ընդունվում[9][25]։ Ջոնսը բազմաթիվ ճանապարհորդություններ է ունեցել Թաբարիի հետ, այդ թվում դեպի Ֆրանսիայի հարավ։ Նրանք հաճախ նկարում էին միմյանց և միասին արվեստ դասավանդում 1940 թվականներին[9]։

1941 թվականին Ջոնսը իր «Հնդկական խանութների գեյ-գլուխ» կտավը ցուցադրեց` Մասաչուսեթսի Կորկորան արվեստի պատկերասրահի ամենամյա մրցույթում։ Այն ժամանակ Կորկորան արվեստի պատկերասրահն արգելում էր աֆրոամերիկացի նկարիչներին ցուցադրել իրենց արվեստի գործերը։ Ջոնսը խնդրեց Թաբարիին ներկայացնել իր նկարը` շրջանցելով կանոնները։ Ջոնսը, ի վերջո, նվաճեց «Ռոբերտ Վուդս Բլիս» մրցանակը արվեստի այս գործի համար, բայց նա չկարողացավ մրցանակը ինքնուրույն վերցնել։ Թաբարին ստիպված էր մրցանակը փոստով ուղարկել Ջոնսին։ Չնայած այս խնդիրներին, Ջոնսը շարունակեց ավելի շատ աշխատել՝ չնայած այդ ժամանակահատվածում ողջ հանրապետությունում տիրող ռասայական կողմնակալություններին[18]։ 1994 թվականին Կորկորան արվեստի պատկերասրահը ներողություն խնդրեց Ջոնսից՝ «Աշխարհի Լոիս Մայիլու Ջոնսը» ցուցահանդեսի բացման ժամանակ՝ 50 տարի անց,այն բանից հետո, երբ Ջոնսը թաքցրել էր իր ինքնությունը[26]։

Հաջորդ 10 տարիների ընթացքում Ջոնսի նկարները ցուցադրվում էին Ֆիլիպսի հավաքածույում, Սիեթլի արվեստի թանգարանում, Դիզայնի ազգային ակադեմիայում, Բարնետ-Ադեն պատկերասրահում, Փենսիլվանիայի Լինքոլնի համալսարանում, Հովարդի համալսարանում, Նյու Յորքի պատկերասրահներում և Կորկորանի արվեստի պատկերասրահում։ 1952 թվականին լույս է տեսել «Լոիս Մայիլու Ջոնսը։ Նկարներ 1937–1951»-ը ՝ վերարտադրելով Ֆրանսիայում ստեղծած նրա ավելի քան հարյուր նկար[9]։ Ջոնսը Բարնետ-Ադեն պատկերասրահում ցուցահանդեսներ է անցկացրել մի շարք հայտնի սևամորթ նկարիչների հետ, ինչպիսիք են Ջեյկոբ Լոուրենսը և Ալմա Թոմասը։ Այս նկարիչները և այլք հայտնի էին որպես «Փարիզյան փոքրիկ խումբ»[27]։

Հովարդի համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր, Հարլեմյան Վերածննդի հիմնադիր՝ Ալեն Լոկը խրախուսեց Ջոնսին նկարել իր ժառանգությունը։ Նա նկարեց իր վառ «Ամբոխի զոհ» նկարը՝ Վաշինգտոն նահանգի Սեյնթ Նորթվեսթ այցելելուց հետո։ Նա այնտեղ հանդիպեց մի տղամարդու և նրան առաջարկեց նկարել իր արվեստանոցում։ Նա ցանկանում էր նկարել տղամարդուն, նախքան նրան կկախեին։ Տղամարդը նախկինում տեսել էր, թե ինչպես են մարդուն կախում և կրկնօրինակում էր այն դիրքը, որով տղամարդիք կանգնում էին նախքան մահապատիժը[28]։ Նկարը պատկերում է մոտակա մահվան մի հայեցողության, որին բախվել էին աֆրոամերիկացի շատ տղամարդիկ 1940-ականների ընթացքում[18]։ Լոկի քաջալերանքից նաև բխում էին «Փարիզի սրճարանում», «Դռնապանը» և «Վարդագույն սեղանի կտորը» նկարները[18]։

Նախկինում 1934 թվականին Ջոնսը հանդիպեց Հայիթիի ականավոր նկարիչ Լուի Վերգնիո Պիեռ-Նոելին, մինչ երկուսն էլ Կոլումբիայի համալսարանի ուսանողներ էին։ Նրանք նամակագրական կապի մեջ էին գրեթե 20 տարի, մինչ նրանց ամուսնությունը 1953 թվականին՝ Ֆրանսիայի հարավում[18]։ Ջոնսը և նրա ամուսինը ապրում էին Վաշինգտոնում և Հայիթիում։ Նրանց հաճախակի ուղևորությունները Հայիթի զգալիորեն ներշնչեցին Ջոնսին և ազդեցին նրա արվեստական ոճի վրա[18]։

 
Լոիս Ջոնսը աշխատանքի վայրում

1954–1967 խմբագրել

1954 թվականին Ջոնսը որպես պրոֆեսոր հյուրընկալվել է Հայիթիի Պորտ-օ-Պրենս քաղաքում գտնվող «Centre D'Art»և «Foyer des Artes Plastiques», որտեղ կառավարությունը նրան հրավիրել էր նկարել Հայիթիի ժողովրդին և բնապատկերները։ Նրա աշխատանքը նկարված էր վառ գույներով։ Հաջորդ մի քանի տարիներին նա և իր ամուսինը վերադարձան այնտեղ ամռան ընթացքում, հաճախակի Ֆրանսիա գնալու հետ մեկտեղ։ Ջոնսը ավարտեց 42 նկար և դրանք ցուցադրեց իր «Լոիս Մայիլու Ջոնս Պիեռ-Նոելի ստեղծագործություններ» ցուցահանդեսում, որը հովանավորում էր Հայիթիի առաջին տիկինը։ Իր նկարների արդյունքում Ջոնսը ստացավ «Պատվի և վաստակի ասպետի կոչում»[18]։ 1955 թվականին նա ցուցադրեց Հայիթիի նախագահի և նրա կնոջ դիմանկարները, որոնք պատվիրել էր ԱՄՆ նախագահ՝ Դուայթ Էյզենհաուերը[9]։

Ջոնսի՝ Հայիթիից ներշնչված բազմաթիվ յուղանկարները ու ջրաներկներով արված նկարները հավանաբար նրա ամենահայտնի աշխատանքներն են։ Նրանց մեջ պայծառ գույների նկատմամբ նրա հակվածությունը, կուբիզմի հիմնական սկզբունքների անձնական ընկալումը և հստակ ոճի որոնումը հասնում էին գագաթնակետին։ Նրա շատ նկարներում կարելի է տեսնել Աֆրիկական ոգեշնչմամբ Հայիթի մշակույթի ազդեցությունը, որը նորից աշխուժացրեց աշխարհին նայելու ձևը։ Դրանք ներառում են «Կինշասայի Օդեն» և «Թայի շրջանի Ուբի աղջիկը» նկարները։ Հայիթի տեղափոխվելուց հետո նրա աշխատանքներըը դարձան ավելի վերացական, աշխույժ և թեմատիկ։ Նրա նախկին իմպրեսիոնիստական տեխնիկան զիջում էր ոգեղեն, հարուստ և փայլուն գունավոր ոճին[24]։

1960 թվականներին նա ցուցահանդես է ունեցել Գեղարվեստի թանգարանի դպրոցում, Բոստոնում, Կոռնելի համալսարանում և Ֆրանսիայի, Նյու Յորքի և Վաշինգտոնի պատկերասրահներում։ 1962 թվականին նա նախաձեռնել է Հովարդի համալսարանի արվեստի ուսանողների առաջին շրջագայությունը Ֆրանսիայում՝ ներառյալ Գրանդ Շոմեր ակադեմիայում ու տարիների ընթացքում ղեկավարել է ևս մի քանի շրջագայություն[9]։

1968–1988 խմբագրել

1968 թվականին նա վավերագրեց Հաjիթիի ժամանակակից նկարիչների աշխատանքներն ու հարցազրույցները՝ Հովարդի համալսարանի «Սև տեսողական արվեստ» հետազոտական ընծայագրի համար։

Նույն ընծայագիրը Ջոնսը ստացել է նաև 1970 թվականին։ 1968-1970 թվականներին նա ճանապարհորդել է աֆրիկյան 11 երկրներում, ինչը ազդել է նրա նկարչական ոճի վրա։ Նա վավերագրեց և հարցազրույցներ վերցրեց ժամանակակից աֆրիկացի նկարիչներից Եթովպիայում, Սուդանում, Քենիայում, Զաիրում (այժմ հայտնի է որպես Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, Նիգերիա, Դահոմեյում (ներկայումս հայտնի է որպես Բենին), Գանա, Կոտ դ'Իվուարում, Լիբերիայում, Սիերա Լեոնեում և Սենեգալում[18]։ Նրա «Ժամանակակից աֆրիկյան արվեստ» զեկույցը լույս է տեսել 1970 թվականին, և 1971 թվականինին նա համալսարան է հանձնել 1000 սլայդ և այլ նյութեր` որպես ծրագրի իրականացում։

1970 թվականին մայիսի 22-ին Ջոնսը մասնակցեց Վաշինգտոնում անցկացվող բողոքի ազգային օրվան, որը կազմակերպել էր Ռոբերտ Մորիսը՝ Նյու Յորքում։ Նրանք բողոքում էին ռասիզմի և Վիետնամի պատերազմի դեմ։ Չնայած Վաշինգտոնում նկարիչները չէին նկարում քաղաքականության կամ ռասայական խնդիրների վերաբերյալ իրենց կարծիքը հայտնելու համար, բայց Ջոնսը մեծապես ոգեշնչվել էր Աֆրիկայով և Կարիբյան ծովով, որոնք արտացոլում էր նրա արվեստը[27]։ Կարծիք կա, որ Ջոնսի «Լուսնի դիմակ»-ը ներկայացնում է Աֆրիկայի արդի խնդիրները[29]։

1973 թվականին Ջոնսը Հովարդի համալսարանից ստացավ «Կարիբյան և աֆրոամերիկյան նկարիչների կին նկարիչներ» ընծայագիրը[30]։ Նույն թվականին նա ստացել է Կոլորադոյի նահանգի քրիստոնեական քոլեջի փիլիսոփայության պատվավոր դոկտորի կոչում[31]։

Նրա հետազոտությունը ոգեշնչեց Ջոնսին հավաքել մի շարք նմուշներ և մոտիվներ, որոնք նա միավորեց մեծ և բարդ աշխատանքներում[32]։ Անցած մի քանի տասնամյակների իր աշխատություններում Ջոնսի վերադարձը աֆրիկյան թեմաներին համընկավ 1960 թվականների Միացյալ Նահանգներում տիրող սևամորթների էքսպրեսիոնիստական շարժման հետ։ Հմտորեն ինտեգրելով աֆրիկյան դիմակների, արձանների և տեքստիլի ասպեկտները իր աշխույժ նկարների մեջ՝ Ջոնսը դարձավ կապակցող անձ՝ Հարլեմյան Վերածննդի շարժման միջև՝ նմանատիպ թեմաների ժամանակակից արտահայտության մեջ[18]։

1984 թվականի հուլիսի 29-ին Վաշինգտոնում հռչակվել է Լոիս Ջոնսի օրը[9]։

1989–1998 խմբագրել

 
Լոիս Ջոնսը ստուդիայում, 1977 թ.

Ջոնսը շարունակում էր նոր նկարներ կերտել զարմանալի արագությամբ։ Նա ճանապարհորդեց Ֆրանսիա և փորձեր կատարեց նկարել իր նախորդ իմպրեսիոնիզմ-պոստիմպրեսիոնիզմ ոճով, որով սկսել է իր կարիերան՝ Փարիզում։ Նրա բնապատկերները ներկված էին ավելի լայն գունային ներկապնակով՝ հայիթիյան և աֆրիկյան ոգեշնչումներով[18]։

Իր 84-րդ ծննդյան օրը Ջոնսը սրտի ինֆարկտ տարավ և հետագայում եռակի շրջանցում կատարեց[18]։

Մերիդիան միջազգային կենտրոնը անցկացրեց անցյալին վերաբերող ցուցահանդես` հենց Ջոնսի օգնությամբ։ 1990 թվականին ցուցահանդեսը մի քանի տարի շրջագայեց ողջ երկրով մեկ։ Դա Ջոնսի առաջին ցուցահանդեսն էր, որը գրավեց նրա համապետական ուշադրությունը։ Չնայած այլ երկրներում իր ծավալուն պորտֆոլիոյին, ուսուցչական կարիերային և մշակութային աշխատանքին, նա դուրս էր մնացել պատմության գրքերից, քանի որ հավատարիմ չէր բնորոշ առարկաների, որոնք հարմար էին աֆրո-ամերիկացիներին նկարելու համար[33]։

Բիլ Քլինթոնը և Հիլարի Քլինթոնը ձեռք բերեցին նրա կղզու ծովանկարներից մեկը՝ «Քամոտ օր Գեյ Հեդում», մինչ նրանք գտնվում էին Սպիտակ տանը[26]։

1991 թվականին Կանացի արվեստի ազգային թանգարանում կազմակերպվեց ցուցահանդես, որը ցուցադրեց Ջոնսի մանկական գրքերի որոշ նկարազարդումներ[34]։

1994 թվականին «Կորկորան» արվեստի պատկերասրահը բացեց «Լոիս Մայիլու Ջոնսի աշխարհը» ցուցահանդեսը` հանրային ներողություն խնդրելով ռասայական խտրականության համար[9]։

1997 թվականին Ջոնսի նկարները ներկայացվել են «Հետազոտություններ լույսի քաղաքում. 1945–1965 թվականներին աֆրո-ամերիկացի նկարիչներ Փարիզում» խորագրով ցուցահանդեսում, որը հայտնվել է երկրի մի շարք թանգարաններում, այդ թվում՝ Նոր Օռլեանի արվեստի թանգարանում, Միլուոքիի արվեստի թանգարանում և Հարլեմի ստուդիայի թանգարանում։ Ցուցահանդեսին ներկայացված էին նաև Բարբարա Չեյզ-Ռիբուդի, Էդվարդ Քլարկի, Հարոլդ Քուսինսի, Բոֆորդ Դելանիի, Հերբերտ Ջենթրիի և Լարի Փոթերի աշխատանքները։ Ցուցահանդեսը ուսումնասիրեց Փարիզի՝ որպես գեղարվեստական մեքքա նշանակությունը՝ աֆրո-ամերիկացի նկարիչների համար Երկրորդ համաշխարհային պատերազմին հաջորդած 20 տարիների ընթացքում[35]։

1998 թվականին Ջոնսը մահացավ 92 տարեկանում՝ Վաշինգտոնում գտնվող իր տանը[36]։ Նրան թաղել են Մարտաս-Վինյարդում ՝ Օակ Բլաֆս գերեզմանատանը[26]։ Հովարդի համալսարանում տեղի ունեցավ «Հիշելով Լոիսին» ցուցահանդեսը[9]։

Ժառանգություն խմբագրել

Լոիս Մայիլու Ջոնսի աշխատանքը գտնվում է աշխարհի թանգարաններում և գնահատվում է կոլեկցիոներների կողմից։ Նրա նկարները զարդարում են Մետրոպոլիտեն թանգարանի, Սմիթսոնյան ամերիկյան արվեստի թանգարանի, Հիրշհորնի թանգարան և քանդակների այգի, Դիմանկարների ազգային պատկերասրահի, Բոստոնի գեղարվեստի թանգարանի, Հայիթիի ազգային պալատի, Աֆրոամերիկյան նկարիչների ազգային կենտրոնի մշտական հավաքածուները։

Մահից հետո նրա ընկեր և խորհրդական դոկտոր Քրիս Չեփմանը գրեց «Լոիս Մայիլու Ջոնս՝ գունավոր կյանք» գիրքը իր կյանքի և աֆրոամերիկացի ռահվիրաների մասին, որի հետ նա աշխատել և ընկերացել էր, ներառյալ դոկտոր Քարթեր Գ. Վուդսոնը, Ալեն Լոկ, Դորոտի Ուեստ, Ժոզեֆինա Բեյքեր և Մեթյու Հենսոն[37]։

Լոիս Մայիլու Ջոնս Պիեռ-Նոել Տրուսը, Ջոնսի անունով հիմնադրել է կրթաթոշակ՝Բոստոնի Գեղարվեստի թանգարանում և Հովարդի համալսարանի կերպարվեստի բաժնի կրթաթոշակային ֆոնդ[9]։

2006 թվականին Բոստոնում՝ Գեղարվեստի թանգարանի դպրոցում, բացվեց «Լոիս Մայիլու Ջոնսի՝ 1927–1937 թվականների վաղ ստեղծագործությունները» ցուցահանդեսը։ Այն ցույց է տվել իր կարիերայի սկզբում արված 30 նմուշ և նկար[38]։

2009 թվականին Նոյեմբերի 14-ից մինչև 2010 թ. Փետրվարի 29-ը Հյուսիսային Կարոլինա նահանգի Շառլոտա նահանգի Արվեստի դրամահավաք թանգարանում տեղի ունեցավ նրա աշխատանքի հետահայաց «Լոիս Մայիլու Ջոնսի վառ գույներով կյանք» ցուցահանդեսը[39] : Ճանապարհորդական ցուցահանդեսը ներառում էր 70 նկար, որոնք ներկայացնում էին նրա տարբեր ոճերն ու փորձը. Ամերիկա, Ֆրանսիա, Հայիթի և Աֆրիկա[31][40]։

Ջոնսը ներկայացված է 2017 թվականին լույս տեսած «Ինքնությունը անհայտ է՝ Յոթ ամերիկացի կին նկարիչների վերագտնում » հոդվածում[41]։ Նա ընդգրկվել է Կոլումբուսի արվեստի թանգարանի 2018 թվականին ցուցահանդեսում և «Ես երգում եմ Ամերիկա․Հարլեմի վերածնունդը 100-ում» կատալոգում[42]։

Ջոնսի աշակերտներտների շարքում էր Մորջիա Միլս Ժեսափին[43]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lois Mailou Jones — 2008.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lois Mailou JonesOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://www.britannica.com/biography/Lois-Mailou-Jones
  4. 4,0 4,1 4,2 https://americanart.si.edu/artist/lo%C3%AFs-mailou-jones-5658
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Directory of Southern Women ArtistsThe Johnson Collection.
  6. 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
  7. https://www.huntermuseum.org/exhibition/lois-mailou-jones
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.artnet.com/artists/lois-mailou-jones/
  9. 9,00 9,01 9,02 9,03 9,04 9,05 9,06 9,07 9,08 9,09 9,10 9,11 9,12 9,13 9,14 9,15 Carla M. Hanzal, Loïs Mailou Jones: a life in vibrant color, Mint Museum of Art, October 2009, Chronology, pp. 134–140.
  10. Stovall, Tyler (1996). Paris Noir. New York, NY: Houghton Mifflin Co. էջեր 103, 116.
  11. Loïs Mailou Jones Արխիվացված 2018-03-14 Wayback Machine website.
  12. Phaidon Editors (2019). Great women artists. Phaidon Press. էջ 204. ISBN 978-0714878775. {{cite book}}: |last1= has generic name (օգնություն)
  13. Finley, Cheryl, "Loïs Mailou Jones: Impressions Of The South." Southern Quarterly 49.1 (2011): 80–93. Humanities Source.
  14. Betty Laduke, "Lois Mailou Jones: The Grande Dame of African-American art", Woman's Art Journal (Vol. 8, No. 2, Autumn 1987 – Winter 1988), 32; phone conversation between Lois Jones and Betty Laduke.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Helene, Kirschke Amy; Renee, Ater (2014). Women Artists of the Harlem Renaissance. ISBN 978-1-62846-033-9. OCLC 922665448.
  16. Recasens, Sonia. «Lois Mailou Jones». AWARE Women artists / Femmes artistes. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. Laduke, Betty (1987 թ․ հունվարի 1). «Lois Mailou Jones: The Grande Dame of African-American Art». Woman's Art Journal. 8 (2): 32. doi:10.2307/1358163. JSTOR 1358163.
  18. 18,00 18,01 18,02 18,03 18,04 18,05 18,06 18,07 18,08 18,09 18,10 18,11 18,12 18,13 Benjamin, Tritobia H. (1994). Life and art of Lois Mailou Jones. San Francisco: Pomegranate Artbooks.
  19. 19,0 19,1 Finley, Cheryl (2011). «The Mask as Muse: The Influence of African Art on the Life and Career of Loïs Mailou Jones». Nka: Journal of Contemporary African Art. 29.
  20. Mitchell, Verner D. (2011). Literary Sisters: Dorothy West and Her Circle, A Biography of the Harlem Renaissance. Rutgers University Press. էջ 90. ISBN 9780813552132.
  21. McBrown, Gertrude P. (1929 թ․ ապրիլ). «Fire-Flies». Saturday Evening Quill: 5. Illustrated by Lois Mailou Jones
  22. «Les Fétiches by Loïs Mailou Jones / American Art». americanart.si.edu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  23. Powell, Richard J. (2002). [htts://archive.org/details/blackartcultural00powe/page/79 Black Art: A Cultural History]. London: Thames & Hudson. էջեր 79, 272. ISBN 0-500-20362-8.
  24. 24,0 24,1 Minderovic, Christine Miner (1997). Jones, Lois Mailou. Detroit: St. James Press. էջեր 285–288. {{cite book}}: |work= ignored (օգնություն)
  25. Fairbrother, Trevor J. (2006). Painting Summer in New England. Yale University Press. էջեր 17–18. ISBN 978-0-300-11692-2. Վերցված է 2013 թ․ մարտի 29-ին.Կաղապար:Verify source
  26. 26,0 26,1 26,2 Araujo, Karla. «Against All Odds | Martha's Vineyard Magazine». www.mvmagazine.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 20-ին.
  27. 27,0 27,1 Washington art matters: art life in the capital 1940–1990. Washington Arts Museum. 2013 թ․ հունվարի 1. ISBN 978-0-615-82826-8. OCLC 854910561. {{cite book}}: Cite uses deprecated parameter |authors= (օգնություն)
  28. Kennelly, Eleanor (1994 թ․ սեպտեմբերի 16). «Three cultures on an easel – Jones' art reflects travels, heritage». The Washington Times.
  29. «Moon Masque by Loïs Mailou Jones / American Art». americanart.si.edu. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  30. «Awards & Recognition». www.loismailoujones.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  31. 31,0 31,1 «Lois Mailou Jones: A Life in Vibrant Color at The Women's Museum». The Dallas Art News. 2011 թ․ հուլիսի 12. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 4-ին.
  32. Bernard, Catherine. "Patterns of Change: the Work of Loïs Mailou Jones" Արխիվացված 2012-04-25 Wayback Machine, Anyone Can Fly Foundation Արխիվացված 2011-03-25 Wayback Machine, accessed March 29, 2013.
  33. Clifford, Terry (1993 թ․ նոյեմբերի 14). «A life on canvas—Lois Mailou Jones: Sharing the beauty of an artist's soul». Chicago Tribune.
  34. «Loïs Mailou Jones | National Museum of Women in the Arts». nmwa.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  35. Kimmelman, Michael (1996 թ․ փետրվարի 18). «ART VIEW;Black Artists At Home In Postwar Paris». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 26-ին.
  36. Cotter, Holland (1998 թ․ հունիսի 13). «Lois Mailou Jones, 92, Painter and Teacher». The New York Times. ISSN 0362-4331. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 26-ին.
  37. Chapman, Chris (2007 թ․ հունվարի 1). Lois Mailou Jones: A Life in Color (անգլերեն). Xlibris Corporation. ISBN 978-1-4257-1729-2.Կաղապար:Self-published inline
  38. Villarreal, Ignacio. «Lois Mailou Jones: The Early Works: Paintings and Patterns». artdaily.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  39. Lois Mailou Jones: A Life in Vibrant Color Արխիվացված 2012-03-27 Wayback Machine, Mint Museum of Art page, accessed March 29, 2013.
  40. O'Sullivan, Michael (2010 թ․ դեկտեմբերի 24). «Lois Mailou Jones: Color tells a story». The Washington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  41. Seaman, Donna (2017 թ․ փետրվարի 14). Identity Unknown: Rediscovering Seven American Women Artists (անգլերեն). Bloomsbury Publishing USA. ISBN 978-1-62040-760-8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 27-ին.
  42. Haygood, Wil (2018). I too sing America : the Harlem Renaissance at 100. Rizzoli Electa. էջեր 86–91. ISBN 9780847863129.
  43. «Georgia Mills Jessup - National Museum of Women in the Arts». nmwa.org. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 5-ին.

Գրականություն խմբագրել

  • Benjamin, Tritobia Hayes (1994). The Life and Art of Lois Mailou Jones. San Francisco: PomegranateArtbooks.
  • Benjamin, Tritobia Hayes (1998). «A Passionate Life in Art». International Review of African American Art. 15 (2): 39–42.
  • Benjamin, Tritobia Hayes. "Jones, Lois Mailou. November 3, 1095-June 9, 1998."
  • Hills, Patricia (2005). Syncopated Rhythms: 20th Century African American Art from George and Joyce Wein Collection. Boston: Boston University Art Gallery.
  • Martin, Elizabeth (1997). Female Gazes:Seventy-Five Women Artists. Toronto: Second Story Press.
  • Perry, Regenia (1992). Free within Ourselves: African-American Artists in the Collection of the National Museum of American Art. Washington, DC and San Francisco: Smithsonian Institution in association with Pomegranate Books.
  • Seamon, Donna (2017). Identity Unknown: Rediscovering Seven American Women Artists. New York: Bloomsbury USA.
  • Ware, Susan; Braukman, Stacy Lorraine (2004). "Notable American Women: Completing the Twentieth Century". Harvard University Press, 1st edition. 9780674014886.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոիս Մայլու Ջոնս» հոդվածին։