Կորկորան արվեստի պատկերասրահ

Կորկորան արվեստի պատկերասրահ[5] (անգլ.՝ Corcoran Gallery of Art), մասնավոր գեղարվեստական թանգարան Վաշինգտոնում, որը (մինչև 2014 թվականը) ուներ ամերիկյան արվեստի ամենալիակատար հավաքածուներից մեկը։

Կորկորան արվեստի պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ցուցահանդես
Երկիր ԱՄՆ[1]
ՏեղագրությունՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան[1][2]
Կազմված էԿորկորանի արվեստի և դիզայնի քոլեջ
Հասցե500 17th St NW, Washington, DC 20006[3][4]20006[3][4]
Հիմնադրվել է1869
Կայքcorcoran.org/home(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատկերասրահը հիմնադրել է Վիլյամ Վիլսոն Կորկորանը (անգլ.՝ William Wilson Corcoran )` 1869 թվականին։ Հանդիսանում է Միացյալ Նահանգների մայրաքաղաքի մշակույթի ամենահին մասնավոր հիմնարկություններից մեկը։ Հիմնական շեշտը պատկերասրահում դրված է ամերիկյան արվեստի վրա։

Սկզբնապես պատկերասրահը տեղակայված էր Փենսիլվանիա պողոտայի շենքում, որտեղ այժմ գտնվում է Renwick Gallery պատկերասրահը։ Այս շենքի կառուցումը սկսվել է դեռ Քաղաքացիական պատերազմից առաջ։ Պատերազմի ժամանակ այն օգտագործվում էր որպես պահեստ, իսկ 1874 թվականին այստեղ բացվեց պատկերասրահը։ 1897 թվականին Կորկորանի Պատկերասրահի հավաքածուն գերազանցեց այս շենքի մարերեսը։ Կառուցվեց նոր շենք, որը նախագծել էր Էռնեստ Ֆլեգը[en]` բոզար ոճով։

2014 թվականին դատարանի որոշմամբ թանգարանը լուծարվեց (ֆինանսական խնդիրների պատճառով), նրա շենքը փոխանցվեց Ջորջ Վաշինգտոն համալսարանին, իսկ գեղարվեստական հավաքածուի մոտ 17000 աշխատանքներ լրացրերին Արվեստի ազգային պատկերասրահը[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. National Register Information System
  3. 3,0 3,1 http://archive.is/Lgeqk
  4. 4,0 4,1 http://museumstat.org/#/museum/8401100054/
  5. Вашингтон / С. Г. Павлюк, А. Н. Шукурова // Большой Кавказ — Великий канал. — М. : Большая российская энциклопедия, 2006. — С. 673—675. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 4). — ISBN 5-85270-333-8.
  6. The end of the Corcoran Gallery of Art (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կորկորան արվեստի պատկերասրահ» հոդվածին։